Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հաս­տատ եմ ա­սում՝ թեժ է լի­նե­լու

Հաս­տատ եմ ա­սում՝ թեժ է լի­նե­լու
28.02.2020 | 12:22
Ե­րեք­շաբ­թի-չո­րեք­շաբ­թի Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի մեկ ու­թե­րորդ եզ­րա­փակ­չի շր­ջա­նակ­նե­րում մր­ցե­ցին եվ­րո­պա­կան ա­կում­բա­յին ֆուտ­բո­լի հա­ջորդ ութ թի­մե­րը. անգ­լիա­կան «Չել­սին»` ընդ­դեմ Մյուն­խե­նի «Բա­վա­րիա­յի», ի­տա­լա­կան «Նա­պո­լին»` ընդ­դեմ «Բար­սե­լո­նի», իս­պա­նա­կան մյուս գրանդ «Ռեալն»` ընդ­դեմ «Ման­չեստր Սի­թիի», ֆրան­սիա­կան «Լիո­նը»` ընդ­դեմ թու­րի­նյան «Յու­վեն­տու­սի»:
Ա­նակն­կալ­նե՞ր: Բա ոնց: Ա­ռանց դրա ո՞նց կլի­նի: Ի մի­ջի այ­լոց` ա­մե­նաչս­պաս­ված տե­ղում: Սա­կայն ե­կեք ան­հար­կի եր­կա­րա­ցու­մով ա­սե­լի­քը կտու­րը շատ չգ­ցենք:
«ՉԵԼ­ՍԻ»-«ԲԱ­ՎԱ­ՐԻԱ»
Դի­մա­կա­յու­թյան ա­ռա­ջին կե­սը թե բան էլ հու­շում կամ ու­զում էր հու­շած լի­նել ֆուտ­բո­լա­սե­րին, կող­մե­րի ու­նե­ցած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հա­վա­սա­րու­թյան մա­սին էր՝ դրա­նով ոչ մար­զա­դաշտ ե­կած հան­դի­սա­տե­սին, ոչ էլ հե­ռուս­տա­ցույ­ցի ա­ռաջ դիր­քա­վոր­վա­ծին ար­տա­կարգ բնույ­թի ինչ-որ ին­ֆոր­մա­ցիա չփո­խան­ցե­լով։ Այն­պես որ, սկզ­բուն­քո­րեն զրո­յա­կան ար­դյուն­քով կող­մե­րի հան­դեր­ձա­րան գնա­լը դաշ­տում ե­ղած զար­գա­ցում­նե­րի տրա­մա­բա­նու­թյան շր­ջա­նա­կում էր։
Այդ երկ­րորդ խա­ղա­կեսն էր ար­դեն, որ ա­մեն ինչ խառ­նեց ի­րար։ Չորս րո­պեի ըն­թաց­քում բաց թող­նե­լով եր­կու գոլ՝ «Չել­սին» կազ­մա­լուծ­վեց, իսկ «Բա­վա­րիան» գնաց ա­ռա­վե­լու­թյունն ա­վե­լի ան­դառ­նա­լի դարձ­նե­լու ճա­նա­պար­հով։ Ճիշտ է՝ շա­րու­նա­կու­թյան մեջ ա­ռանձ­նա­պես շատ չհա­ջո­ղեց, բայց 3։0-ն, բո­լոր դեպ­քե­րում, 2։0 վտան­գա­վոր հա­շի­վը չէ, որն ինչ­քան էլ հա­մո­զիչ ա­ռա­վե­լու­թյան մա­սին է վկա­յում, նույն­քան էլ լպր­ծուն հա­շիվ է՝ ա­ռա­վե­լու­թյու­նը ձեռ­քից բաց թող­նե­լու շո­շա­փե­լի տար­բե­րա­կով։
Խա­ղից հե­տո ա­հա թե ինչ կա­սի Ֆրենկ Լեմ­պար­դը, ո­րը, «Չել­սիի» գլ­խա­վոր մար­զի­չը լի­նե­լով, միա­ժա­մա­նակ մնում է նրա լե­գեն­դար ֆուտ­բո­լիստ­նեից մե­կը. «Այ­սօր լավ ֆուտ­բոլ էր, ու «Բա­վա­րիա­յի» մա­կար­դա­կը պար­զա­պես ֆան­տաս­տիկ է։ Մենք գի­տեինք, որ բարդ գի­շեր է լի­նե­լու, ու փոքր-ինչ այն­պես չխա­ղա­ցինք, ինչ­պես կցան­կա­նա­յի։ Մենք լավ պաշտ­պան­վում էինք, ստեղ­ծե­ցինք մի քա­նի պահ, սա­կայն հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հա­մար պի­տի բո­լոր 90 րո­պե­նե­րին ցույց տա­յինք ո­րա­կյալ ֆուտ­բոլ։ Դա ի­րա­կա­նու­թյան ցա­վոտ դաս էր, սա­կայն սա Չեմ­պիոն­նե­րի լի­գան է։ Մենք նա­խորդ տա­րի­նե­րին էլ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի հա­ջորդ փուլ դուրս գա­լու բար­դու­թյուն­ներ ենք ու­նե­ցել, ու դա դեռևս հիմ­նախն­դիր է մնում»։
Ա­ռանձ­նա­պես մեծ ի­մա­ցու­թյուն պետք չէ հաս­կա­նա­լու հա­մար, որ առն­վազն պա­տաս­խան խա­ղի ա­ռու­մով Լեմ­պար­դի խոս­քե­րում դա­տա­պարտ­վա­ծու­թյունն է հն­չում, սա­կայն այ­սօր­վա «Բա­վա­րիան» այն կար­գի ահ­ռե­լի հզո­րու­թյան թիմ է՝ խա­ղա­դաշ­տի յու­րա­քան­չյուր հատ­վա­ծում գրե­թե հա­վա­սա­րա­զոր մի քա­նի ֆուտ­բո­լիստ հա­նե­լու հնա­րա­վո­րու­թյամբ, որ միայն այս ցու­ցա­նի­շով ար­դեն ճզ­մած ու­նի «Չել­սիին», որն ա­ռանց այն էլ կադ­րա­յին լուրջ խն­դիր­նե­րի ա­ռաջ է կանգ­նած ֆուտ­բո­լիստ­նե­րի վնաս­վածք­նե­րի պատ­ճա­ռով։ Բո­լոր դեպ­քե­րում պա­տա­հա­կա­նու­թյուն­նե­րը չի կա­րե­լի բա­ցա­ռել, բայց որ­քան հաս­կա­նում ենք (ծա­նոթ ֆիլ­մի վեր­նագ­րի նմա­նա­կու­թյամբ), ա­ռա­քե­լու­թյունն անհ­նա­րին է։
«ՆԱ­ՊՈ­ԼԻ»-«ԲԱՐ­ՍԵ­ԼՈՆ»
Մր­ցակ­ցու­թյան ա­ռա­ջին ե­րե­սուն րո­պեն ա­մեն ինչ կա­րող էր հի­շեց­նել՝ բա­ցի գրանդ­նե­րի առ­ճա­կա­տու­մից։ Չէ, «Նա­պո­լիի» առն­չու­թյամբ գնա­հատ­ման չա­փա­զան­ցում չկա, որ­քան էլ թիմն այս մր­ցաշր­ջա­նում, մեր մեջ ա­սած, հա­մը լավ էլ հա­նում է ցու­ցադր­վող ֆուտ­բո­լով: Չկա, ո­րով­հետև… Հի­մա ի՞նչ եք ու­զում ա­սեմ, հի­շեց­նեմ ուղ­տի կաշ­վի մա­սին ժո­ղովր­դա­կան ա­սաց­վա՞ծ­քը։
Հա, ու­րեմն, ա­ռա­ջին 30 րո­պեն ու… «Սան Սի­րոն» պայ­թեց ծա­փե­րի ո­րո­տից։ Մեր­տեն­սը տու­գա­նա­յինից գն­դակն այն­պի­սի օ­րի­նա­կե­լի նշա­նա­ռու­թյամբ ու­ղար­կեց դար­պա­սի վե­րին ան­կյու­նը, որ Տեր Շտե­գե­նը չկա­րո­ղա­ցավ ան­գամ տե­ղից շարժ­վել։
Սա­կայն ե­կեք գո­լը միայն Մեր­տեն­սի ակ­տի­վում չգ­րան­ցենք։ Դրան նա­խոր­դել էր գն­դա­կը տու­գա­նա­յին հասց­նե­լու շատ գե­ղե­ցիկ խա­ղար­կու­թյուն ու ոչ միայն մեկ կամ եր­կու ֆուտ­բո­լիս­տի մաս­նակ­ցու­թյամբ։ Պա­հի գե­ղեց­կու­թյու­նը նաև նրա մեջ էր, որ սե­փա­կան կի­սա­դաշ­տում «Բար­սե­լո­նը» գրե­թե իր ամ­բող­ջա­կան կազ­մով էր։
Մի կողմ թող­նենք փաստն այն, որ այս գո­լով ֆուտ­բո­լիս­տը Համ­շի­կի հետ դար­ձավ «Նա­պո­լիի» պատ­մու­թյան մեջ լա­վա­գույն ռմ­բար­կուն, քա­նի որ մեր բուն խն­դիրն այս դի­մա­կա­յու­թյունն իր ամ­բող­ջու­թյան մեջ ներ­կա­յաց­նելն է։
Այս խաղն իր ըն­թաց­քով գնում էր զար­գաց­ման այն տրա­մա­բա­նու­թյամբ, որ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան շր­ջա­նակ­նե­րում ար­տագ­նա խա­ղե­րը կա­տա­լո­նյան ա­կում­բի ա­քի­լե­սյան գար­շա­պարն են։ Ի­հար­կե, «Բար­սե­լոնն» ա­րեց ի­րե­նը, խփեց պա­տաս­խան գո­լը ու խա­ղի մնա­ցած մա­սը վե­րա­ծեց թա­տե­րա­կան ներ­կա­յաց­ման, սա­կայն դրա­նից ար­դյուն­քը չփոխ­վեց, կող­մերն ի­րա­րից բա­ժան­վե­ցին մե­կա­կան գոլ խփած ու մե­կա­կան գոլ վաս­տա­կած։
Բնա­կա­նա­բար, առջևում պա­տաս­խան խաղն է, որ­տեղ տան­տե­րե­րի կար­գա­վի­ճա­կում լի­նե­լու են բար­սե­լոն­ցի­նե­րը։ Սե­փա­կան դաշ­տի ա­ռա­վե­լու­թյան, տան պա­տե­րի օգ­նա­կան լի­նե­լու մա­սին ծեծ­ված ու ար­դեն ան­հա­մո­րեն մաշ­ված պատ­մու­թյու­նը չա­նենք, բայց որ «Նա­պո­լին» մր­ցակ­ցի հարկ է գնա­լու գլ­խից վեր թռ­չե­լու ա­վե­լի քան խե­լա­գար ցան­կու­թյամբ, ոչ մե­կին էլ կաս­կա­ծի տե­ղիք չի տա­լիս։ ՈՒ­րիշ բան, որ «Բար­սե­լո­նը» մր­ցակ­ցի ա­խոր­ժա­կին այլ բա­նով է պա­տաս­խա­նե­լու, որն ա­վե­լի շատ քա­ցա­խի է­ֆեկտ է թող­նե­լու, բայց ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից ե­կեք ա­ռաջ չընկ­նենք ու այն­քան էլ ա­վե­լորդ չհա­մա­րենք հի­շելն ու հի­շեց­նե­լը, որ կա­տա­լո­նյան ա­կում­բը վեր­ջին տա­րի­նե­րին ու հատ­կա­պես Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում ա­վե­լի շատ վշ­տաց­րել է իր մի­լիո­նա­վոր եր­կր­պա­գու­նե­րին ու ա­վե­լորդ չհա­մա­րենք զգու­շա­նա­լը: Ա­վե­լի լավ է՝ ցան­կա­լին լի­նի, նոր ծափ զար­կենք։
Ի՞նչ ա­սիք։
«ՌԵԱԼ»-«ՄԱՆ­ՉԵՍՏՐ ՍԻ­ԹԻ»
Այս դրա­ման հան­գու­ցա­լուծ­վեց հան­դիպ­ման 83-րդ րո­պեին, երբ 11-մետ­րա­նո­ցի նշա­նա­կե­տից դե Բրյու­նեն անվ­րեպ ի­րաց­րեց տու­գա­նա­յինն ու անգ­լիա­ցի­նե­րին հաշ­վի մեջ ա­ռաջ մղեց՝ 2:1:
Այս 11-մետ­րա­նո­ցի ի­րա­ցու­մը հան­գու­ցա­յին նշա­նա­կու­թյան խն­դիր էր թի­մի ու անձ­նա­պես գլ­խա­վոր մար­զիչ Պեպ Գվար­դիո­լա­յի հա­մար, ով իր մար­զա­կան կա­րիե­րա­յից շատ լավ գի­տի Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում չի­րաց­ված 11-մետ­րա­նո­ցի գի­նը: Հի­շենք, թե 2012-ին, «Չել­սիի» հետ կի­սաեզ­րա­փա­կիչ խա­ղում Մե­սիի կրա­կոցն ինչ­պես իր վրա ա­ռավ դար­պա­սա­ձո­ղը, ինչ­պես 2016-ին «Բա­վա­րիան», ի դեմս Մյուլ­լե­րի ձա­խո­ղած 11-մետ­րա­նո­ցի, մնաց ա­ռանց եզ­րա­փակ­չի, ան­ցած տա­րի էլ Ա­գուե­րոն «Տո­տեն­հե­մի» հետ մեկ քա­ռոր­դի ա­ռա­ջին խա­ղում վրի­պեց:
Մի խոս­քով՝ հո­գե­բա­նա­կան բա­ցա­ռիկ նշա­նա­կու­թյան էր Բրյու­նեի ի­րաց­րա­ծը, մա­նա­վանդ որ այն պա­տաս­խան խա­ղից ա­ռաջ ան­հա­մե­մատ շա­հե­կան դիր­քե­րից է ներ­կա­յաց­նե­լու «Ման­չեստր Սի­թիին», ո­րը, օ­բյեկ­տիվ լի­նենք, ձա­խո­ղել է ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նի պրե­միեր լի­գան ու իր ինչ լի­նելն ա­պա­ցու­ցե­լու միայն մի լուրջ հար­թակ ու­նի՝ Չեմ­պիոն­նե­րի լի­գան: Ի դեպ, սույ­նի մա­սին ա­վե­լի քան թա­փան­ցիկ ար­տա­հայտ­վել է նույն ին­քը՝ Պե­պը, ա­սե­լով, որ Չեմ­պիոն­նե­րի լի­գան ձա­խո­ղե­լու դեպ­քում միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան կլի­նի ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյան կող­մից ի­րեն աշ­խա­տան­քից հե­ռաց­նե­լը:
Ի մի­ջի այ­լոց, ա­վե­լորդ չի լի­նի նկա­տել, որ այս հաղ­թա­նա­կից հե­տո Գվար­դիո­լան աշ­խար­հում դար­ձավ երկ­րորդ մար­զի­չը, ով Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի ար­տագ­նա խա­ղում եր­կու ան­գամ հաղ­թել է «Ռեա­լին»: Ա­վե­լի վաղ նման հա­ջո­ղու­թյան է հա­սել Օտ­մար Հիտց­ֆել­դը: Սա­կայն նրա հա­մե­մատ իս­պա­նա­ցու տար­բե­րու­թյունն այն է, որ «Սան­տյա­գո Բեռ­նա­բեուում» Գվար­դիո­լան եր­կու տար­բեր թի­մե­րի հետ է հաղ­թել «ար­քա­յա­կա­նին»: Սրա հետ մեկ­տեղ Պե­պը մի այլ ռե­կոր­դի հե­ղի­նակ էլ է դար­ձել. մարզ­չի ո­րա­կում նա տաս­նե­րորդ հաղ­թա­նակն է տա­րել «Ռեա­լի» նկատ­մամբ:
Դառ­նա­լով հան­դիպ­ման մինչև 83-րդ րո­պեն ե­ղած զար­գա­ցում­նե­րին, ա­ռա­ջին խա­ղա­կե­սը ֆուտ­բո­լա­յին տե­սա­բան­նե­րի ա­ռու­մով էր ա­ռա­վե­լա­պես հե­տաքր­քիր, ին­չը շար­քա­յին ֆուտ­բո­լա­սե­րին ա­ռան­ձին բան չի տա­լիս: Ան­կեղծ լի­նենք, ֆուտ­բո­լա­սե­րի գե­րա­զանց մա­սին հե­տաք­րք­րո­ղը դար­պա­սի գրա­վումն է, գոլ տես­նե­լը, թե չէ ով ում տակ­տի­կա­կան ինչ մտահ­ղաց­մամբ զար­մաց­րեց կամ կզաց­րեց, խո­շոր հաշ­վով նրա՞ն ինչ:
Հա­շիվն ա­ռա­ջի­նը բա­ցել են տան­տե­րե­րը` աջ եզ­րից ֆան­տաս­տիկ գե­ղեց­կու­թյամբ գրո­հով, ո­րի ա­րագ ըն­թաց­քը տու­գա­նա­յի­նի կենտ­րո­նա­կան մա­սում բե­րել է «քա­ղա­քաբ­նակ­նե­րի» պաշտ­պա­նա­կան ռե­դուտ­նե­րի փլուզ­ման, ին­չից էլ վար­պե­տո­րեն օգտ­վել է Իս­կոն: Այս գո­լից 18 րո­պե անց Գաբ­րիել Ժե­զու­սը հա­վա­սա­րեց­րել է հա­շի­վը, իսկ ևս հինգ րո­պե անց վրա է հա­սել վե­րը ման­րա­մասն շա­րադր­ված հան­գու­ցա­լու­ծու­մը:
«ԼԻՈՆ»-«ՅՈՒ­ՎԵՆ­ՏՈՒՍ»
Այս մր­ցակ­ցու­թյունն իր ել­քով գլ­խեց մնա­ցած ե­րե­քին: Պար­զա­պես վառ տպա­վո­րու­թյուն թող­նե­լու մո­լուց­քին տր­ված սի­րա­հար­նե­րը լոկ կա­րող էին գու­շա­կել այն­պի­սի ելք, ո­րը «ծեր սի­նյո­րա­յի» աստ­ղա­բույ­լի հա­մար ա­ռար­կա­յա­կան դաս ե­ղավ՝ տր­ված լիո­նյան ֆուտ­բո­լա­յին ջա­հե­լու­թյան կող­մից: Եվ այս ա­մե­նը շնոր­հիվ նրա, որ այս ջա­հե­լու­թյու­նը դրսևո­րեց բա­ցա­ռիկ կազ­մա­կերպ­վա­ծու­թյուն, բա­ցա­ռիկ նպա­տա­կաս­լա­ցու­թյուն, բա­ցա­ռիկ հար­գան­քի հետ մեկ­տեղ բա­ցա­ռիկ ա­ներ­կյու­ղու­թյուն ֆոտ­բո­լա­յին մետ­րե­րի նկատ­մամբ:
Դժ­վար չէր գլ­խի ընկ­նել, թե Թու­րի­նում «պա­ռավն» ինչ խա­ղեր է տա­լու, ինչ կար­գի շո­րոր է գա­լու, ու դրա­նից ինչ սար­սա­փե­լի ծանր է լի­նե­լու «Լիո­նի» հա­մար, սա­կայն հաղ­թա­կան հան­դիպ­ման օ­րից մինչև պա­տաս­խան խա­ղի հա­մար թու­րի­նյան դաշտ մտ­նե­լը ցն­ծու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը նրանն է, շամ­պայն­նե­րի խցան­նե­րի օդ պատ­ռող թն­դյու­նը՝ նրա­նը:
Հե­տաք­րք­րիր ման­րա­մասն:
ՈՒԵ­ՖԱ-ի ան­դուլ վի­ճա­կա­գիր­նե­րը հան­դիպ­ման ողջ ըն­թաց­քում «Յու­վեն­տու­սի» կա­տար­մամբ ար­ձա­նագ­րել են մի ցու­ցա­նիշ, որն ու­նի 0,5-ից 1 ձգ­վող թվա­յին ար­տա­հայ­տու­թյուն: Ընդ ո­րում, այդ մե­կի տակ հաշ­վի է առն­վում այն, որ գն­դա­կը Ռո­նալ­դուի ու­սին կպ­չե­լուց հե­տո դե­պի դար­պաս է փո­խել ուղ­ղու­թյու­նը:
Լիո­նյան այս դի­մա­կա­յու­թյու­նը Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուի հա­մար ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում ե­ղավ ա­ռա­ջին խա­ղը, ո­րը պոր­տու­գա­լա­ցին ա­վար­տեց ա­ռանց դար­պա­սի գրավ­ման: Փաս­տո­րեն «Լիո­նը» չո­րաց­րեց պոր­տու­գա­լա­ցու գո­լա­յին ան­հագ ծա­րա­վը: Իսկ հան­դիպ­ման հաղ­թա­կան գո­լը, ո­րը միա­ժա­մա­նակ միակն է, խփել է 22-ա­մյա կի­սա­պաշտ­պան Լյու­կա Տու­զա­րը:
Թերևս այս­քա­նով էլ բա­վա­րար­վենք, «Յու­վեի» խոց­ված դին հե­տա­գա ա­նա­տո­միա­կան քն­նու­թյան չեն­թար­կենք, մա­նա­վանդ ուր որ է բաց­վող գա­րու­նը նրա հա­մար միան­շա­նակ ա­րա­լե­զի դեր է ու­նե­նա­լու:
Շտա­պո՞ւմ ենք մեր եզ­րա­կա­ցու­թյու­նով:
Գու­ցե:
Սա­կայն թող սա էլ լի­նի մեր հա­մեստ սխալ­մուն­քը մեր նույն­քան հա­մեստ կեն­սագ­րու­թյան նույն­քան հա­մեստ այս փու­լում:
Մա­րտին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 4966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ