Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնհայտ Է համարում կորոնավիրուսի համավարակի վտանգը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնհայտ Է համարում կորոնավիրուսի համավարակի վտանգը
28.02.2020 | 14:19

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ակնհայտ է համարում կորոնավիրուսի համավարակի վտանգը և կառավարություններին կոչ է անում հնարավորինս ամեն ինչ անել հիվանդության տարածումը թույլ չտալու համար: «Մեզ մոտ առայժմ համավարակ չէ: Բայց կա առաջացման ակնհայտ վտանգ: Այժմ եկել է ժամանակը խնդրելու կառավարություններին, որ անեն հնարավոր ամեն ինչ վիրուսի տարածումը կանխելու համար, և դա անեն հիմա»,- նշել է Գուտերիշը:


Նա խոստովանել է, որ անհանգստանում է զարգացող երկրների համար, որ կարող են պաշարների պակաս ունենալ վիրուսի դեմ պայքարելու համար: «Եթե հիվանդությունը դուրս գա վերահսկողությունից, մենք լուրջ խնդիրների կբախվենք: Դա ավերիչ ներգործություն կունենա համաշխարհային տնտեսության վրա»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ