Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը

Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
25.02.2020 | 13:33

«Ժողովուրդը» գրել է. «Հայկական մամուլում և սոցցանցերում չեն դադարում քննարկել փետրվարի 15-ին Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ օրը երկու երկրների ղեկավարները «մենամարտեցին» ղարաբաղյան հակամարտության թեմայով, ներկայացրին խնդրի պատմական նախադրյալների վերաբերյալ իրենց փաստարկներն ու մտքերը։ Եվ հանդիպումից հետո լայնորեն քննարկվում է՝ ով էր ավելի շահեկան վիճակում: Իհարկե, պարզ է, որ նման բարդ ու ծանր թեման, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է, ավելի լավ պատրաստվածություն է պահանջում, ինչը, ընդդիմադիրների խոսքերով, ՀՀ վարչապետը չուներ: «Ժողովուրդը» հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ հասկանալու համար, թե ովքեր են ՀՀ վարչապետին օգնել նախապատրաստվել հանդիպմանը, ովքեր են նրան տեղեկանք տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով: Մենք նաև հետաքրքրվել էինք՝ խորհրդատվական առումով վարչապետը ունեցել է օգնական, թե հանդիպմանը պատրաստվել է ինքնուրույն:


Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի կողմից ստացանք հետևյալ պատասխանը. «ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ յուրաքանչյուր հանրային միջոցառմանն ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են բուն խաղաղ գործընթացի մասնակիցները, ղարաբաղյան հակամարտության տեղեկատվական աշխատանքների համար պատասխանատու բոլոր օղակները»: Արդյոք պատասխանատու բոլոր օղակները կատարել էին իրենց աշխատանքը, թե ոչ՝ ցույց տվեց մյունխենյան հանդիպումը»:

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ