Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տիգրան Ավինյան. Նույնիսկ, եթե Հայաստանում կորոնավիրուսով դեպք հայտնաբերվի, մենք արդեն ունենք հստակ ծրագիր, թե ինչպես ենք դրան արձագանքելու

Տիգրան Ավինյան. Նույնիսկ, եթե Հայաստանում կորոնավիրուսով դեպք հայտնաբերվի, մենք արդեն ունենք հստակ ծրագիր, թե ինչպես ենք դրան արձագանքելու
27.02.2020 | 14:48

Միանշանակ, կարող ենք ասել, որ կորոնավիրուսով վարակված անձինք այս պահի դրությամբ Հայաստանում չեն հայտնաբերվել՝ ShantTV-ի եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսի բարձր կետն անցել է, և գնում է դեպի նվազում, որովհետև հիմնական էպիկենտրոնը Չինաստանն է եղել, և այնտեղ արդեն օրեցօր նոր գրանցված հիվանդության դեպքերն ավելի նվազ են: Բայց, ցավոք սրտի, տարածվել է նաև այլ երկրներում՝ Իրանում, Իտալիայում, Հարավային Կորեայում, և այդ դեպքերը Չինաստանի համեմատ փոքրաքանակ են, բայց, իհարկե, դրանց հետ կապված որոշ մտահոգություններ կան»,-ասել է Ավինյանը: Անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծմանը, որը ղեկավարում է ինքը, Տիգրան Ավինյանն ասաց, թեև հանձնաժողովը գործում է հունվարի 30-ից, բայց դեռևս հունվարի 24-ից ՀՀ անցակետերում ուժեղացված հսկողություն է սահմանվել. «Ստուգում էինք՝ քաղաքացիների մոտ կորոնավիրուսի ախտանշաններ կան, ունեն ջերմություն, և բոլոր կասկածելի դեպքերում անձինք համապատասխան ստուգումներ էին անցնում»,-նշել է Ավինյանը:
Հարցին՝ մեր պետությունն ունի՞ հիվանդությունը լոկալացնելու հնարավորություն, որ այն հայտնաբերվելու դեպքում անգամ չտարածվի, փոխվարչապետը պատասխանել է. «Ես կարծում եմ, բացի այն, որ մենք ունենք այդ հնարավորությունները, նաև մեր և՛ Առողջապահության նախարարության, և՛ Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի գործողությունները եղել են բավականին տրամաբանական և ադեկվատ, և բավականին խիստ հսկողություն է սահմանվել՝ նույնիսկ շատ զարգացած երկրների համեմատ: Նույնիսկ, եթե կորոնավիրուսով դեպք հայտնաբերվի Հայաստանում, մենք արդեն իսկ ունենք հստակ ծրագիր, թե ինչպես ենք դրան արձագանքելու: Ես կարծում եմ, որ ընդհանուր պետական, առողջապահական համակարգը պատրաստված է»:
Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ է նշանակում, որ հարևան Իրանի հետ սահմանը փակ է մարդկանց համար, բայց բաց է բեռների համար, փոխվարչապետը պատասխանել է, որ բեռնափոխադրողների համար սահմանափակումներ չկան և ներմուծման, և արտահանման, և տրանզիտի համար: «Փաստացի, սահմանային կետում մենք ունենք Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի գործող անձնակազմը, որը համապատասխան ստուգումներ է իրականացնում, լրացնում է համապատասխան քարտեր: Բոլոր այն անձինք, որոնք եղել են այն երկրներում, որտեղ կորոնավիրուս կա, ունեն անձնական քարտեր: Ֆիքսում ենք՝ որտեղ են բնակվելու, որովհետև վիրուսն ունի մոտավորապես 14 օր տևող ինկուբացիոն շրջան, և այդ անձանց հետ տարածքային պոլիկլինիկան ամենօրյա կապի մեջ է լինում՝ հասկանալու համար՝ արդյո՞ք կան նոր ախտանշաններ: Այս փուլում դեռևս որևէ նմանատիպ արձանագրում չունենք: Ունեցել ենք կասկածելի դեպքեր, բոլորը հերքվել են»:
Հարցին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությա՞ն հանձնարարականն է՝ փակել սահմանը, թե՞ յուրաքանչյուր կառավարություն ինքն է որոշում կայացնում, Ավինյանը պատասխանել է, որ ամեն կառավարություն իր որոշումն է կայացնում, և մոտեցումները շատ տարբեր են: «Կարծում եմ՝ մեր գործարկած միջոցառումները փաստարկված և տրամաբանված էին, որովհետև Իրանում մահերի քանակը, դինամիկան, նաև ԻԻՀ-ում համապետական ընտրությունները հաշվի առնելով՝ ուղևորահոսքը հնարավորինս նվազեցնելը, կարծում եմ, կրիտիկական խնդիր էր»,-ասել է նա՝ ընդգծելով նաև, որ բեռների միջոցով կորոնավիրուսը չի կարող փոխանցվել, և փոխանցման հիմնական միջոցը օդակաթիլային ճանապարհն է՝ մարդուց մարդուն:


Անդրադառնալով նաև Վրաստանի սահմանը փակելու հավանականությանը՝ Ավինյանը նշել է, թե բոլոր հնարավոր դեպքերը գնահատվում են ըստ իրողության: «Առհասարակ, մի փուլ կարող է գալ, որ ընդհանարապես իմաստ չունենա այս սահմանների փակումը: Այնուամենայնիվ, եթե վիրուսը հայտնաբերվի ՀՀ տարածքում, ես համոզված եմ, որ մենք ունենք ամբողջական գործիքակազմ, որ պայքարենք վիրուսի հետ մեր տարածքում»:
Հիվանդության տարածման տնտեսական ազդեցության մասին խոսելով՝ փոխվարչապետը նշել է. «Արժույթի միջազգային հիմնադրամը իր կանխատեսումները փոխել է՝ ընդհանուր համաշխարհային տնտեսական աճը 3 տոկոսային կետից դարձնելով է 2,5 տոկոս, ինչը չի կարող չազդել մեզ վրա: Դա ազդելու է պղնձի, նավթի գների, ուղևորների ներհոսքի, գուցե նաև՝ տուրիստական ներհոսքի վրա: Շուտով Նովրուզն է սկսում, և նախորդ տարի 16 000 ԻԻՀ քաղաքացիներ ենք հյուրընկալել, ունենք ռիսկ, որ այդ հոսքը չի լինի»,-ասել է նա՝ նշելով նաև, որ շատ ավելի մեծ ռիսկ է հիվանդության՝ ՀՀ-ում տարածվելը, քան այցելուների թվի նվազումը:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ