Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ մակերեսների վրա է ավելի երկար պահպանվում կորոնավիրուսը

Ինչ մակերեսների վրա է ավելի երկար պահպանվում կորոնավիրուսը
28.02.2020 | 14:41

ԱՄՆ-ի սանիտարական իշխանությունները տարբեր տիպի մակերեսներ են վերլուծել կորոնավիրուսի պահպանվելու տեսակետից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխման կենտրոնի (CDC) տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդին: «Պղնձի եւ պողպատի վրա վիրուսը պահպանվում Է տիպական ձեւով շուրջ երկու ժամ: Այլ առարկաների՝ թղթի կամ պլաստիկի մակերեսներին՝ ավելի երկար, մենք դա հետազոտում ենք»,- հայտարարել Է Ռեդֆիլդը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ունկնդրումների ընթացքում:
Նրա խոսքով վարակված մակերեսները, այլ ոչ թե օդակաթիլային ճանապարով վարակի փոխանցումը կարող Էին կորոնավիորուսի բռնկման պատճառը դառնալ Diamond Princess ճամփորդանավում:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ