ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
27.02.2020 | 14:45

Հունաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հաստատել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակը հայտնաբերվել է Սալոնիկում, վարակվածը 38-ամյա կին է, որը վերջերս է վերադարձել Իտալիայից:
«Կինը վերադարձել է հյուսիսային Իտալիա ուղևորությունից և ներկայում առողջական վիճակի բարդացումներ չունի»,-տեղեկացրել է Հունաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սոտիրիս Ցիոդրասը:


Առողջապահության նախարարության տվյալներով՝ կինը հոսպիտալացվել է, վերջին օրերին նրա հետ շփված բոլոր մարդիկ մեկուսացվել են:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ