Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նոր և 91-ի «Այո»-ների ակնհայտ նմանությունը մեծ աղմուկ է բարձրացրել

Նոր և 91-ի «Այո»-ների ակնհայտ նմանությունը մեծ աղմուկ է բարձրացրել
27.02.2020 | 14:29

1991-ի Անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հեղինակը հայտնի նկարիչ, հանգուցյալ Հենրիկ Մամյանն է, «Ազատությանը» փոխանցեց 90-ականներին տպագրվող «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանը։ Լոգոյի այս աղմկահարույց պատմությունը սկիզբ առավ ՔՊ-ի դրամահավաքից հետո, երբ ներկայացվեց ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո»-ի քարոզչական կողմի լոգոն, որի համար մրցույթ էր հայտարարվել։ Կարճ ժամանակ անց Ֆեյսբուքի օգտատերերը հայտնաբերեցին նոր և 91-ի «Այո»-ների ակնհայտ նմանությունը։
«Բայց ամենայն հավանականությամբ նա է, որովհետև ինքն էլ ունի զանգեր, իր ալբոմը նայել են այսօր՝ 2009-ին է լույս տեսել. համանման զանգեր ունի, շղթա ունի նկարած, ընդհանուր ոճը իրենն է», - ասաց Նորայր Ենգիբարյանը։


Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի նախընտրական շտաբի քարոզարշավի ծախսերի համար նախատեսված դրամահավաք-երեկոյի ժամանակ 3 միլիոն դրամի մրցանակ հանձնվեց «Գարուն էյջընսի» ընկերությանը՝ «Այո»-ի լոգոյի համար։
ՔՊ վարչության անդամ, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Այո»-ի լոգոյի բաց մրցույթի հանձնաժողովի անդամներից է, ասում է՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության և «Այո»-ի շտաբի 21 անդամներից բաղկացած հանձնաժողովը մրցույթին ներկայացված 100 հայտերից ընտրել է «Գարուն էյջընսի»-ի տարբերակը։ «Միգուցե ենթագիտակցաբար մեր մոտ նույնպես ասոցիացիաներ են եղել, և դուր է եկել դրա պատճառով»՝ «Ազատությանն» ասել է Սիմոնյանը։


Ֆեյսբուքում շրջանառվող՝ 1991-ի լոգոն հրապարակվել է «Երեկոյան Երևան» թերթի սեպտեմբերի 21-ի համարում, հենց այդ օրն էլ անցկացվել էր քվեարկությունը։ Քվեարկողների 99.5 տոկոսը «Այո» էին ասել Խորհրդային Միության կազմից դուրս գալուն։ Ալեն Սիմոնյանը չի շտապում պնդել, որ «Գարուն էյջընսի»-ն գողացել է 90-ականների լոգոն։ «Կարևորը այն է, որ մենք որոշում ենք կայացրել, որ այդ մրցանակը կհանձնվի այն մարդուն, ով եղել է հեղինակը այն առաջնային տարբերակի», - ընդգծեց ԱԺ փոխնախագահը։ Վարչապետի հետ այս հարցը Սիմոնյանը չի քննարկել։


«Գարուն էյջընսի» ընկերության ղեկավար Ռաֆայել Դանիելյանն «Ազատությանը» փոխանցեց՝ Հայաստանում չէր, և իր փոխարեն մրցանակը ստացել են ընկերները։ Դանիելյանը չպատասխանեց հարցին, թե ինչպես է ստացել այս լոգոն, և արտատպե՞լ է 90-ականների լոգոյից։ Ասաց՝ մանրամասներ կհրապարակի ավելի ուշ։

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ