Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հարավային Կորեայում կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց թիվը հասել Է 1146-ի

Հարավային Կորեայում կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց թիվը հասել Է 1146-ի
26.02.2020 | 14:09

Սեուլը հայտնել Է մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու 169 նոր դեպքերի մասին, փետրվարի 26-ին հայտնել Է Yonhap գործակալությունը: COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմել Է 1146: Հիվանդության 169 նոր դեպքերից 153-ը հայտնաբերվել են Տեգու քաղաքում եւ հարեւան Հյուսիսային Քենսանի նահանգում: Նաեւ հիվանդացածների մասին հայտնել են Հարավային Կորեայի գրեթե բոլոր խոշոր նահանգներն ու քաղաքները: Սեուլում արձանագրվել Է 4 նոր դեպք, Պուսանում՝ 8: Հարավային Կորեայում նոր վիրուսից մահացել Է 11 մարդ:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ