Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սիրիայի հյուսիս-արևմուտքում 33 թուրք զինծառայող է զոհվել

Սիրիայի հյուսիս-արևմուտքում 33 թուրք զինծառայող է զոհվել
28.02.2020 | 14:07

Սիրիայի հյուսիսում սրվել է առճակատումը Ռուսաստանի աջակցությունը վայելող կառավարական ուժերի և թուրքական բանակի միջև։ Երկրի հյուսիս-արևմուտքում Բաշար Ասադի զորքերի կողմից հարվածների հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, առնվազն 33 թուրք զինծառայող է զոհվել, 36-ը վիրավորվել են:


Սիրիայում պատերազմի 9 տարիներին սա Թուրքիայի ամենամեծ միաժամանակյա կորուստն է: Երեկ երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել: Որոշում է կայացվել Ասադի ուժերի դեմ պատասխան գործողությունների մասին` օդից և ցամաքից, հարվածելով «բոլոր հայտնի թիրախներին», ինչպես ասել է Անկարայի պաշտոնական ներկայացուցիչ Ֆահրեթին Ալթունը «Անադոլու» գործակալությանը: Թուրքիան հայտարարում է, որ իր ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել սիրիական կառավարական ուժերի դեմ: ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:


Ստոլտենբերգը «բոլոր կողմերին հորդորել է չսրել վտանգավոր իրավիճակը և խուսափել տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումից»:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ կանգնած է ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի կողքին, և պահանջել է, որ Սիրիան և Ռուսաստանը վերջ տան հարձակմանը Իդլիբում:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ