Խորհրդանիշների հանդեպ վերաբերմունք պիտի ունենան բոլորը
10.03.2020 | 00:55
Հայտնի միջադեպից հետո, երբ աղջիկը մետրոյում Նիկոլ Փաշինյանի տված բուկլետը պատռեց, քննադատություն էր հնչում, թե ինչպես կարելի է Հայաստանի քարտեզով ու անձնագրի պատկերով բուկլետը այդպես անարգել։ Այո, դրանք երկրի խորհրդանիշներ են ու պետք չէ քաղաքական ինչ-ինչ միջոցառումների ժամանակ այդպես կիրառել։ Իհարկե, ոմանք հիացած են բուկլետի դիզայնից, բայց համաձայնեք, որ ՍԴ նախագահին և մյուս դատավորներին աշխատանքից ազատելու համար չարժե ՀՀ քաղաքացու անձնագրով ու երկրի դրոշով բուկլետ ձևավորել, որն ամեն պահի հայտնվում է աղբամանում, պատռվում-գցվում է գետնին, մարդկանց ոտքերի տակ հայտնվում, արհամարհական այլ վերաբերմունքի արժանանում։ Ասելս ի՞նչ է, եթե քննադատում եք, թե այդ աղջիկը չպետք է անձնագիր հիշեցնող բուկլետը, որի վրա նաև Հայաստանի քարտեզն է, պատռեր, նախ ճիշտ կլինի իշխանությանը հարցնել՝ արժե՞ր այդ խորհրդանիշերը կիրառել այն էլ քաղաքացիների զգալի հատվածի կողմից (ընդ որում, առավելապես իրավաբանների) հակասահմանադրական որակվող մի միջոցառումը գլուխ բերելու համար։ Մեդալը միշտ երկու կողմ է ունենում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ