Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Բելառուսում և Լիտվայում

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Բելառուսում և Լիտվայում
28.02.2020 | 14:25

Բելառուսի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին: Վարակակիրն Իրանի քաղաքացի է:

«Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հայտնում ենք, որ փետրվարի 27-ին Համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի հանրապետական գիտագործնական կենտրոնում անցկացված թեստերը ցույց են տվել COVID-2019 կորոնավիրուսի առկայությունն իրանցի մի ուսանողի մոտ»,- ասված է հաղորդագրության մեջ: Լիտվայի առողջապահության նախարարությունը նույնպես հայտնել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Վիրուսը հայտնաբերվել է մի կնոջ մոտ, որը փետրվարի 24-ին վերադարձել է Վերոնայից: Նա Շաուլյայի հիվանդանոցում է:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ