Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ Միջերկրական ծովում տարաձայնությունների մասին

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ Միջերկրական ծովում տարաձայնությունների մասին
25.02.2020 | 13:31

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Ֆարլին հայտարարել է, որ Միջերկրական ծովում տարաձայնությունների հարցում Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Կիպրոսին ու դեմ է ծովում Թուրքիայի կողմից իրականացվող գործողություններին:

«Ֆրանսիան Միջերկրական և Էգեյան ծովերում լարված իրավիճակը կայունացնելու համար ցանկանում է Հունաստանի կողմից լինել»,-հայտարարել է Ֆարլին: Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպման ժամանակ կողմերը ընդգծել են իրենց վճռականությունը` երկու երկրների միրև պաշտպանական համագործակցությունը շարունակելու գործում: Ֆարլին նշել է նաև, որ եվրոպացի գործընկերների հետ միաձայն դատապարտում են Թուրքիայի ապօրինությունները:
Անդրադառնալով Լիբիայի հարցին, Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության համաձայնագրի կապակցությամբ և նշել է, որ այդ համաձայնագիրը վտանգի տակ է դնում տարածաշրջանային անվտանգությունը: Ֆարլին հավելել է, որ այդ համաձայնագիրը անհամատեղելի է միջազգային իրավունքի նորմերի հետ: Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են՝ Կիպրոսի ջրերում Թուրքիայի կատարած հորատման աշխատանքների պատճառով: Թուրքիան հորատման աշխատանքների համար Կիպրոս էր ուղարկել Yavuz նավը, իսկ նոյեմբերին Թուրքիայի փոխնախագահը հայտարարել էր, որ Կիպրոսի ջրերում հորատման աշխատանքներ կսկսի Fatih նավը: Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնվում այդ դիրքորոշմանը՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ