Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հայոց ոդիսական. նռան գույներ»՝ հայկական մշակույթի օրեր Վաշինգտոնում

«Հայոց ոդիսական. նռան գույներ»՝ հայկական մշակույթի օրեր Վաշինգտոնում
27.02.2020 | 23:12

ԱՄՆ մայրաքաղաքում փետրվարի 29-ից մարտի 14-ը Հայկական մշակույթի կանցկացվեն օրեր՝ «Հայոց ոդիսական. նռան գույներ» խորագրով:
Հայկական մշակույթին նվիրված օրերին մի քանի միջոցառումներ կանցկացվեն, սկիզբը Վաշինգտոնի «Ֆրիր» պատկերասրահում «Սերգեյ Փարաջանովի օրեր» ցուցադրությունն է: Հաջորդ օրը նույն պատկերասրահում կհնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Գլխավոր միջոցառումը նախատեսված է մարտի 4-ին Վաշինգտոնի մայր տաճարում: Post Classical Ensemble դասական երաժշտության համույթը կներկայացնի «Հայոց ոդիսական» խորագրով մեգա-համերգը՝ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի և համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ: Միջոցառումը նվիրված է լինելու Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ