Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
28.02.2020 | 14:33

Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ