ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Սերժ Սարգ­ս­յա­նի քա­ղա­քա­կան ող­բեր­գու­թ­յու­նը

Սերժ Սարգ­ս­յա­նի քա­ղա­քա­կան ող­բեր­գու­թ­յու­նը
10.03.2020 | 01:01
Օ­րերս, երբ հայտ­նի դար­ձավ, որ 3 «հին» հան­րա­պե­տա­կան­ներ դուրս են ե­կել այդ կու­սակ­ցու­թյու­նից, ոչ վաղ ան­ցյա­լում ՀՀԿ-ին խիստ քն­նա­դա­տու­թյան են­թար­կե­լու հեր­թա­կան ա­ռի­թը հի­շե­ցի։
Գի­տե՞ք, որն է Սերժ Սարգ­սյա­նի քա­ղա­քա­կան ող­բեր­գու­թյու­նը։ Նա չի կա­րո­ղա­ցել ճիշտ մարդ­կան­ցով հա­մալ­րել իր շր­ջա­պա­տը։ Ընդ ո­րում, խոս­քը հենց այդ 3 ան­ձանց չի վե­րա­բե­րում։ ՈՒմ ա­վե­լի շատ է օգ­նել տար­բեր ա­ռում­նե­րով (բազ­մա­թիվ չբարձ­րա­ձայ­նած փաս­տեր կան), նա ա­վե­լի ու­ժեղ է հար­վա­ծել թի­կուն­քից ու լքել նրան։ Ով­քեր, ժա­մա­նա­կին Սերժ Սարգ­սյա­նի «մարդ» հա­մար­վե­լով, վա­յե­լել են իշ­խա­նու­թյան բո­լոր բա­րիք­նե­րը, դրա հա­մար մա­զա­չափ ան­գամ ար­ժա­նիք չու­նե­նա­լով, նախ­կի­նում քա­ղա­քա­կան դաշ­տի ե­րե­րա­լուն պես, վեր­ջերս էլ՝ իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րե­րին, ա­ռա­ջինն են լքել նրան։
Հի­մա ա­մե­նա­թարմ օ­րի­նա­կի մա­սին. այս ե­րեք ան­ձինք մե­ղա­վոր չեն, մե­ղա­վո­րը ՀՀԿ-ն է՝ իր ղե­կա­վա­րով, որ ժա­մա­նա­կին հենց նրանց է վս­տա­հել ու իշ­խա­նա­կան հիե­րար­խիա­յում փա­փուկ տեղ ա­պա­հո­վել։ Ե­թե ՀՀԿ-ի «շեն ու լեն» օ­րե­րին նրանք դուրս գա­յին կու­սակ­ցու­թյու­նից ու կոշտ քն­նա­դա­տու­թյուն­ներ հն­չեց­նեին, գու­ցե ան­գամ խիստ սկզ­բուն­քա­յին ու ան­կա­շառ մար­դիկ հա­մար­վեին, բայց ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում՝ ըն­կա­ծին դա­նա­կա­հա­րե­լը ո՞րն է։ Ե­թե ՀՀԿ-ի ներ­սի տրա­մադ­րու­թյուն­նե­րը, կա­ռա­վար­ման ձևն ա­նըն­դու­նե­լի էին, ին­չու՞ այդ խն­դիր­նե­րից ա­վե­լի վաղ չէին խո­սում, երբ ման­դատ ու պաշ­տոն ու­նեին։
Եվ նախ­կի­նում հն­չած քն­նա­դա­տու­թյան մա­սին. հատ­կա­պես ԱԺ վեր­ջին ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ և հան­րու­թյու­նը, և փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րը մշ­տա­պես պա­հանջ էին հն­չեց­նում, որ ՀՀԿ-ի հին «գվար­դիան» այլևս չպետք է խոր­հր­դա­րան գնա, հար­կա­վոր է նոր դեմ­քե­րի, թարմ ու­ժե­րի ճա­նա­պարհ տալ։ Եվ ի՞նչ։ Սերժ Սարգ­սյա­նի ցու­ցա­կում չան­տես­վե­ցին հին հան­րա­պե­տա­կան­նե­րը, ո­րոնց մա­մու­լը հա­ճախ ան­գամ «ծե­րա­կույտ» էր ո­րա­կում, իսկ նրանց կու­սակ­ցա­կան «պա­հես­տա­զոր» չու­ղար­կե­լը՝ խիստ քն­նա­դա­տու­թյան են­թար­կում։ Սա­կայն այդ քն­նա­դա­տու­թյան ա­լի­քը ՀՀԿ-ն բա­նի տեղ չդ­րեց։ Ընդ ո­րում, «հնե­րը» պահ­պան­վում էին ոչ միայն խոր­հր­դա­րա­նում, այլև կա­ռա­վար­ման օ­ղա­կում։ Այն­պես որ, ինչ ցա­նել եք, այն էլ հն­ձում եք։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ