Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մուսուլմանների ու հինդուսների բախումներ Դելիում

Մուսուլմանների ու հինդուսների բախումներ Դելիում
28.02.2020 | 12:47

Դելիում 3 գիշեր շարունակվում էին ավերածությունները մուսուլմանաբնակ շրջաններում, սպանվել է 27 մարդ: Չորեքշաբթի բախումներ չեղան, բայց իրավիճակը լարված է մնում: Իշխանությունները ոստիկաններ ու զորքեր են ուղարկել: Մի քանի տասնամյակ Դելիում նման իրավիճակ չէր եղել: Բախումները սկսվեցին կիրակի օրը: Ամենայն հավանականությամբ՝ պատճառը Կապիլա Միշրայի՝ հինդուիստական ազգայնական ՙԲհատրիա Ջանատա Պարտի՚ իշխող կուսակցության ղեկավարներից մեկի սպառնալիքներն էին: Կապիլա Միշրան իր կողմնակիցներին հանրահավաքում կոչ էր արել հավաքվել Դելիի հիմնականում մուսուլմանաբնակ շրջանում, որ խանգարեն այնտեղ անցկացվող բողոքի ակցիային՝ քաղաքացիության օրենքի փոփոխությունների դեմ: Հնդկաստանի իշխանություններն առաջարկում են արագացված քաղաքացիություն տրամադրել Պակիստանից ու Բանգլադեշից փախստականներին ու միգրանտներին, պայմանով՝ որ նրանք չլինեն մուսուլման: Միաժամանակ շատ նահանգներում տեղի մուսուլմաններին առաջարկում են ապացուցել, որ իրենք իրոք Հնդկաստանի քաղաքացի են: Եթե չհաջողվի, նրանք կարտաքսվեն: Օրինագիծը մուսուլմանական համայնքի զայրույթն է հարուցել, և նրանք սկսել են բողոքի զանգվածային գործողություններ դիսկրիմինացիայի դեմ: Հնդկաստանի իշխանությունները հերքում են, որ նորամուծությունը մուսուլմանների դեմ է և պնդում են, որ քաղաքացիության տրամադրման նոր կարգը կոչված է փոքրամասնություններին հետապնդումներից պաշտպանել: Հարձակումների մասին առաջին տեղեկությունները ստացվեցին, երբ Միշրան հայտարարեց, որ ոստիկանությունը պետք է 3 օրում դադարեցնի մուսուլմանների բողոքի ակցիաները, եթե ոչ, մարդիկ փողոց դուրս կգան: Վերջին 3 օրերին բազում լուսանկարներ ու տեսանկարահանումներ են հայտնվել, որտեղ երևում է՝ ինչպես հիմնականում հինդուիստական համայնքի անդամները ծեծում են անզեն մարդկանց, նաև՝ լրագրողներին: Փողոցներում շրջում են արմատուրայով, փայտերով ու քարերով զինված տղամարդկանց խմբեր: Մուսուլմանների ու հինդուսների բազում բախումներ են եղել: Տեղի հիվանդանոցի տվյալներով՝ 189 մարդ բուժօգնություն է ստացել:
Վերջին անգամ կրոնական հողի վրա բախումներ Դելիում եղել են 1984-ին, երբ հինդուիստները հարձակվել են սիկխերի վրա: Այն ժամանակ 3000 մարդ զոհվեց: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր թվիթերում հանգստության ու խաղաղության կոչ է արել՝ հավելելով, որ ոստիկանությունը կվերականգնի կարգուկանոնը: Անկարգությունները հիմնականում Դելիի հյուսիս-արևելքի մուսուլմանաբնակ շրջաններում են, որտեղ մուտքը սահմանափակված է: Փողոցները լի են քարերով ու կոտրված ապակիով: Ամեն տեղ այրված ավտոմեքենաներ են: Շատ տներ են այրվել: Շատերը հեռանում են տներից՝ զգուշանալով նոր բռնություններից: Շատերը, նաև լրագրողները, պատմում են խմբերի մասին, որ պահանջել են անցորդներից ասել՝ ինչ դավանանք ունեն:
Իշխանությունները հաստատում են, որ իրավիճակը Դելիում վերահսկողության տակ է և բավարար թվով ոստիկաններ ու զինվորականներ կան բախումների շրջաններում:
BBC


Հ.Գ. Հնդկաստանում միլիոնավոր մարդիկ ոչ անձնագիր ունեն, ոչ քաղաքացիություն, կան նաև կրոնական խնդիրներ: Բնական է, որ հինդուիստները չեն ցանկանում, որ նոր մուսուլմաններ ավելանան Հնդկաստանում՝ փախստականների ու միգրանտների տեսքով: Հետաքրքիր է, որ ազգայնական բախումները համընկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին Հնդկաստան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ