Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մայք Պոմպեո. Աֆղանստանը պատմական հնարավորություն ունի խաղաղություն հաստատելու համար

Մայք Պոմպեո. Աֆղանստանը պատմական հնարավորություն ունի խաղաղություն հաստատելու համար
26.02.2020 | 14:03

Աֆղանստանը «պատմական հնարավորություն» ունի խաղաղություն հաստատելու համար՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ տեղեկացնելով, որ փետրվարի 29-ին ամենայն հավանականությամբ համաձայնագիր կկնքվի թալիբների հետ, եթե բռնությունների նվազման տեմպը հաջողությամբ շարունակվի։


Անցյալում թալիբները հրաժարվել են բանակցել Աֆղանստանի կառավարության հետ՝ անվանելով օտարերկրյա ուժերի խաղալիք։ Ըստ Պոմպեոյի՝ բանակցությունները, եթե կայանան, կլինեն առաջինը, երբ աֆղաններին ներկայացնող հակամարտության բոլորը կողմերը կնստեն և կսկսեն հաշտեցման շուրջ բարդ աշխատանքը։

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ