Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է մոտ 30 000 ԱՄՆ դոլար պարգևավճար

Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է մոտ 30 000 ԱՄՆ դոլար պարգևավճար
27.02.2020 | 14:42

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 ՀՀ դրամ՝ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար՝ հայտնում է Analitik.am կայքը և տեղեկացնում, որ հարցմանն ի պատասխան վերոնշյալ նախարարությունից տեղեկացրել են. «Բաթոյանը 2019թ. մինչև մայիս ամիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 ՀՀ դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբերին՝ 5 166 699 ՀՀ դրամ պարգևավճար:


Նախարարի աշխատավարձը 2019թ. հունվարին եղել է 420 000 ՀՀ դրամ, փետրվարից մինչև դեկտեմբեր՝ ամսեկան 793 680 ՀՀ դրամ, իսկ 2019թ. դեկտեմբերին Բաթոյանը ստացել է 2 597 122 ՀՀ դրամ աշխատավարձ:
2019թ. դեկտեմբերին նախարար Զարուհի Բաթոյանի աշխատավարձն ու պարգևավճարը միասին կազմում է 7 763 821 ՀՀ դրամ՝ մոտ 16 000 ԱՄՆ դոլար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ուդումյան Արմանը 8 ամսում ստացել է մոտ 11 միլիոն ՀՀ դրամ պարգևավճար, որից 3 508 116 ՀՀ դրամը դեկտեմբեր ամսին, 1 504 926-ը՝ հուլիս ամսին, իսկ մնացածը 2019թ. մայիսից հետո ամեն ամիս մոտ 1 միլիոն ՀՀ դրամի չափով: Ուդումյանը միջինում ստացել է ամսեկան 562 190 ՀՀ դրամ աշխատավարձ, բացի հունիս ամսից՝ 1 383 165 ՀՀ դրամ և օգոստոս ամսից՝ 859 085 ՀՀ դրամ:


Նախարարի մյուս տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, ով նշանակվել է 2019թ. փետրվարին, 8 ամսում ստացել է մոտ 13 միլիոն պարգևավճար, որից ամենաշատը դեկտեմբեր ամսին՝ 4 097 604, ամենաքիչն օգոստոսին՝ 987 277 ՀՀ դրամ, փոխարենն օգոստոս ամսին Գասպարյանը ստացել է 1 829 191 ՀՀ դրամ աշխատավարձ, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին էլ՝ 780 295 ՀՀ դրամ աշխատավարձ, մնացած ամիսներին՝ 661 400 ՀՀ դրամ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սաիրյան Սմբատի պարգևավճարների գումարն էլ 2019թ. մայիսից մինչև տարեվերջ կազմել է մոտ 11 միլիոն ՀՀ դրամ, որից ամենաշատը ստացել է նորից դեկտեմբեր ամսին՝ 3 508 116 ՀՀ դրամ, ամենաքիչը մայիսին՝ 942 736 ՀՀ դրամ:
Սմբատ Սաիրյանը միջինում ստացել է ամսեկան 562 190 ՀՀ դրամ աշխատավարձ, բացի 2019թ. դեկտեմբերից՝ 1 321 302 ՀՀ դրամ, հուլիսից՝ 658 804 ՀՀ դրամ և օգոստոսից՝ 731 313 ՀՀ դրամ:


Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի պարգևավճարները 8 ամսում կազմել են մոտ 11 միլիոն ՀՀ դրամ, որից ամենաշատը ստացել է 2019թ. դեկտեմբերին՝ 3 508 116 ՀՀ դրամ, ամենաքիչը մայիսին՝ 942 736 ՀՀ դրամ: Անդրեասյանը ստացել է ամսեկան 562 190 ՀՀ դրամ աշխատավարձ, բացի օգոստոս ամսից՝ 1 524 279 ՀՀ դրամ:
2019թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և փոխնախարարների աշխատավարձերի համար տրված գումարը կազմում է 41 միլիոն 704 373 ՀՀ դրամ, իսկ պարգևավճարների գումարը՝ 59 միլիոն 868 634 ՀՀ դրամ:
2019թ. նախարարության ողջ աշխատակազմի պարգևավճարների գումարը կազմել է մոտ 373 միլիոն ՀՀ դրամ: Այս թվի մեջ ներառված չեն Զբաղվածության պետական գործակալության և Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների գումարը:

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ