«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Փաշինյանը շեշտում է՝ իր քաղաքական թիմը «կկտրի ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա»

Փաշինյանը շեշտում է՝ իր քաղաքական թիմը «կկտրի ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա»
26.02.2020 | 13:59

ՔՊ-ն «Այո»-ի ակտիվ քարոզչությունը կսկսի հաջորդ շաբաթվանից, երեկ նախընտրական շտաբի քարոզարշավի ծախսերի համար նախատեսված դրամահավաք-երեկոն լրատվամիջոցների համար փակ էր, ուղիղ հեռարձակվում էր «Այո»-ի ֆեյսբուքյան էջով։ Ելույթ ունեցան վարչապետն ու ԱԺ նախագահը։


«Հայաստանի Հանրապետությունում այս պահին գործող Սահմանադրական դատարանը որևէ կապ չունի Հայաստանի ժողովրդի հետ, որևէ իշխանություն չունի ստացած Հայաստանի ժողովրդից և վայելում է Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության բացարձակ անվստահությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Սահմանադրական դատարանն այսօր չի ներկայացնում ժողովրդին, և եկել է այդ ինստիտուտը կայացնելու ժամանակը, շարունակեց վարչապետը։ «Որովհետև չփոխել էս ինստիտուտը՝ նշանակում է առաջնորդվել այն կարգախոսով, կներեք, էդ տղամարդկանց շատ հատուկ հակում ա ամեն ինչը համեմատել մեքենաների, կամ ամեն ինչ ընկալել մեքենաների լեզվով, դա նույնն է, թե հավատալ, որ կարելի է ունենալ S դասի «Մերսեդես» և նրանով առաջ շարժվել, երբ նրա վրա տեղադրված են «Մոսկվիչ-408»-ի անվադողեր», - ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց ընտրակեղծարարության վերաբերյալ խոսակցությունները։ Երաշխավորեց՝ մեկ քվեաթերթիկի կեղծիք անգամ թույլ չեն տա։ «Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա, մի քվեաթերթիկի։ Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա, որովհետև հակառակ դեպքում դա կնշանակի ջնջել մեր ապրած ամբողջ կյանքը, այն բոլոր արժեքները, որի վրա մենք կանգնած ենք», - հայտարարեց վարչապետը։


Չի կարող անկախ ու անաչառ լինել մի ՍԴ, որը ձևավորվել է Սահմանադրության ոգու ուղղակի խախտմամբ, իր ելույթում նշեց խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը։ «Սիրելի քաղաքացիներ, հանրաքվեին «այո» ասելով՝ դուք կհայտնեք ձեր համաձայնությունը, որ ՍԴ դատավորները չլինեն քաղաքական ուժերի ու հոսանքների ազդեցությունների կրող, նրանց շահերի պաշտպան, և այս առումով՝ քաղաքական, կուսակցական գործընթացների մաս», - հայտարարեց Միրզոյանը։


Նա անդրադարձավ քննադատություններին, թե իշխող ուժը հանրաքվե է անցկացնում մի խումբ մարդկանց աշխատանքից ազատելու նպատակով։ «Արդյո՞ք արժի մեկ մարդու կամ մի խումբ մարդկանց համար հանրաքվե կազմակերպել։ Սա, իմ խորին համոզմամբ, հարցի չափազանց մակերեսային, ես կասեի՝ պարզունակացված, նույնիսկ վտանգավոր ձևակերպում է, որը բոլորովին չի արտացոլում խնդրի, հարցի ողջ խորությունը։ Իրականում հարցի գինը Հայաստանի ժողովրդավարության ճակատագիրն է և Հայաստանի քաղաքացիների ինքնիշխանությունը», - շեշտեց խորհրդարանի խոսնակը։


Դրամահավաք-երեկոյի արդյունքում հանգանակվեց 205 միլիոն 560 հազար դրամ։
«Այո»-ի շտաբը ակտիվ քարոզարշավ կիրականացնի վարչապետի գլխավորությամբ, քարոզչական հանդիպումներ կլինեն Հայաստանի բոլոր քաղաքներում։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ն ընտրված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ