Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՀ-ում իրականացվել է կորոնավիրուսի ախտորոշման 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով

ՀՀ-ում իրականացվել է կորոնավիրուսի ախտորոշման 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով
27.02.2020 | 22:58

Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները՝ սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ, շարունակվում են՝ հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ Հայաստանում իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով: Բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի դիմակայումն ապահովելու համար իրականացվում են բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ:


Մշտական կապ է հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տարածաշրջանի գործընկերների հետ՝ վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ