Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ժնևի միջազգային ավտոսալոնը չեղարկել են նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ

Ժնևի միջազգային ավտոսալոնը չեղարկել են նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ
28.02.2020 | 21:50

Միջազգային ավտոսալոնը, որը Ժնևում պետք է անցկացվեր մարտի 5-15-ը, Շվեյցարիայի իշխանությունների կարգադրությամբ չեղարկվել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով՝ փետրվարի 28-ին հաղորդել է ավտոսալոնի կայքը։ Փետրվարի 28-ին Շվեյցարիայի կառավարությունն արգելք է սահմանել ավելի քան հազար մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումների անցկացման վրա: Նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվաքանակը Շվեյցարիայում հասել է 15-ի։ Բոլոր հիվանդացածները մեկուսացված են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Իշխանությունները գտնում են այն մարդկանց, որոնց հետ նրանք շփվել են:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ