«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
03.03.2020 | 01:39
Բայց չշեղ­վեմ: Վե­րա­դառ­նամ բա­ցա­հայ­տում­նե­րի հար­ցում մեր ան­խտ­րա­կան կեց­ված­քին: Կարևոր ա­սե­լիք ու­նեմ այս ա­ռու­մով, քան­զի դա­րա­կազ­միկ բա­ցա­հայ­տում եմ կա­տա­րել: Եր­կար ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րից, այս­պես կոչ­ված, լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյուն կա­տա­րե­լուց հե­տո, ո­րո­շե­ցի հայ­ցա­դի­մում ներ­կա­յաց­նել գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյուն ընդ­դեմ Մես­րո­պի և նրա բան­դի­տա­կան հան­ցախմ­բի: Էս միտքն ինձ վա­ղուց էր տան­ջում, դեռևս ա­շա­կեր­տա­կան նս­տա­րա­նից, կաս­կա­ծը կր­ծում ու հան­գիստ չէր տա­լիս: Վեր­ջա­պես, մի օր պե՞տք է մե­կը հա­մար­ձա­կու­թյուն ու­նե­նար և բա­ցա­հայ­տեր ճշ­մար­տու­թյունն ի լուր աշ­խար­հի: Թեև խախ­տում եմ հե­տաքն­նու­թյան գաղտ­նիու­թյունն ու կաս­կա­ծյալ­նե­րի ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծը, բայց ճշ­մար­տու­թյու­նը վեր է ա­մեն բա­նից: Էն դե­բիլ գյա­դեն՝ վկա… Երբ պա­պիկս ցախ էր կո­տո­րում, իսկ կո­վե­րը թռ­չում և թր­քում էին եր­կն­քից մեր շե­նի բնակ­չու­թյան քյալ­լին, և քաղ­մասն ինձ էր ո­րո­նում շամ­շյա­նա­կան մո­տիվ­նե­րով, իսկ ես, խե­լոք նս­տած ծա­ռի տակ, ինք­զինքս, նկա­րում էի նա­պաս­տակ, միա­ժա­մա­նակ մտո­րե­լով փաս­տա­կան ա­պա­ցույց­նե­րի մա­սին, տե­ղի ու­նե­ցավ վերևնե­րից հրահր­ված ա­հեղ երկ­րա­շարժ, ո­րի է­պի­կենտ­րո­նը ես էի և պայ­թեց ու­ղիղ ինձ վրա՝ կայ­ծակ­նա­յին ա­րա­գու­թյամբ ներ­խու­ժե­լով ու­ղե­ղիս մեջ: Նույ­նիսկ չհասց­րի փախ­չել: Եվ հետևա­բար, այ­սու հայտ­նում եմ, որ մես­րո­պա­ծին­նե­րի, նրա և իր իսկ հա­մա­խոհ­նե­րի գոր­ծած հան­ցանք­նե­րը ա­պա­կողմ­նո­րո­շել են մեզ մեր պատ­մու­թյան ողջ ըն­թաց­քում, դա­րեր ի վեր՝ սկ­սած վաղ միջ­նա­դա­րից, ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն սփ­ռել՝ ու­ժի կի­րառ­մամբ ոտ­նա­հա­րե­լով մար­դու ա­զա­տու­թյուն­նե­րը, նրա ան­կաշ­կանդ տե­ղա­շարժ­վե­լու և խոս­քի ա­զատ ար­տա­հայտ­ման ի­րա­վուն­քը, հար­կադ­րել Կո­րյու­նին դի­մե­լու կեղ­ծի­քի, զա­նա­զան հա­կա­փաս­տարկ­նե­րի, բռ­նու­թյամբ սուտ ցուց­մունք և վկա­յու­թյուն կոր­զե­լու մե­ղադ­րան­քով:
Այդ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը, որ­պես մարդ­կու­թյան դեմ գոր­ծած մեղք, չու­նեն վա­ղե­մու­թյուն: Մաշ­տո­ցի բան­դան, ո­րի պա­րագ­լուխ­ներն էին ի­րեն թա­գա­վոր հռ­չա­կած ոմն Վռամ­շա­պուհ և ինք­նա­կոչ կա­թո­ղի­կոս Տր­դատ, ներ­կա­յաց­վել է որ­պես ա­շա­կերտ­նե­րի խումբ, ի­րա­կա­նում ե­ղել է փոխ­կա­պակց­ված հան­ցա­կազմ պա­րու­նա­կող գոր­ծա­կալ­նե­րի ջո­կատ, ո­րը մաք­սա­նեն­գո­րեն հա­տել է երկ­րի պե­տա­կան սահ­մա­նը, ան­ցել Մեր­ձա­վոր Արևելք, հան­դի­պում­ներ ու­նե­ցել կաս­կած հա­րու­ցող և մի­ջազ­գա­յին հե­տա­խուզ­ման մեջ գտն­վող օ­տա­րազ­գի ոմն Դա­նիել ե­պիս­կո­պո­սի հետ, ո­րը քո­ղարկ­վել է հոգևո­րա­կա­նի ան­վան տակ և ա­վա­զա­կախմ­բի ան­դամ­նե­րին տրա­մադ­րել ծած­կագր­ված ա­ռերևույթ նշա­նագ­րեր, ո­րի փաս­տա­կան ա­պա­ցույ­ցը առ­կա է որ­պես այ­բու­բեն, այ­նու­հետև քրեա­կան են­թամ­շա­կույթ կրող ան­ձանց և թա­ղա­յին հե­ղի­նա­կու­թյուն­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ հա­սել մինչև Բյու­զան­դիա, ա­պա վե­րա­դար­ձել տուն՝ նույն մաք­սա­նենգ ճա­նա­պար­հով: Հայտ­նի է, որ տասն­հինգ դար ա­ռաջ Ա­մա­րա­սում կազ­մա­կերպ­վել է ա­հա­բե­կիչ­նե­րի բա­նա­կում, ե­թե հի­շո­ղու­թյունս չի դա­վա­ճա­նում ռու­սա­կան թե­քու­մով միջ­նա­կարգ դպ­րո­ցի ան­վան տակ:
Հարց՝ ի՞նչ մի­ջոց­նե­րով և ու՞մ դաբ­րո­յով են գոր­ծուղ­ման նպա­տա­կով մսխ­վել պե­տա­կան բյու­ջեի ահ­ռե­լի մի­ջոց­նե­րը: Են­թադ­րա­բար, այդ խում­բը զեն­քի և թմ­րա­դե­ղե­րի ա­նօ­րի­նա­կան շր­ջա­նա­ռու­թյամբ ու առևտրով զբաղ­վող մի­ջազ­գա­յին մի կազ­մա­կեր­պու­թյուն է, ո­րը օֆ­շո­րա­յին գո­տի է տե­ղա­փո­խել նյու­թա­կան մեծ մի­ջոց­ներ, և դա­րեր ի վեր ո­րոն­վում է ին­տեր­պո­լի կող­մից: Հա­մա­գոր­ծակ­ցել է սի­ցի­լա­կան և մեք­սի­կա­կան մա­ֆիա­նե­րի հետ, տի­րա­պե­տել խո­շոր չա­փե­րի գույ­քի, իր տրա­մադ­րու­թյան տակ ու­նե­ցել գեր­ձայ­նա­յին զրա­հա­պատ ուղ­ղա­թիռ­ներ, սու­զա­նավ, օգտ­վել «Կի­լի­կիա» նա­վի անձ­նա­կազ­մի հան­ցա­վոր ծա­ռա­յու­թյուն­նե­րից: Ա­ռանձ­նատ­ներ է գնել Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­փին և մի ամ­բողջ կղ­զի Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սում: Նրանք ան­հաշտ պայ­քար են մղել ժա­մա­նա­կի ա­ռա­ջա­վոր և լու­սա­դեմ ա­ղանդ­նե­րից մե­կի՝ բոր­բո­րիտ­նե­րի դեմ, ո­րոնք մաս­նա­գի­տա­կան դա­սըն­թաց­ներ էին ան­ցել Կո­լում­բիա­յի հա­մալ­սա­րա­նում, ան­ձամբ հա­կա­սո­վե­տա­կան հա­յացք­նե­րով հայտ­նի պա­րոն Թրու­մե­նի ղե­կա­վա­րու­թյամբ:
Հա­մար­ձակ­վել են ի­րենց վե­րագ­րել նաև վրաց խու­ցու­րի ու ա­սո­րա­կան գրե­րի գյու­տե­րը, դրա­նով իսկ ազ­գա­մի­ջյան հա­կա­մար­տու­թյու­նե­րի սկիզբ դնե­լով Հա­յո­սի և Քարթ­լո­սի եղ­բայ­րա­կան ազ­գե­րի բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի միջև: Նրանք քրեա­կան հե­ղի­նա­կու­թյուն են վա­յե­լել ար­տերկ­րում և նրա սահ­ման­նե­րից դուրս, ա­պա­կողմ­նո­րո­շե­լով հարևան ազ­գե­րին, իբր թե նրանց այ­բու­բեն­նե­րը նույն­պես ի­րենք են հո­րի­նել և պա­հան­ջել են հա­մա­պա­տաս­խան պարգևավ­ճար՝ խո­շոր չա­փե­րի կա­շառ­քի տես­քով: Նրանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րում առ­կա են նաև բռ­նու­թյան և ա­հա­բեկ­չու­թյան զար­հու­րե­լի դր­վագ­ներ: Առ­կա հան­ցա­կազ­մը և ար­բա­նյա­կա­յին նկա­րա­հա­նում­նե­րը վկա­յում են պա­րագլ­խի ծնն­դա­վայր Տա­րո­նի Հա­ցե­կաց գյու­ղում դի­տա­վո­րու­թյամբ հո­ղին հա­վա­սա­րեց­ված պա­պե­նա­կան և ազ­գա­կից­նե­րի տնե­րը, ա­վե­րակ­ված պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րը, կա­նե­փի և մա­րի­խուա­նա­յի այր­ված պլան­տա­ցիա­նե­րը, ո­րը կան­խամ­տած­ված հան­ցա­գոր­ծու­թյան հետ­քե­րը դի­տա­վո­րու­թյամբ քո­ղար­կե­լու և վե­րաց­նե­լու բա­ցա­հայտ ի­րո­ղու­թյուն է: Հե­տաքն­նու­թյու­նը պետք է պար­զի գոր­ծի բո­լոր հան­գա­մանք­նե­րը, նաև, թե ինչ­պես նրանց մոտ հայ­տն­վեց Աստ­վա­ծա­շուն­չը, ու՞մ պատ­վե­րով էին այն թարգ­մա­նում, ի՞նչ է ի­րե­նից ի­րա­կա­նում ներ­կա­յաց­նում թարգ­ման­չաց դպ­րո­ցը, ար­դյո՞ք զին­ված ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում չի գոր­ծել այդ ան­վան տակ:
Հա­մոզ­ված եմ, որ ե­թե մեր ա­կա­դե­միա­կան պատ­մա­բան­նե­րը ա­ռա­վո­տից ի­րի­կուն սր­ճախ­մու­թյա­նը զարկ չտան, այլ զբաղ­վեն ի­րենց բուն պար­տա­կա­նու­թյուն­նե­րի կա­տար­մամբ, ա­պա մենք կու­նե­նանք նաև այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե որ­քա­նով են վե­րո­հի­շյալ կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րը փոխ­կա­պակց­ված դաշ­նակ­ցա­կան «Դրո» ա­հա­բեկ­չա­կան խմ­բի հետ, ինչ բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­ղերս­ներ են առ­կա նրանց միջև, և ինչ­պի­սի հանձ­նա­րա­րա­կան­նե­րով են ժա­մա­նակ­նե­րի հե­ռա­վո­րու­թյու­նից շաղ­կապ­վում այդ եր­կու հան­ցա­վոր տար­րե­րի ազ­գայ­նա­մո­լա­կան նկր­տում­նե­րը: Բո­լոր նրանք, ի թիվս նաև պատ­մա­բան­նե­րը, ով­քեր ի­մա­ցել և չեն հայտ­նել այդ հան­ցա­գործ կա­պե­րի մա­սին, նույն­պես կեն­թարկ­վեն պա­տաս­խա­նատ­վու­թյան:
Կաս­կած­ներ կան, որ դա­տա­խա­զու­թյան ան­փույթ գոր­ծու­նեու­թյան կամ կան­խամ­տած­ված թողտ­վու­թյան պատ­ճա­ռով հան­ցախմ­բի ան­դամ­նե­րից մի քա­նի­սը, իբր քրիս­տո­նեա­կան քա­րոզ­չու­թյան նպա­տա­կով, ծպ­տյալ մեկ­նել են հյու­սի­սա­յին եր­կր­ներ Եփ­րա­տի և Տիգ­րի­սի ծո­վա­հեն­նե­րի ա­ռա­գաս­տա­նա­վե­րով, ա­պաս­տան գտել ռազ­մա­տենչ և ար­նա­խում վի­կինգ­նե­րի մոտ, ո­րոնց հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում տար­րա­կան դա­սա­րան­նե­րից մտց­ված է ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան ու­սու­ցում, և միա­ցել տե­ղի հա­կա­պե­տա­կան պա­ռակ­տիչ շար­ժա­նը՝ ընդ­դեմ միա­ցյալ թա­գա­վո­րու­թյան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան և այլն, և այլն: Բո­լոր մե­ղա­վոր­նե­րը անխ­տիր պետք է պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կվեն։ Բո­լո­րի վզից բռ­նե­լու և կո­խե­լու եմ ծա­կե­րը: Ոչ ոք հույս չու­նե­նա, թե կպլս­տա ու ան­պա­տիժ կմ­նա: Օ­րեն­քի ա­ռաջ բո­լո­րը հա­վա­սար են։
Ա­րա, էդ ո՞նց ե­ղավ, որ այր մի Մաշ­տոց ա­նուն, 15-20 դար ա­ռաջ մի հատ պե­րե­միշ­կա է տվել ու մինչև հի­մա էդ մա­տո­րը աշ­խա­տում է: Հաս­կա­ցանք, բայց հո հա­վեր­ժա­կան շար­ժիչ չի՞, տասն­հինգ դար, ջո­կու՞մ եք, էդ հո­սան­քի լա­րու­մը չի հան­գում, երբ մեր թայ­դաշ ցե­ղերն ան­հետ կո­րել ան­ցել են չար մշու­շի պես։ Ա­կա­նա­տես­նե­րից մե­կը բա­նա­վոր հար­ցաքն­նու­թյան ժա­մա­նակ հաս­տա­տել է, որ մաշ­տոց նշա­նա­կում է վի­շապ: Հի՜, հի՜, հի՛… Հի­մա հաս­կա­ցա՞ք, թե որ­տեղ է թաղ­ված շան գլու­խը, թե որ­տեղ են ձմե­ռում խեց­գե­տին­նե­րը, թե ուր են տա­նում ճամ­փա­նե­րը: Հաս­տատ, ո՛չ Հռոմ, ոչ էլ՝ Բին­գյոլ:
Իսկ ար­դա­րա­դա­տու­թյու­նը պետք է ա­նա­չառ ու ան­կողմ­նա­կալ լի­նի այս չա­րի­քի հան­դեպ: Ես դրանց քո­քը կկտ­րեմ: Դուք չու­նեք ինք­նու­րույն գոր­ծե­լու կամք: Վեն­դե­տա չի լի­նե­լու, բայց ես ան­ձամբ խա­րա­կի­րի կա­նեմ բո­լո­րին: ՈՒ­րիշ հնար չկա: Սա է մեր նա­խորդ սե­րունդ­նե­րի և կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի մեզ թո­ղած ժա­ռան­գու­թյու­նը, ո­րը մենք պար­տա­վոր ենք ար­մա­տա­խիլ ա­նել. այս հին աշ­խար­հը կփո­խենք մենք ու տե­ղը նո­րը կշի­նենք: Բավ է կո­մի­տաս­ներ ու թու­մա­նյան­ներ, Անդ­րա­նիկ ու Նժ­դեհ, ա­վան­դույթ­ներ ու տա­րազ­ներ, երգ ու պար, ազ­գա­յին կե­րակ­րա­տե­սակ­ներ, չէ մի՝ Մոն­թե, ու նման ան­հե­թե­թու­թյուն­ներ պա­րեց­նեք ու թմբ­կա­հա­րեք ձեր այդ քա­ռա­կու­սի մտա­ծո­ղու­թյամբ: Ին­տեր­նա­ցիո­նա­լը աշ­խար­հի մե­րը լա­ցաց­րեց, լա­ցաց­նում է և պետք է լա­ցաց­նի…
Ա­մե­նա­թո­ղու­թյան հետևան­քը. ար­դա­րա­դա­տու­թյունն ու դա­տա­կան հա­մա­կար­գը հի­վանդ են և ա­ռող­ջաց­ման, ստույգ՝ վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյան լուրջ կա­րիք ու­նեն: Ոչ ոք հույ­սեր թող չփայ­փա­յի, թե խույս է տա­լու:
Նա­շա ռա­շա, վա­շա մա­մա­շա: Ինձ զե­կու­ցել են, որ էդ քրեա­ծին, քրեա­կան մշա­կույթ պա­րու­նա­կող եր­գե­րը հիմ­նա­կա­նում պատ­վի­րում են դա­տա­խազ­ներն ու մեն­թե­րը՝ մուռ­կա-նյուռ­կա, ցենտ­րալ ու Ռոս­տով՝ պա­պա, Օ­դե­սա՝ մա­մա, ար­գե­լեք դրանց կա­տա­րու­մը ռես­տո­րան­նե­րում: Էդ­պես են ու­րա­նում հորն ու մո­րը, էլ հայ­րե­նի­քի մա­սին խոսք չեմ գտ­նում ա­սե­լու: Տու­գա­նեք դրանց, փա­կեք էդ եր­գող­նե­րին մի քա­նի սուտ­կա, որ ա­կանջ­նե­րին օղ ա­նեն, ու էդ շու­ֆու­տինս­կի­նե­րի ու ուս­պենս­կա­յա­նե­րի ո­տը կտ­րեք իմ երկ­րից՝ ի­րենց գո­ղա­կան և քրեա­կան են­թամ­շա­կույ­թի քա­րոզ­չու­թյամբ։ Թե չէ, ես ան­ձամբ ստիպ­ված կլի­նեմ ջար­դել դրանց ոտ­նե­րը:
Թարս ոտ­քիս վրա էի արթ­նա­ցել: Լույ­սը թի­կուն­քիցս էր ճա­ռա­գում մութ փո­ղո­ցում: Ես միայ­նակ հետևում էի իմ ստ­վե­րին և աչ­քիս ա­ռաջ նրա կո­րու­թյուն­նե­րը սր­վում, դառ­նում էին պաղ ու ա­հա­սար­սուռ դա­շույն­ներ, կա­ցին­ներ և յա­թա­ղան­ներ ու թրա­տում-չր­թում ճա­նա­պար­հին հան­դի­պող բո­լոր թա­կարդ­ներն ու խո­չու­խու­թե­րը, ա­կանջ­նե­րիս ստ­վե­րը կո­տոշ­նե­րի նման ցց­վել ու սա­տա­նա­յա­վա­րի վե­րու­վար էր լի­նում ա­մեն մի քայ­լա­փո­խիս: Քիչ անց դար­ձյալ ստ­վերս կեր­պա­րա­նա­փոխ­վում, վե­րա­դառ­նում էր նախ­կին տես­քին: Իմ առջևից աջ ու ձախ, խե­լա­կո­րույս ցատ­կո­տե­լով իմ ստ­վերն ա­ռաջ­նոր­դում էր ինձ, հանց ուր­վա­կան, որ շր­ջում է ին­ձա­նից ան­կախ ու ան­բա­ժան, հե­տո տե­ղա­փոխ­վում էր հետ, ինքն էր ինձ հե­տապն­դում, հե­տո պտտ­վում էր շուրջս խե­լա­կո­րույս ա­րա­գու­թյամբ, դան­դա­ղում, ա­րա­գաց­նում, ա­սես ցան­կա­նում էր հո­գուս հետ խա­ղալ, խեն­թաց­նել ինձ…
Ես հայտ­նա­բե­րե­ցի, որ ապ­րում եմ մեկ այլ, երևա­կա­յան աշ­խար­հում, ո­րը գո­յու­թյուն չու­ներ այ­լոց հա­մար, ու դա ստ­վեր­նե­րի աշ­խարհն էր, որ­տեղ ես ա­վե­լի ճա­նա­չե­լի ու հա­րա­զատ, ա­վե­լի ա­զատ ու թա­փան­ցիկ էի, մինչ­դեռ հա­ճախ նույ­նիսկ ինքս ինձ ու իմ մեջ բույն դրած ոմն էա­կի լավ չէի ճա­նա­չում: Իսկ այս­տեղ, ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյան ար­դյուն­քում, ես ինձ զգում էի ինչ­պես ձու­կը ջրում, որ կա­րող է ա­զա­տու­թյուն տալ իր ցան­կու­թյուն­նե­րին և կր­քե­րին, ան­կաշ­կանդ ինք­նադրսևոր­վել սր­տի ու­զա­ծի չափ։ Դա իմ վա­ղե­մի ե­րա­զանքն էր, ո­րը ճա­կա­տագ­րի ուղ­տի նման չո­քել էր իմ ա­ռաջ և ա­ղեր­սում էր հեծ­նել ի­րեն, փար­վել երկ­սայր սա­պա­տին ու սլա­նալ մո­լո­րա­կի բո­լոր ան­կյուն­նե­րով, ուր խել­քիս փչեր։ Միայն թե ար­հես­տա­կան խո­չըն­դոտ­ներ չա­ռա­ջաց­նեին գյոռ­նափշ­տիկ­նե­րը, որ հա­ճախ անս­պա­սե­լի ցց­վում էին առջևս, իսկ թիկ­նա­զորս չէր էլ տես­նում ու նկա­տում: Ա­սում եմ, բռ­նեք դրան, հարց­նում են՝ ու՞մ: Ա­րա, բայց դուք լրի՛վ քոռ եք: Ոնց որ ան­ցյալ ան­գամ, երբ էն չա­րա­գույժ ե­րա­զից հե­տո ո­րո­շե­ցի գնալ մեր գյուղ՝ տա­տիս տե­սու­թյան: Ճա­նա­պար­հին, ավ­տո­շա­րա­սյան մեջ­տե­ղա­կենտ­րո­նա­կան իմ դիր­քից նկա­տե­ցի գյու­ղի եզ­րին կաս­կա­ծե­լի ինչ-որ փա­թեթ ձեռ­քին կանգ­նած մի ան­ծա­նո­թի, ո­րը հաս­տատ մե­րոն­ցից չէր: Ճիշտն ա­սած, մի պահ մտ­քովս լավ բան չան­ցավ, լար­վե­ցի, մինչև սլա­ցանք կող­քով, բա­րե­բախ­տա­բար էդ մար­դը շշով ջուր ա­ծեց ավ­տո­յիս հետևից, իբրև թե՝ բա­րի երթ քեզ, իմ սի­րե­լի ու պան­ծա­լի ա­ռաջ­նորդ: Հե­տո պար­զե­ցի, որ ին­ֆոր­մա­ցիոն ար­տա­հոս­քի պատ­ճա­ռով ի­մա­ցել է իմ վո­յա­ժի մա­սին, եր­կար ճա­նա­պարհ է կտ­րել ան­ցել, որ ուխ­տա­վո­րի նման կա­տա­րի իր նվի­րա­կան պարտ­քը ե­րե­սուն տար­վա ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ լի­գի­տիմ ըն­տր­ված ղե­կա­վա­րի հան­դեպ: Հե­տա­գա­յում առ­ցանց ըն­կե­րա­ցանք այդ ե­րախ­տա­գետ քա­ղա­քա­ցու հետ: Ա­սում եմ.
- Բա խի՞ էիր էդ լայ­նեզր գլ­խար­կը դրել, ոնց որ լու­սա­հո­գի Ա­րա Վա­հու­նին լի­նեիր…
Պա­տաս­խա­նում է, թե՝
-Ռանչ­պար մարդ եմ, ա­մա­չում էի տնա­կան փն­թի շո­րե­րով ըն­դա­ռաջ գամ: Մեր գե­ղի ու­սուց­չի շլյա­պեն էի մի քա­նի ժա­մով փոխ ա­ռել: Ա­սի քա­ղա­քա­վա­րի տեսք ու­նե­նամ, ան­հար­մար է։
Իսկ էս բե­մու­րազ ախ­րան­նիկ­ներս իս­կի չտե­սան էլ էդ ա­մոթ­խած ու պատ­կա­ռե­լի մար­դու տվայ­տանք­նե­րը: Թիկ­նա­զո­րի պե­տին ա­սում եմ, բա որ դրա ձեռ­քին ոչ թե ջուր, այլ մո­լո­տո­վյան շիշ կամ նռ­նակ լի­ներ, ի՞նչ էինք ա­նե­լու: Է­րե­խեքս էլ հետս: Հար­ցով է պա­տաս­խա­նում, թե ու՞մ նկա­տի ու­նես, շեֆ: Ա­սում եմ, էն գյու­ղա­ցուն, որ կանգ­նած էր գյու­ղի պռն­կին: Պա­տաս­խա­նում է, թե՝ մարդ չկար կանգ­նած: Սու­խոյ ատ­կազ: Քյո՛ռ ես, ալ շան տղի էշ, թե՞ ինձ գժի տեղ ես դրել: Իմ ներ­քին ձայնն ա­վե­լի հա­վաս­տի է, քան ձեր ար­բա­նյա­կա­յին հե­ռա­դի­տակ­նե­րը: Չեմ ու­զում հուշտ ա­նեմ, բայց թիկ­նա­զո­րի պե­տին էլ եմ փո­խե­լու, քիթն ա­մեն տեղ խո­թում է, փո­խա­նակ իր պաշ­տո­նա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րի կա­տար­մամբ զբաղ­վի: Շպիո­նի նման ու­զում է ա­մեն բան ի­մա­նալ: Հաս­կա­նում եմ՝ ու­զում է բիզ­նես­նե­րի տեր դառ­նալ, ու­զում է, որ գնում­նե­րի մր­ցույթ­նե­րում իր միջ­նոր­դու­թյամբ հաղ­թող ճա­նաչ­վեն մտե­րիմ-մեր­ձա­վոր­նե­րի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, նախ­կին­նե­րի նման, ա­ռիթն օգ­տա­գոր­ծե­լով, դառ­նա փա­յա­տեր: Բայց շան նման վա­խե­նում է ինձ­նից: Գի­տի, որ կա­րոտ­կի տվի՝ դու­գա­յիս չի դի­մա­նա­լու: Կար­ծում է՝ չգի­տեմ իր հե­տին մտ­քե­րը: Այ­տա, ձեր ցե­րե­կով ան­ցա­ծը ես գի­շե­րով եմ ան­ցել, իսկ դուք ու­զում եք ձեր ղամ­մազ հա­լով սա­տա­նի մայ­լում քյան­դր­բա­զու­թյամբ զբաղ­վել: Ա­ռանց իմ դաբ­րո­յի ոչն­չի չեք հաս­նե­լու: Է­լի մի օղ՝ հա­մա­պա­տաս­խան ա­կան­ջի հա­մար…
Քիչ էր մնում ինձ ա­սի, թե սուտ ես խո­սում, մենք ձեր գյուղ ե՞րբ ենք գնա­ցել, որ… Բայց, ան­կեղծ, ով որ ինձ էն­պի­սի սուտ ա­սի, որ հա­վա­տամ, թա­գա­վո­րու­թյանս կեսն ի­րեն կտամ: Վա­խե­ցավ: Կար­կա­մեց ու լռեց:
Դա­վիթ Մկր ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 3531

Մեկնաբանություններ