Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կորոնավիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից

Կորոնավիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից
27.02.2020 | 14:38

Փետրվարի 27-ի առավոտվա դրությամբ COVID-19 կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 48 երկրում՝ գրում է South China Morning Post-ը: Միայն վերջին մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել ևս 11 երկրում. Բրազիլիայում, Հունաստանում, Պակիստանում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ռումինիայում, Ալժիրում, Հյուսիսային Մակեդոնիայում, Դանիայում, Էստոնիայում և Վրաստանում:

Այսպիսով` կորոնավիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: Չինաստանում, որտեղ սկսվել էր համաճարակը, վերջին օրվա ընթացքում վարակվել է 433 մարդ, մահացել է 29-ը:
Աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 82 164 դեպք, մահացու ելքերը 2801-ն են, առողջացել է 32 872 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել է, որ կորոնավիրուսն ամբողջ աշխարհում սկսել է տարածվել ավելի արագ, քան Չինաստանում:


Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ