Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քա­ղա­քա­ցին ի­րա­վունք ու­նի՞ մտա­ծե­լու, որ աչ­քա­թող են ար­վում այլ սպառ­նա­լիք­ներ

Քա­ղա­քա­ցին ի­րա­վունք ու­նի՞ մտա­ծե­լու, որ  աչ­քա­թող են ար­վում այլ սպառ­նա­լիք­ներ
03.03.2020 | 01:08
Մեր ժո­ղո­վուր­դը հե­տաքր­քիր պահ­վածք ու­նի ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում։ Կո­րո­նա­վի­րու­սի գրանց­ված ա­ռա­ջին դեպ­քից հե­տո հան­րու­թյան մի հատ­ված տագ­նա­պի, խու­ճա­պի մեջ է, մյուս­նե­րը վա­խը սր­տում պատ­կան մար­մի­նե­րին են սթա­փու­թյան կո­չեր ա­նում, իսկ ա­մե­նաան­հոգ շերտն իշ­խա­նու­թյունն է։ Նրանց ան­հա­ղորդ կեց­ված­քից թվում է, թե աշ­խար­հում մո­լեգ­նող վա­րա­կը հեչ բան է, «ում շունն է, որ»։ Ա­վե­լին, իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ցի­նիկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հեր­թա­կան ան­գամ ա­պա­ցու­ցում են, որ գործ ու­նենք ան­պա­տաս­խա­նա­տու, հինգ րո­պեում 10 կար­ծիք փո­խող մարդ­կանց խմ­բի հետ, ո­րոնք ոչ մի բա­նի լուրջ չեն վե­րա­բեր­վում։
Խու­ճապն ա­մե­նա­մեծ թշ­նա­մին է՝ ան­կախ վտան­գի չա­փից, սթա­փու­թյան կո­չը բա­ցա­ռիկ դեպ­քե­րում է ժա­մա­նա­կին տեղ հաս­նում, իսկ ան­հո­գու­թյունն ար­դեն վտան­գա­վոր է։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը հայ­տա­րա­րում է, թե սա շն­չա­ռա­կան հի­վան­դու­թյուն­նե­րի «դա­սին» պատ­կա­նող վի­րուս է ու պետք չէ խու­ճա­պի մատն­վել։ Են­թադ­րենք, այդ­պես է։ Բայց ա­մեն վայր­կյան տե­ղե­կու­թյան սպա­սող շար­քա­յին քա­ղա­քա­ցին ու­զում է, որ ինքն էլ այդ հան­գս­տու­թյունն ու­նե­նա, ինքն էլ գի­տակ­ցի, որ կո­րո­նա­վի­րու­սը գրի­պի մի տե­սակ է։ Պատ­կան մար­մինն ի­րեն այդ վս­տա­հու­թյու­նը ներ­շն­չու՞մ է, նա հա­վա­տու՞մ է ա­ռող­ջա­պա­հու­թյան և կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վար­նե­րի խոս­քե­րին։ Ողջ խն­դիրն էլ այն է, որ այս­պի­սի դեպ­քե­րում ա­ռա­վե­լա­գույնս ան­կեղծ պի­տի լի­նի իշ­խա­նու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան հետ, հա­վաս­տի տե­ղե­կու­թյամբ ա­մեն վայր­կյան լրատ­վա­կան դաշ­տը ո­ղո­ղի, կաս­կա­ծի տե­ղիք չտա, որ­պես­զի խու­ճա­պի հա­մար ճա­նա­պարհ չբաց­վի։
Մինչ­դեռ իշ­խա­նու­թյան մի մարմ­նից մինչև մյու­սը հաս­նե­լը նույն տե­ղե­կու­թյու­նը 5 ան­գամ փոխ­վում է։ 5 ան­գամ էլ դա հրա­պա­րակ­վում է ու հե­տո հան­րու­թյան աչ­քի ա­ռաջ վերջ­նա­կա­նա­պես ճշտ­վում։ Ո­լոր­տից հե­ռու, վա­խե­ցած քա­ղա­քա­ցու վրա դա ի՞նչ տպա­վո­րու­թյուն կա­րող է թող­նել։ Ան­պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը դեռ մի կողմ, քա­ղա­քա­ցին ի­րա­վունք ու­նի՞ մտա­ծե­լու, որ ե­թե նրանք ի­րա­վի­ճա­կին այս­պես են տի­րա­պե­տում, ու­րեմն կա­րող են նաև աչ­քա­թող ա­նել այլ սպառ­նա­լիք­ներ՝ հա­սա­րա­կու­թյա­նը փաս­տի առջև կանգ­նեց­նե­լով։
Այն­պես որ, խն­դի­րը ոչ թե կո­րո­նա­վի­րու­սի սար­սա­փե­լի լի­նելն է, այլ իշ­խա­նու­թյան՝ ա­մեն ին­չին մատ­նե­րի «ա­րան­քով» վե­րա­բեր­վե­լը, ին­չը բա­րե­րար հող է ստեղ­ծում նաև այն կեղծ տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մար, ո­րոնք մարդ­կանց խու­ճա­պի են մատ­նում։ Ի դեպ, այս ա­ռու­մով էլ վի­ճա­կը նույնն է. մինչ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված մեկ դեպ­քի մա­սին էր խո­սում, տար­բեր ան­հայտ կայ­քեր ու է­ջեր տա­րա­ծում էին 40 վա­րակ­ված մար­դու մա­սին, ու եր­բեմն էլ այն­պի­սի վեր­նագ­րե­րով նյու­թեր էին սպր­դում հա­մա­ցանց, որ տպա­վո­րու­թյուն էր, թե հա­մա­ճա­րա­կի է­պի­կենտ­րո­նում ենք։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 9372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ