Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք գտնվում են Իրանում, իսկ Հայաստանից Իրան՝ մեր երկրում գտնվող իրանցիները

Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք գտնվում են Իրանում, իսկ Հայաստանից Իրան՝ մեր երկրում գտնվող իրանցիները
25.02.2020 | 13:29

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է. «Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել ՀՀ-ից ԻԻՀ օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020-ի փետրվարի 24-ից։ Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից Հայաստան՝ հայաստանաբնակ քաղաքացիները»:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ