Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Հռոմի պապը բաց չի մասնակցել պատարագին

Հռոմի պապը բաց չի մասնակցել պատարագին
27.02.2020 | 23:09

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հիվանդության պատճառով չի մասնակցել պատարագին: Վատիկանից հայտնել են, որ 83-ամյա քահանայապետը «թեթև թուլություն» է զգում և նախընտրում է մնալ հյուրանոցում, որտեղ ապրում է: Վատիկանից ոչինչ չեն հայտնել հիվանդության բնույթի մասին, պապին նկատել են հազալիս և փռշտալիս՝ չորեքշաբթի կայացած պատարագի ժամանակ: Պատարագից հետո նա շփվել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների հետ, համբուրել նրանց և սեղմել ձեռքը:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ