«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Եդինայա Ռոսիա»-ն և Ժողճակատը կմիավորվեն

«Եդինայա Ռոսիա»-ն և Ժողճակատը կմիավորվեն
26.02.2020 | 14:00

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն այս տարի միավորվելու է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի անվան հետ կապվող Ժողովրդական ճակատի հետ։ Միավորման արդյունքում քաղաքական այս նոր կառույցը կփոխի ոչ միայն անունը, այլև՝ կառուցվածքը՝ մի նախագահի փոխարեն կլինեն երեք համանախագահներ, Դմիտրի Մեդվեդևը նրանց մեջ չի լինելու՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները Կրեմլում և կուսակցությունում, հայտնել է «Մեդուզա» ինտերնետային պարբերականը։ «Եդինայա Ռոսիա»-ն և Ժողովրդական ճակատը առաջիկա ամիսներին մտադիր են համատեղ համագումար անցկացնել, որի ժամանակ էլ պաշտոնապես կհայտարարվի միավորման մասին։


Կրեմլը գնում է նման քայլի, որ ազատվի «Եդինայա Ռոսիա» անվան հետ կապված բացասական վերաբերմունքից։ Կուսակցության վարկանիշն այսօր մոտ 33 տոկոս է։ 2018-ի հունիսին, մինչև կենսաթոշակային բարեփոխումները, իշխող կուսակցության վարկանիշը 48 տոկոս էր։ Միավորման հիմնական լոբբիստներից է Ժողովրդական ճակատի գործադիր կոմիտեի ղեկավար, Մոսկվայի մարզի նահանգապետի նախկին տեղակալ Միխայիլ Կուզնեցովը։ Նոր կառույցը, ըստ էության, նոր անվանումով «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է լինելու, որին կանդամակցեն նաև Ժողովրդական ճակատի անդամները, ասում է «Մեդուզա»-ի աղբյուրը Կրեմլում։ Ընդ որում՝ կուսակցական այս ձևափոխումն անհրաժեշտ է ավարտել մինչև սեպտեմբեր։


Կուսակցության կանոնադրության փոփոխությունները, ռուսաստանյան օրենքի համաձայն, պետք է ընդունվեն ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, իսկ խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում նախատեսված են 2021-ի սեպտեմբերին։ Նոր՝ միավորված կուսակցության երեք համանախագահներից մեկն, ամենայն հավանականությամբ, կլինի Պետդումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեևը։

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ