Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Բար­սե­լո­նը» շր­ջան­ցեց «ար­քա­յա­կա­նին»

«Բար­սե­լո­նը» շր­ջան­ցեց «ար­քա­յա­կա­նին»
25.02.2020 | 02:07

Անցած ուր­բաթ-կի­րա­կին եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մի մա­սի հա­մար Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի մեկ ու­թե­րորդ եզ­րա­փակ­չի խա­ղե­րին հա­ջոր­դած, մյուս մա­սի հա­մար նա­խոր­դող օ­րեր էին՝ սրա­նից բխող տրա­մա­բա­նու­թ­յամբ ու զար­գա­ցում­նե­րով։ Զո­րօ­րի­նակ՝ լա լի­գա­յի ու բուն­դես լի­գա­յի ա­ռու­մով «Բար­սե­լո­նի», «Լայպ­ցի­գի» հա­մար դրանք ե­ղան հաղ­թա­կան, պրե­միե­րան ու նույն լա լի­գան ներ­կա­յաց­նող «Տո­տեն­հե­մի», Մադ­րի­դի «Ռեա­լի» հա­մար՝ ոչ։ Սա­կայն ե­կեք ա­ռանձ­նա­պես շատ օ­րի­նակ­նե­րի հետևից չընկ­նենք, մա­նա­վանդ որ շատ թի­մե­րի հա­մար, ան­կախ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թ­յու­նից, ներ­քին ա­ռաջ­նու­թ­յուն­ներն ու­նեն ի­րենց փի­լի­սո­փա­յութ­յու­նը։ Այն­պես որ չփոր­ձենք պա­րա­կա­նո­նու­թ­յուն­ներ կամ օ­րի­նա­չա­փու­թ­յուն­ներ փնտ­րել այն­տեղ, որ­տեղ դրանք չկան։

ԱՆԳ­ԼԻԱ
Շա­բա­թօ­րյա «Չել­սի»-«Տո­տեն­հեմ», «Լես­տեր»-«Ման­չեստր Սի­թի» դի­մա­կա­յու­թյուն­նե­րը հե­տաքր­քիր էին նաև նրա­նով, որ մր­ցում էին պրեմիեր լի­գա­յում երկ­րոր­դից հին­գե­րորդ տե­ղե­րը հարևա­նու­թյամբ զբա­ղեց­նող թի­մե­րը՝ շա­տու­շատ այլ խն­դիր­նե­րի կող­քին սկզ­բուն­քո­րեն վի­ճար­կե­լով մե­դա­լա­յին, ինչ­պես նաև Չեմ­պիոն­նե­րի լի­գա դուրս բե­րող խն­դիր­ներ։ Ա­ռա­ջին մր­ցակ­ցու­թյու­նում հաղ­թող ե­ղան տան­տե­րե­րը, ո­րոնք «Տո­տեն­հե­մի» դար­պա­սը եր­կու ան­գամ գրա­վե­լուց հե­տո խա­ղա­վար­տին մոտ այ­նուա­մե­նայ­նիվ գն­դակ բաց թո­ղե­ցին, սա­կայն այս­տեղ ա­ռա­վել ա­ռանց­քա­յի­նը վաս­տա­կած ե­րեք միա­վորն էր, ո­րը մեկ տուր ա­ռաջ 40 միա­վո­րով ա­ռա­ջին հն­գյակ խու­ժած մր­ցակ­ցից թույլ տվեց ա­ռաջ անց­նել ար­դեն չորս միա­վո­րով։
«Լես­տեր»-«Ման­չեստր Սի­թի» մր­ցակ­ցու­թյու­նում հաղ­թող կողմն ար­դեն «քա­ղա­քաբ­նակ­ներն» էին՝ հան­դիպ­ման ա­վար­տին խփած միակ գո­լով, ին­չը նրանց թույլ տվեց ար­դեն յոթ միա­վո­րով ա­ռաջ անց­նել 50-ն ու­նե­ցած տան­տե­րե­րից, ո­րոնց հա­մար, ի դեպ, ոչ պա­կաս նշա­նա­կա­լի հա­ջո­ղու­թյուն կլի­նի մր­ցաշր­ջա­նը եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նով ա­վար­տե­լը։
Ինչ վե­րա­բե­րում է «Ման­չեստր Յու­նայ­թեդ»-«Է­վեր­տոն» դի­մա­կա­յու­թյա­նը, «ման­կու­նիա­ցի­նե­րը», շնոր­հիվ տո­նած հաղ­թա­նա­կի (3։0), 41 միա­վո­րով նո­րից տեղ գտան հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում ու պայ­քա­րում են եվ­րո­պա­կան խա­ղար­կու­թյան մաս­նակ­ցու­թյան ի­րա­վուն­քի հա­մար։
76 միա­վո­րով ա­ռա­ջա­տա­րը շա­րու­նա­կում է մնալ մեկ խաղ պա­կաս անց­կաց­րած «Լի­վեր­պու­լը», ո­րին հինգ հաղ­թա­նակ է պա­կա­սում (ի­հար­կե, նաև մեր­ձա­կա հե­տապն­դո­ղի չվ­րի­պե­լու դեպ­քում) վա­ղա­ժամ­կետ չեմ­պիո­նու­թյու­նը հաս­տա­տե­լու հա­մար։ Լի­վեր­պուլ­ցի­նե­րը ե­րեկ ուշ ե­րե­կո­յան հյու­րըն­կա­լել են «Վեստ Հե­մին»։ Տես­նենք, թե որ­քա­նով թո­թա­փած կլի­նեն Չեմ­պիո­նե­րի լի­գա­յի մեկ ու­թե­րոր­դում Մադ­րի­դում «Աթ­լե­տի­կո­յից» կրած պար­տու­թյան ծանր տպա­վո­րու­թյու­նը։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
25-րդ տու­րը սևա­վոր ե­ղավ «Լևան­տեին» հյուր գնա­ցած Մադ­րի­դի «Ռեա­լի» հա­մար, ո­րը մեկ էլ չէ, միան­գա­մից ե­րե՛ք միա­վոր կորց­րեց այդ դի­մա­կա­յու­թյու­նում (1։0) ու պար­տադր­ված էր միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյունն ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի հանձ­նե­լու «Էյ­բա­րին» հյու­րըն­կա­լած ու ջախ­ջա­խիչ պար­տու­թյան մատ­նած «Բար­սե­լո­նին»՝ 5:0։ Կա­տա­լոն­ցի­նե­րի այս հինգ գո­լից չոր­սը ֆուտ­բո­լա­յին ար­քա Մե­սիի կա­տար­մամբ է, վեր­ջին չորս խա­ղում ում վրա հա­սած գո­լա­յին ե­րաշ­տը քիչ էր մնում հասց­նեին կո­րո­նա­վի­րու­սի մա­կար­դա­կի ի­րա­դար­ձու­թյան՝ թմբ­կա­հա­րե­լով լրատ­վու­թյան հնա­րա­վոր բո­լոր մի­ջոց­նե­րով։ Այս չորս գո­լով Մե­սին ֆուտ­բո­լա­յին հան­րու­թյա­նը հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյու­նից քաջ հայտ­նի ֆրա­զով ըն­դա­մենն ա­սաց՝ խե­լոք նս­տեք տեղ­ներդ։ Ի­հար­կե, աս­ֆալ­տին փռե­լու կամ պա­տե­րին ծեփռ­տե­լու գեղջ­կա­կան մա­կար­դա­կը բա­րե­կիրթ մար­դու նրա մա­կար­դա­կից դուրս հաս­կա­ցու­թյուն է,որ­քան էլ հո­գուդ հասց­րած լի­նեն, այդ իսկ պատ­ճա­ռով էլ ֆուտ­բո­լա­սե­րը ար­գեն­տի­նա­ցու շուր­թե­րից նման բան չի լսել, սա­կայն բո­վան­դա­կա­յին ա­ռու­մով այդ չորս գո­լը, մեր մեջ ա­սած, սկզ­բուն­քո­րեն այլ բան չի էլ կա­րող նշա­նա­կել։
«Խե­տա­ֆե»-«Սևի­լիա» մր­ցակ­ցու­թյու­նում տան­տե­րե­րի հաղ­թա­նակն ա­վե­լի քան կպն­դաց­ներ նրանց դիր­քե­րը եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, սա­կայն այն­պես չէր, թե ի­րենց ու­րույն խն­դիր­նե­րը չու­նեին լու­ծե­լու ան­դա­լուզ­ցի­նե­րը։ Ա­ռանց եր­կա­րաց­նե­լու ա­սենք, որ տան­տե­րե­րը մր­ցակ­ցու­թյու­նում ե­ղել են թույլ կող­մը, պարտ­վել են ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ՝ ա­ղյու­սա­կում ու­նե­ցած տե­ղը պատ­րաստ լի­նե­լով զի­ջե­լու 43 միա­վո­րի տեր դար­ձած հյու­րե­րին։ Սա­կայն իր թի­կուն­քում նյութ­վող սույն «պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյա­նը» հա­մա­միտ չի ե­ղել «Վի­լիա­ռեա­լին» հյու­րըն­կա­լած ու 3։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նած «Աթ­լե­տի­կոն», ո­րը լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վար­կով շր­ջան­ցել է «Սևի­լիա­յին»։
Տու­րի շր­ջա­նա­կում 3։0 հաշ­վով «Վա­լեն­սիա­յի» նկատ­մամբ հաղ­թա­նակ տո­նած «Ռեալ Սո­սիե­դա­դը» 40 միա­վո­րով եզ­րա­փա­կում է ա­ռա­ջին վե­ցյա­կը։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
«Բա­վա­րիա»-«Պա­դեր­բոռն» խա­ղում հաղ­թե­լով 3։2 հաշ­վով ու միա­վոր­նե­րի թի­վը հասց­նե­լով 49-ի՝ մյուն­խեն­ցի­նե­րը, փաս­տո­րեն, շա­րու­նա­կե­ցին հե­տապն­դո­ղի դեր վե­րա­պա­հել «Լայպ­ցի­գին», ո­րը չեմ­պիո­նու­թյան հա­մար նրա­նից մեկ նի­շով հետ մնա­լու հա­մար դա­տա­պարտ­ված էր բա­ցա­ռա­պես հաղ­թա­նա­կով ա­վար­տե­լու 43 միա­վո­րով ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կող «Շալ­կեի» հետ հան­դի­պու­մը։ Երկ­րի գոր­ծող փոխ­չեմ­պիոնն այդ բանն ա­րել է ա­ռա­վել քան հա­մո­զիչ՝ տան­տե­րե­րին ստի­պե­լով գն­դա­կը դար­պա­սից հա­նե­լու տհաճ ա­րա­րո­ղու­թյու­նը կրկ­նել հինգ ան­գամ՝ նույ­նը նույ­նիսկ մեկ ան­գամ պար­տադ­րել չկա­րո­ղա­նա­լով մր­ցակ­ցին։
Հաղ­թա­կան մր­ցե­լույթ ու­նե­ցավ և «Վեր­դե­րին» հյուր գնա­ցած Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան»՝ 2։0, ին­չը սա­կայն չկա­րո­ղա­ցավ ա­նել մյուս «Բո­րու­սիան»՝ սե­փա­կան հար­կի տակ ոչ-ո­քի խա­ղա­լով «Հո­ֆեն­հայ­մի» հետ՝ 1:1։ Դորտ­մունդ­ցի­ներն ու մեն­խենգ­լադ­բախ­ցի­նե­րը ու­նեն 45 և 43 միա­վոր (վեր­ջին­ներս մեկ խաղ պա­կաս են անց­կաց­րել)։ Ի մի­ջի այ­լոց, նույն­քան միա­վոր է և «Բա­յե­րի» ան­վան դի­մաց, ո­րը եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան է մատ­նել «Աուգս­բուր­գին»։
Ի­ՏԱ­ԼԻԱ
ՍՊԱԼ-«Յու­վեն­տուս» դի­մա­կա­յու­թյան 1։2 հա­շի­վը «ծեր սի­նյո­րա­յի» հա­մար ե­րաշ­խա­վո­րած պա­հեց սկու­դե­տեի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը, սա­կայն իր հեր­թին ար­տագ­նա հաղ­թա­նակ տո­նեց և «Լա­ցիոն» (3։2)՝ թու­րին­ցի­նե­րին պա­հե­լով նվա­զա­գույն հե­ռա­վո­րու­թյան վրա։ Եր­կու թի­մե­րի կազ­մում էլ մե­կա­կան գո­լով աչ­քի են ըն­կել հար­ձակ­ման գծի ա­ռա­ջա­տար­նե­րը, ով­քեր հե­ռա­կա պայ­քար են մղում նաև լա­վա­գույն ռմ­բար­կուի հաշ­վար­կով. Չի­րո Ի­մո­բի­լեի ան­վան դի­մաց 27 գոլ է, Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուի՝ 21։
54 միա­վո­րով եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է 54 միա­վոր ու­նե­ցող «Ին­տե­րը», ո­րի խա­ղը «Սամպ­դո­րիա­յի» հետ տե­ղա­փոխ­վել է։ Ի դեպ, նույն բախ­տին է ար­ժա­նա­ցել և «Ա­տա­լան­տա»-«Սա­սուո­լո» մր­ցա­վե­ճը, ին­չը նույն­պես ոչն­չով չի ազ­դել մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում ա­ռա­ջի­նի ու­նե­ցած դիր­քի վրա։ 45 միա­վո­րով «Ա­տա­լան­տան» չոր­րորդ տե­ղում է՝ հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում գտն­վող «Ռո­մա­յից» միան­գա­մայն անվ­տանգ հե­ռա­վո­րու­թյան վրա, ո­րը հյու­րըն­կա­լել էր ա­ղյու­սա­կի ներք­նա­հար­կե­րում գտն­վող «Լե­չեին» ու հաղ­թել չորս գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ՝ սե­փա­կան դար­պա­սը պա­հե­լով ա­նա­ռիկ։ Հան­դիպ­մա­նը գո­լով ու գո­լա­յին փո­խանց­մամբ աչ­քի է ըն­կել Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Դի­վի­զիո­նում ու­նե­ցած միա­վոր­նե­րի քա­նա­կով միայն «Պա­րի Սեն Ժեր­մե­նին» զի­ջող «Մար­սե­լը» «Նան­տի» հետ տնա­յին խա­ղը ձա­խո­ղե­լուց հե­տո (1։3), ընդ­հա­տել է վեր­ջին ե­րեք ան­պարտ մր­ցե­լույթ­նե­րի շար­քը, սա­կայն 52 միա­վո­րով այն­պի­սի վս­տահ պոկ­վա­ծու­թյուն է ա­պա­հո­վել եր­րորդ տե­ղում գտն­վող «Ռե­նից» (հյու­րըն­կա­լե­լիս 2։1 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Նի­մին»՝ հա­վա­քե­լով 44 միա­վոր), որ դիր­քե­րի կորս­տյան տագ­նապ չու­նի։
«Ռե­նի» հաղ­թա­նա­կին զու­գա­հեռ ե­րեք միա­վոր է վաս­տա­կել և նրան կրկն­կա­կոխ հե­տապն­դող, մեկ նի­շով հետ մնա­ցող «Լի­լը», ո­րի մր­ցա­կիցն է ե­ղել ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող «Թու­լու­զը»՝ 3։0։
Ինչ վե­րա­բե­րում է ա­ղյու­սա­կը միանձ­նյա գլ­խա­վո­րող «Պա­րի Սեն Ժեր­մե­նին», Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յից» կրած պար­տու­թյան ծանր տպա­վո­րու­թյու­նը փոր­ձել է թո­թա­փել «Բոր­դո­յի» դեմ ու­նե­ցած ար­դյու­նա­վետ խա­ղով, ո­րը գո­լե­րի ա­ռա­տու­թյան պատ­ճա­ռով իս­կա­կան փոխհ­րաձ­գու­թյուն է հի­շեց­րել։ Գրանց­վել է 4։3 հա­շիվ, ո­րը ևս ե­րե­քով ա­վե­լաց­րել է «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» միա­վոր­նե­րի պա­շա­րը՝ հասց­նե­լով 65-ի, ու սա դեռ պա­կաս անց­կաց­րած խա­ղի պայ­ման­նե­րում։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ