Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ճապոնիայում ժամանակավոր կփակեն բոլոր դպրոցները

Ճապոնիայում ժամանակավոր կփակեն բոլոր դպրոցները
27.02.2020 | 22:58

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շրջանային իշխանություններից պահանջել է փակել բոլոր դպրոցները:
Որոշումը կգործադրվի մարտի 2-ից և ուժի մեջ կլինի առնվազն մինչև գարնանային արձակուրդների ավարտը: Եթե լրացուցիչ որոշումներ չկայացվեն, աշակերտները դպրոցներ կվերադառնան ապրիլին: Ճապոնիայի մի շարք շրջաններում արդեն փակել են դպրոցները: Ճապոնիայում ընդհանուր հաշվով կորոնավիրուսով ախտահարվածների թիվն անցել է 900-ից, մահացել է 8 մարդ: Հիվանդների գերակշռող մեծամասնությունը՝ 705 մարդ, Diamond Princess զբոսանավի ուղևորներն են:

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ