Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրգործը կարճելու մասին միջնորդության որոշումը կհրապարակվի մարտի 3-ին

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրգործը կարճելու մասին միջնորդության որոշումը կհրապարակվի մարտի 3-ին
25.02.2020 | 22:24

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել դադարեցնելու քրեական հետապնդումը և կարճել քրեական գործը։


Միջնորդության հիմքում այն հանգամանքն է, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ 300.1 հոդվածը փաստաբանների խոսքով անթույլատրելի է, քանի որ 2008-ին չի եղել և ներդրվել է ենթադրյալ արարքից մեկ տարի անց և չի կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող հետապնդվել այդ հոդվածով: Քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդություններ էին ներկայացրել նաև գործով մեղադրյալներ Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ միջնորդությունների վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մարտի 3-ին՝ ժամը 13:00-ին:

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ