Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կի­նո­յի պե­տա­կան կա­ռա­վա­րու­մը 2017-20-ին

Կի­նո­յի պե­տա­կան կա­ռա­վա­րու­մը 2017-20-ին
03.03.2020 | 01:51
Հայկական կինոյի աղետալի վիճակի, Հայաստանի ազգային կինոկենտրոնում հաստատված բարքերի մասին մեր բազում ահազանգումներն այս անգամ որոշեցինք ներկայացնել սոս­կական փաստերի հիշատակումով՝ հուսալով, որ դրանց լուծմանը կոչված մարդիկ գոնե շարադրման այս ձևին ուշադրություն կդարձնեն ու դուրս կգան քնած վիճակից:
․ Ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նը շուրջ 3 տա­րի ղե­կա­վա­րող ան­ձը 2017-ին նշա­նակ­վել է տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար (Ժ/պ) Ար­մեն Ա­մի­րյա­նի կա­մա­յա­կան ո­րոշ­մամբ, ա­ռանց մր­ցույ­թի:
․ Կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ-ն կա­մա­յա­կան ո­րոշ­մամբ կի­նո­կենտ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար է նշա­նա­կել մե­կին, ով բազ­մա­կի պե­տա­կան ֆի­նան­սա­վո­րում ստա­նա­լու պա­րա­գա­յում, չի ա­վար­տել 17 տա­րի ա­ռաջ՝ 2003-ից սկ­սած իր միակ խա­ղար­կա­յին ֆիլ­մի ար­տադ­րու­թյու­նը:
․ Կի­նո­կենտ­րո­նի ժ/պ-ն կա­մա­յա­կան ո­րոշ­մամբ Եվ­րո­պա­յի խոր­հր­դի «Եվ­րի­մաժ» հիմ­նադ­րա­մի հա­վա­քին որ­պես ՀՀ ներ­կա­յա­ցու­ցիչ գոր­ծու­ղել է կի­նո­կենտ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րին, ին­չը կոպ­տո­րեն ոտ­նա­հա­րում է «Եվ­րի­մա­ժին» դի­մող ֆիլ­մար­տադ­րող­նե­րի ի­րա­վունք­նե­րը և կաս­կա­ծի տակ է դնում այդ ներ­կա­յա­ցուց­չի պա­րա­գա­յում «Եվ­րի­մա­ժին» Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցու­թյան նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը:
․ Կի­նո­կենտ­րո­նը ա­մեն տա­րի, ֆիլ­մե­րի ֆի­նան­սա­վոր­ման հանձ­նա­ժո­ղով­նե­րի ընտ­րու­թյա­նը նա­խոր­դող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, ֆիլ­մար­տադ­րող­նե­րի հա­մար պայ­ման­նե­րը վատ­թա­րաց­նող նոր­մեր կի­րա­ռե­լով, կա­մա­յա­կա­նո­րեն փո­խել է իր կա­նո­նա­կար­գը:
․ 2018 թ. Նա­զե­նի Ղա­րի­բյա­նի ֆիլ­մե­րի ֆի­նան­սա­վոր­ման հանձ­նա­ժո­ղո­վը ա­պօ­րի­նի ո­րոշ­մամբ, ա­ռա­ջին ան­գամ հայ կի­նո­յի պատ­մու­թյան մեջ ար­գե­լա­փակ­վել է խա­ղար­կա­յին լիա­մետ­րաժ ֆիլ­մի ար­տադ­րու­թյու­նը՝ ստեղ­ծա­գոր­ծող թի­մին և պե­տու­թյա­նը պատ­ճա­ռե­լով խո­շոր չա­փի նյու­թա­կան և բա­րո­յա­կան վնաս:
․ 2018-ին նույն հանձ­նա­ժո­ղո­վը ա­ռա­ջին ան­գամ հայ կի­նո­յի պատ­մու­թյան մեջ ֆիլ­մար­տադ­րող ըն­կե­րու­թյա­նը զր­կել է ֆիլ­մե­րի ֆի­նան­սա­վոր­ման պե­տա­կան մր­ցույթ­նե­րին մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, սահ­մա­նա­փա­կե­լով ըն­կե­րու­թյան մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու ի­րա­վուն­քը:
․ Կի­նո­կենտ­րո­նը չի հրա­պա­րա­կել 2017-18 թթ. ֆի­նան­սա­վո­րումը, այդ թվում` հա­տուկ ո­րոշ­մամբ՝ հա­վե­լյալ ֆի­նան­սա­վո­րում ստա­ցած ֆիլ­մե­րի ցան­կը և ֆի­նան­սա­վոր­ման չա­փը:
․ 2019 թ. կի­նո­կենտ­րո­նի կող­մից ձևա­վոր­ված մր­ցու­թա­յին հանձ­նա­ժո­ղով­նե­րի աշ­խա­տան­քից դժ­գո­հու­թյու­նը սկ­սել է կրել զանգ­վա­ծա­յին բնույթ: Հրա­պա­րակ­վել են հո­վա­նա­վոր­չու­թյան, նույն ար­տադ­րո­ղի նա­խագ­ծե­րը բազ­մա­կի ֆի­նան­սա­վո­րե­լու, հանձ­նա­ժո­ղով­նե­րում ընդգրկված կամ նրանց հետ շաղ­կապ­ված ան­ձանց նա­խագ­ծե­րը ֆի­նան­սա­վո­րե­լու, ֆի­նան­սա­վո­րում չս­տա­ցած կի­նո­նա­խագ­ծե­րին պատ­շաճ բա­ցատ­րու­թյուն­ներ չտ­րա­մադ­րե­լու, կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րի բազ­մա­թիվ փաս­տեր:
․ 2019-20 թթ. ՀՀ պե­տա­կան բյու­ջեի «1056. Կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի ծրագ­րի» «11005. Ա­ջակ­ցու­թյուն կի­նոար­վես­տին» և «Մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նե­րին, կի­նո­շու­կա­նե­րին և կի­նո­նա­խագ­ծե­րին մաս­նակ­ցու­թյուն» կե­տե­րով հատ­կաց­վել են տաս­նյակ մի­լիոն­նե­րի դրա­մաշ­նորհ­ներ մի­ջազ­գա­յին կի­նո­շու­կա­նե­րին կի­նո­կենտ­րո­նի ադ­մի­նիստ­րա­տիվ կազ­մի մաս­նակ­ցու­թյան հա­մար, ո­րոնց չեն հա­ջոր­դել մաս­նակ­ցու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան, փաս­տա­ցի ար­դյունք­նե­րի նկա­րագ­րու­թյամբ հրա­պա­րա­կա­յին հաշ­վետ­վու­թյուն­նե­րը:
Այս նյութն ար­դեն պատ­րաստ էր, երբ հայտ­նի դար­ձավ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րոի և ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան հեր­թա­կան հա­մա­տեղ զեղ­ծա­րա­րու­թյան փաս­տը:
․ 2020 թ. ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը դրա­մաշ­նորհ է հատ­կաց­րել ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի կող­մից ներ­կա­յաց­ված պաշ­տո­նա­կան կեղ­ծի­քով ծրագ­րին` մաս­նա­վոր մի­ջո­ցառ­մա­նը ռե­ժի­սո­րի մաս­նակ­ցու­թյան ծախ­սե­րը հո­գա­լու հա­մար, մեջ­բե­րում եմ նա­խա­րա­րի հրա­մա­նը. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի մա­սին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­քի N 1 հա­վել­վա­ծի N 2 ա­ղյու­սա­կի «1056. Կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի ծրագ­րի» «11005. Ա­ջակ­ցու­թյուն կի­նոար­վես­տին» մի­ջո­ցառ­ման հա­մար Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյա­նը նա­խա­տես­ված գու­մար­նե­րից (տող՝ «Մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նե­րին, կի­նո­շու­կա­նե­րին և կի­նո­նա­խագ­ծե­րին մաս­նակ­ցու­թյուն») հատ­կաց­նել...»:
․ Կի­նո­կենտ­րո­նը ծրագ­րում գրել է՝ «Ս. թ. փետր­վա­րի 21-ին Մոն­տե­լի­մա­րում (Ֆրան­սիա) կա­յա­նա­լիք «Գի­րը՝ Էկ­րա­նին» կի­նո­փա­ռա­տո­նում ցու­ցադր­վե­լու է Ա. Շահ­բա­զյա­նի «Մոսկ­վիչ, իմ սեր» խա­ղար­կա­յին լիա­մետ­րաժ ֆիլ­մը»: Ա­պա, նույն ծրագ­րում՝ «Մոն­տե­լի­մա­րի «Գի­րը՝ Էկ­րա­նին» կի­նո­փա­ռա­տո­նում ֆիլ­մի ցու­ցադ­րու­թյան շր­ջա­նակ­նե­րում լրատ­վա­կան լու­սա­բա­նում­ներ, մոտ 1000 հան­դի­սա­տես, 300-ից ա­վե­լի հյու­րեր և մաս­նա­կից­ներ, 10-ից ա­վե­լի փա­ռա­տո­նե­րի և դիստ­րի­բյու­տո­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ...»:
․ Կի­նո­կենտ­րո­նը հղում է ա­րել մի կի­նո­փա­ռա­տո­նի, ո­րի պաշ­տո­նա­կան է­ջում նշ­ված են անց­կաց­ման ժամ­կետ­նե­րը՝ 2020 թ., սեպ­տեմ­բե­րի 18-26: Կի­նո­կենտ­րո­նը կեղ­ծել է փա­ռա­տո­նի անց­կաց­ման ժամ­կե­տը, մեկ ֆիլ­մի միան­գա­մյա ցու­ցադ­րու­թյան փաս­տը ներ­կայաց­նե­լով որ­պես փա­ռա­տո­նի մաս­նակ­ցու­թյուն: Ին­չու է կի­նո­կենտ­րո­նը գնա­ցել այս կեղ­ծի­քին, ո­րով­հետև «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի մա­սին» ՀՀ օ­րեն­քով նա­խա­տես­ված է դր­ամաշ­նորհ, ե­թե ծրագ­րում հիմ­նա­վոր­ված է՝ «Մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նե­րին, կի­նո­շու­կա­նե­րին և կի­նո­նա­խագ­ծե­րին մաս­նակ­ցու­թյուն»:
․ Կի­նո­կենտ­րո­նը ֆեյք մի­ջա­ցառ­ման հի­շա­տակ­մամբ, պաշ­տո­նա­կան կեղ­ծի­քով ծրա­գիր է ներ­կա­յաց­րել ԿԳՄՍ, որ­տեղ գի­տակ­ցա­բար կամ ան­տե­ղյա­կու­թյու­նից, ըն­դու­նել և հաս­տա­տել են՝ տրա­մադ­րե­լով դրա­մաշ­նորհ: Ո՞վ է մե­ղա­վոր՝ կի­նո­կենտ­րո­նի հան­ցա­գործ տնօ­րե­նու­թյու­՞նը, որ կեղ­ծիք է թույլ տվել ծրագ­րում, կի­նո­կենտ­րո­նի ինք­նահռ­չակ գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա՞­րը, որ հի­շյալ ռե­ժի­սո­րի պրո­դյու­սերն է, ԿԳՄՍ կի­նո­յի բաժ­նի «մաս­նա­գե՞­տը», որ հի­շյալ ռե­ժի­սո­րի ա­սիս­տենտն է, թե ԿԳՄՍ կի­նո­յի պա­տաս­խա­նա­տու Ա­րա­յիկ Խզ­մա­լյա­նը, ո­րի Բեռ­լի­նա­լեի մաս­նակ­ցու­թյան հետ կապ­ված պա­տաս­խա­նին կանդ­րա­դառ­նամ ա­ռան­ձին, թքած ու­նեմ ով է մե­ղա­վոր, ես ըն­դա­մե­նը զգու­շաց­րել եմ կի­նո­յի չի­նով­նիկ­նե­րին, որ, ար­գե­լա­փա­կե­լով «ՏԱ­ՏԻ­ԿԻՍ ՎԱՐ­ՍԵ­ՐԸ» և «ԹՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ» ֆիլ­մե­րը, նրանք հա­րա­բե­րու­թյուն­նե­րը տե­ղա­փո­խել են ի­րա­վա­կան դաշտ ու նրանց ոչ մի հար­ցում զի­ջում չի լի­նե­լու:
Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ
Կինոռեժիսոր, պրոդյուսեր
Հ. Գ. Կի­նո­յի պե­տա­կան ա­ղե­տա­լի կա­ռա­վար­ման բազ­մա­թիվ այլ փաս­տե­րի, հայ­կա­կան կի­նոար­տադ­րու­թյու­նը խոր ճգ­նա­ժա­մից դուրս բե­րե­լու ել­քե­րի քն­նարկ­ման նպա­տա­կով ֆիլ­մար­տադ­րող­նե­րի հա­մա­հայ­կա­կան ֆե­դե­րա­ցիան հրա­վի­րում է կի­նո­յի մարդ­կանց՝ 2020 թ. մար­տի 12-ին, ժա­մը 12:00-ին, ՖԱՅՖ 14-րդ հա­վա­քին:
Դիտվել է՝ 2158

Մեկնաբանություններ