ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Էրդողանը մեկնել է Բաքու

Էրդողանը մեկնել է Բաքու
25.02.2020 | 22:04

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով Բաքվում մասնակցելու է թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստին: Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում Թուրքիայի գործադիր իշխանության գրեթե ամբողջ վերնախավն է:


Նախագահին ուղեկցում են ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրաթ Կուրումը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, երիտասարդության և սպորտի հարցերով նախարար Մեհմեթ Մուհարամ Քասանօղլուն, ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, ՊՆ նախարար Հուլուսի Աքարը, առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը, նախագահի գրասենյակի կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և ազգային հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը: Նրանց նախագահ Իլհամ Ալիևի նստավայրում դիմավորել են պետական և զինվորական պատիվներով:


Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռազմավարական համագործակցության բարձր մակարդակով խորհրդի նիստի օրակարգում երկկողմ հարաբերությունների ընդարձակումն է: Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները քննարկելու են տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Այցի նախօրեին Էրդողանն ասել է, թե Թուրքիան և Ադրբեջանը բոլոր ուղղություններով են զարգացնում հարաբերությունները. «Երկու երկրներն ունեն պատմական, քաղաքական և տնտեսական սերտ կապեր: Թուրքիան ցանկանում է ավելացնել առևտրի շրջանառությունն Ադրբեջանի հետ»,- նշել է Էրդողանը:


Կողմերն արդեն ստորագրել են մի քանի փաստաթղթեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, առևտրի, պաշտպանության, սպորտի և այլ ոլորտներում համագործակցությունը խթանելու մասին, բացի այդ, թուրքերն ու ադրբեջանցիները կնքում են 15 ապրանքատեսակներ փոխադարձ հարկերից ազատելու և արտոնյալ առևտրի պայմաններ ապահովելու փաստաթուղթ:


Թուրք-ադրբեջանական առևտրային ընկերակցության համանախագահ Ջեմալ Յանջինն ասել է, որ այդ համաձայնագիրն առաջին փուլում շատ մեծ ազդեցություն չի գործի, սակայն գալիք տարիներին գործարարներն անպայման կգնահատեն դրա շահավետությունը: «Մեր փոխադարձ առևտուրը հիմա էլ լավ մակարդակի վրա է, բայց այս փաստաթուղթը շատ կնպաստի առևտրի ծավալի աճին»,- ասել է Յանջինը:
Գործարարների և արդյունաբերողների թուրք-ադրբեջանական խորհրդի համանախագահ Հուսեյն Բույուքֆիրաթն էլ հավելել է, որ համաձայնագիրը կընձեռի նոր բիզնեսներ ստեղծելու հնարավորություն:
«Մենք գործարարներ ենք, մենք ամեն ինչ կանենք այդ փաստաթուղթը կյանքի կոչելու համար»,- ասել է Բույուքֆիրաթը:


Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կողմերը կքննարկեն նաև Թուրքիայում ադրբեջանական և Ադրբեջանում թուրքական համայնքներին սատարելու հարցը: «Համայնքների ակտիվության խթանումը շատ կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով մեր երկրների դեմ օտար պետությունների ծավալած վնասակար պրոպագանդան»,- ասել է Trend-ի անանուն աղբյուրը: Հանդիպման ժամանակ Էրդողանն Ալիրին թզբեհ է նվիրել:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ