Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք

Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք
28.02.2020 | 21:43

Կորոնավիրուս է ախտորոշվել իսրայելացի մի կնոջ մոտ, որը կապ է ունեցել Իտալիայից վերադարձած հիվանդի հետ: Հինգշաբթի լրատվամիջոցները հայտնել էին, որ Իտալիայից վերադարձած իսրայելացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
«Մեկ այլ հիվանդի մոտ, որը սերտ կապեր ուներ Իտալիայից վերադարձած հիվանդի հետ, ախտորոշվել է կորոնավիրուսով», - ասված է Իսրայելի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: Հիվանդը տեղափոխվել է մեկուսարան:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ