Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա
25.02.2020 | 22:07

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են, և այսօր ժամը 13-ի դրությամբ երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ «Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են` թե կազմակերպչական և թե ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ, և այսօր ախտորոշման առումով երկիրը որևէ խնդիր չունի: Ձեռնարկվել են միջոցառումներ` դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ, չնայած հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում դրանք կան», - ասված է գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ