Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ նոր, աղմկոտ ձերբակալությունների մասին

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ նոր, աղմկոտ ձերբակալությունների մասին
28.02.2020 | 14:11

ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, բայց կադրային ջարդ չեմ արել, որովհետև ԱԱԾ-ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պարտքի զգացումով կատարում են իրենց աշխատանքը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։

Հարցին, թե Դիանա Հարությունյան ֆեյք էջի գործով ի՞նչ զարգացումներ կան, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Քրեական գործ է հարուցված։ Պետք չի կենտրոնանալ միայն Դիանա Հարությունյանի վրա։ Այս վերջերս մենք լուսաբանել ենք, 3 քրեական գործ է հարուցվել նաև մյուս ֆեյք էջերի նկատմամբ, նախաքննությունը շարունակվում է։ Իսկ այն ֆեյք էջերը, որոնց սպառնալիք կլինեն ազգային անվտանգությանը, Մարտիրոսյանի խոսքով՝ ԱԱԾ-ի կողմից կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։


Արձագանքելով հարցին, թե պաշտոնյաների նոր ձերբակալությունների պետք է սպասել, ԱԱԾ տնօրենի ժ/պ-ն պատասխանեց. «Եղել են ձերբակալություններ և կլինեն։ Դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է։ Աղմկոտ ձերբակալություններ կլինեն»։

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ