«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է ստեղծել հանձնաժողով` Սամվել Կարապետյանի հուղարկավորության արարողությունը կազմակերպելու համար

ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է ստեղծել հանձնաժողով` Սամվել Կարապետյանի հուղարկավորության արարողությունը կազմակերպելու համար
28.02.2020 | 21:42

ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է ստեղծել հուղարկավորության հանձնաժողով, Սամվել Կարապետյանի հուղարկավորության արարողությունը կազմակերպելու համար, քանզի Սամվել Կարապետյանը կոչումներ չունի, ուստի նրա մահվան կապակցությամբ հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում ընթացակարգերին՝ գրել է պատմաբան Վահե Լորենցը:


«Հերթական անգամ ամաչեցի․․․ հա, ամաչեցի․․․ ու ես ՀՀ ՀՊԱՐՏ քաղաքացի չեմ։
Եթե մի ՀՊԱՐՏ երկրում կարևորը ոչ թե վաստակն է, այլ կոչումները, էլ ի՞նչ հպարտության մասին է խոսքը։ Կոչումավոր քանի՞ պորտաբույծ համբալներ կան, որ երկար տարիներ միայն մսխել են, վաստակ չունեն, բայց կոչումներ․․․ որքան ասես։ Ու կոչում ունեցող ծախուներն այսօր էլ զբաղված են ազգային արժեքների օտարմամբ ու ժխտմամբ։ Իսկ Սամվելն իր փոքրիկ խմբով 3 ինստիտուտի գործ է կատարել․․․ Վայելեք ձեր կոչումներն ու պարգևները․․․ պատմությունն իր անաչառ գնահատականը կտա։
Գործդ անմահ է, հիշատակդ՝ փառավոր, եղբա՛յր, Սամվե՛լ․․․
Հ․Գ․ Խնդրում ու պահանջում եմ․ գրառումս քաղաքական շահարկումների չենթարկել»:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ