Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանից դուրս մոտենում է 2,5 հազարին

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանից դուրս մոտենում է 2,5 հազարին
26.02.2020 | 14:02

30 երկրներ հայտնել են նոր կորոնավիրուսի դեպքերի մասին։ Ամենաշատ դեպքերն արձանագրված են Չինաստանում, որտեղ էլ դեկտեմբերին բռնկվել է վարակը, հաջորդիվ՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Իտալիան և Իրանն են։ Կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին հայտարարել են Ավստրիան, Իրաքը, Աֆղանստանը, Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, ընդգծելով, որ բոլոր վարակվածներն Իրանից ժամանած անձինք են։ Նոր դեպքեր են գրանցվել Ալժիրում, Խորվաթիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում։ Իտալիայում 24 ժամում մահացել է 11 մարդ, վարակը երկրում հաստատված է արդեն 322 մարդու մոտ։
Իրանի առողջապահության նախարարի տեղակալն է վարակվել կորոնավիրուսով։ Իրանում պաշտոնական տվյալներով մահվան դեպքերի թիվը հասել է 16-ի, բայց երկրից դուրս գործող լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 68 մարդ է մահացել կորոնավիրուսից։ «ԱՄՆ-ը խորապես մտահոգված է այս լուրով, քանի որ իրանական ռեժիմը կարող է թաքցնել կենսական կարևորության տվյալները»՝ Վաշինգտոնում հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 390-ով և հասել 2459-ի, մահվան դեպքերը՝ 34։ Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 780 64-ի, մահացել է 2715 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 29 745 մարդ։

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ