Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողան. Ղարաբաղը նաև Թուրքիայի խնդիրն է

Էրդողան. Ղարաբաղը նաև Թուրքիայի խնդիրն է
26.02.2020 | 14:01

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվում ճեպազրույցում ասել է, թե «Ղարաբաղը դա նույն աստիճանով նաև մեր խնդիրն է, ինչ և Ադրբեջանի համար է»:
«Մենք շատ ենք ցանկանում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա», - ասել է նա:
Մինչ ասուլիսը, երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի հերթական նիստի բացմանը, Էրդողանն ասել է, թե ցանկանում է Թուրքիայի ստորագրությունը դնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության տակ, որ ասել էր, թե «Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջան է» ու բացականչական նշան դրել:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ