Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հա­յաս­տա­նի ան­ց­յա­լը դարձ­նել ա­պա­գա՞

Հա­յաս­տա­նի ան­ց­յա­լը դարձ­նել ա­պա­գա՞
13.03.2020 | 01:22
Ծնունդդ շնոր­հա­վոր, Ե­ղի­շե Չա­րենց: Հա­վեր­ժու­թյու­նից դու ընտ­րե­ցիր 1897-ը, ա­միս­նե­րից՝ մար­տը, օ­րե­րից՝ 13-ը: ՈՒ մնա­ցիր հա­վերժ 40-ա­մյա: Բո­լոր ընտ­րու­թյուն­նե­րից ոչ մե­կը քո կամ­քով չէր: Քո կամ­քով չէր, որ ծնն­դա­վայրդ դար­ձավ «Եր­կիր Նաի­րի», ու դու ոչ տուն ու­նես, ոչ գե­րեզ­ման: Քո հա­վերժ ո­գին թա­փա­ռում է քո երկ­րում՝ սահ­ման­ներն անց­նում ա­ռանց ար­գել­քի՝ այս ան­դուռ, խոր­շա­կյալ Ա­րա­րա­տյան դաշ­տում, ու տա­րա­ծում քո հա­վեր­ժա­կան հան­ճա­րը՝ ան­հաս­ցե ու… Ծնունդդ շնոր­հա­վոր, Ե­ղի­շե Չա­րենց: Միայն չա­սես, որ պետք է քայ­լել, ու քայ­լել հա­մառ՝ ան­ցյա­լի հս­կա տեն­չը բեռ ա­րած: Չա­սես: Չա­սես՝ մենք ճամ­փա ըն­կանք ա­ռա­վոտ ծե­գին, թարմ, թեթև էր մեր ճամ­փոր­դի հո­գին, ու­րախ էինք մենք ու մեր սիր­տը՝ բաց: Չա­սես: Չա­սես՝ հի­մա ա­մեն ինչ ա­նի­մաստ է, ի­զուր այդ­պես դու շիկ­նե­ցիր, կորց­րել ենք նա­վը, ղե­կը, լաս­տը, հի­մա ա­մեն ինչ ա­նի­մաստ է: Չա­սես՝ ես իմ ա­նուշ Հա­յաս­տա­նի արևա­համ բառն եմ սի­րում: Չա­սես, որ ես ի­րա­վունք չու­նեմ չա­փա­ծոն ար­ձակ շա­րել՝ ան­չա­կերտ ու ան­կապ: ՈՒ­նեմ՝ ես հաս­կա­ցել եմ հիմ­նա­կա­նի հիմ­նա­կա­նը՝ դու թա­փա­ռում ես Հար­դա­գո­ղի ճամ­փե­քով, ու երբ ու­զես՝ կվե­րա­դառ­նաս: 83 տա­րի դու չկաս: Դա ա­մե­նա­մեծ սուտն է, որ հնա­րել են քո մա­սին: Սուտ, որ քեզ չի կպ­չում, ինչ­պես չկ­պավ մա­հը: Մա­հը պայ­մա­նա­կան է ու հա­վեր­ժու­թյան ծա­ռան, իսկ դու ՏԵՐ էիր, ծա­ռա­նե­րը քեզ միայն կա­րող էին ծա­ռա­յել: Ո­չինչ ա­վե­լին ու ո­չինչ պա­կաս: Ծնունդդ շնոր­հա­վոր՝ 123-րդ ան­գամ, ու՝ բարև:
Երևան, Աս­տա­ֆյան, փո­շի…
Ան­ցյալ շա­բաթ Brent մակ­նի­շի նավ­թի մա­յի­սյան ֆյու­չեր­սի ար­ժե­քը Լոն­դո­նի ICE բոր­սա­յում ըն­կել է 42,6 տո­կո­սով՝ բա­րե­լի դի­մաց մին­չեւ 31,74 դո­լար: WtI մակ­նի­շի նավ­թի ապ­րի­լյան ֆյու­չեր­սի ար­ժեքն ըն­կել է 48,9 տո­կո­սով՝ բա­րե­լի դի­մաց 27,72 դո­լար՝ թար­մաց­նե­լով 2016-ի փետր­վա­րի նվա­զա­գույն ցու­ցա­նի­շը: Bloomberg-ը վկա­յում է, որ նավ­թա­յին ֆյու­չերս­նե­րի ան­կումն ա­մե­նազ­գա­լին է 1991-ից: Նավ­թի գնե­րը փլուզ­վե­ցին, երբ Օ­ՊԵԿ+-ի եր­կր­նե­րը մար­տի 6-ին չեր­կա­րաց­րին նավ­թի ար­դյու­նա­հա­նու­մը նվա­զեց­նե­լու հա­մա­ձայ­նու­թյու­նը: Ռու­սաս­տանն ա­ռա­ջար­կում էր պահ­պա­նել պայ­ման­նե­րը, Սաու­դյան Ա­րա­բիան՝ լրա­ցու­ցիչ կր­ճա­տել նավ­թի ար­դյու­նա­հա­նու­մը: Ապ­րի­լի 1-ից ար­դյու­նա­հա­նու­մը սահ­մա­նա­փա­կե­լու պար­տա­վո­րու­թյուն չու­նի ոչ մի եր­կիր: Goldman Sachs բան­կի գնա­հատ­մամբ՝ նավ­թա­շու­կա­յում խու­ճա­պի պայ­ման­նե­րում վա­ռե­լի­քի ար­ժե­քը կա­րող է հաս­նել բա­րե­լի դի­մաց 20 դո­լա­րի: Հիմ­նա­կան պատ­ճա­ռը կո­րո­նա­վի­րուսն է՝ նավ­թի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում ա­ռա­ջա­ցել է ա­վել­ցուկ, թվում է՝ տրա­մա­բա­նա­կան է Սաու­դյան Ա­րա­բիա­յի ա­ռա­ջար­կը՝ նվա­զեց­նել նավ­թի ար­դյու­նա­հա­նումն ու վե­րա­կանգ­նել ա­ռա­ջար­կի և պա­հան­ջար­կի հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը, բայց Ռու­սաս­տանն այդ­պես չի կար­ծում: Ռուբ­լին գա­հա­վի­ժում է, ՌԴ Կենտ­րո­նա­կան բան­կը 1 ամ­սով դա­դա­րեց­րել է տա­րադ­րա­մի գնում­նե­րը: Նավ­թի գնանկ­ման հետևանք­նե­րը ահ­ռե­լի են, սա­կայն Ռու­սաս­տա­նը ռիս­կի դի­մե­լու կարևոր պատ­ճառ ու­նի, ու այդ պատ­ճա­ռը ԱՄՆ-ն է: ՌԴ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը ստիպ­ված է հայ­տա­րա­րել, որ նավ­թի շա­րու­նա­կա­կան ցածր գնի դեպ­քում էլ պե­տու­թյու­նը կա­րող է իր խն­դիր­նե­րը լու­ծել՝ ազ­գա­յին բա­րե­կե­ցու­թյան հիմ­նադ­րա­մում ու­նե­նա­լով բա­վա­կա­նա­չափ գու­մար­ներ: Փաս­տա­ցի՝ Ռու­սաս­տա­նը գի­տակ­ցա­բար է գնում ճգ­նա­ժա­մի: Նպա­տա­կը՝ մեկն է՝ նավ­թի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յից դուրս մղել ԱՄՆ նավթ ար­տադ­րող­նե­րին, որ տաս­նա­մյակ­նե­րով լց­նում են նավ­թա­յին շու­կան թեր­թա­քա­րա­յին նավ­թով: ՌԴ-ն իր բյու­ջեն ծրագ­րել է այն­պես, որ կդի­մա­նա նավ­թի 40 դո­լար գնին: Սաու­դյան Ա­րա­բիա­յին պետք է 80 դո­լա­րից բարձր գին: Ռու­սաս­տա­նը լիո­վին գի­տակ­ցում է, որ հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում կա օ­րա­կան նավ­թի 4-5 մի­լիոն տոն­նա ա­վել­ցուկ: Հաս­կա­նում է, որ նավ­թի ար­տադ­րու­թյան կր­ճա­տու­մը 1,5 մի­լիոն բա­րե­լով, ինչ­պես ա­ռա­ջար­կում է Օ­ՊԵԿ-ը, բա­վա­րար չէ վե­րա­կանգ­նե­լու ա­ռա­ջար­կի ու պա­հան­ջար­կի հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը: Ռու­սաս­տա­նը կար­ծում է, որ հա­վա­սա­րակշ­ռու­թյան հնա­րա­վոր է հաս­նել պա­հան­ջար­կի վե­րա­կան­գն­ման ճա­նա­պար­հով, ոչ թե ա­ռա­ջար­կի կր­ճատ­ման, և նա­խընտ­րում է պահ­պա­նել իր մաս­նա­բա­ժի­նը շու­կա­յում, ոչ թե տա­նուլ տալ թեր­թա­քա­րա­յին նավ­թի ա­մե­րի­կյան ար­տադ­րող­նե­րին:
5 մի­լիոն բա­րել ա­մե­նօ­րյա ար­տա­հան­ման և 60-ից 40 դո­լար գնանկ­ման դեպ­քում Ռու­սաս­տա­նը օ­րա­կան կորց­նում է 100-150 մի­լիոն դո­լար: Նրանց խա­ղը ժա­մա­նա­կի վրա է՝ կո­րո­նա­վի­րու­սը մի օր վեր­ջա­նա­լու է, հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյու­նը վե­րա­կան­գն­վե­լու է, հատ­կա­պես Չի­նաս­տա­նի, ու նավ­թի պա­հան­ջար­կը բազ­մա­պատկ­վե­լու է: Բայց օ­րա­կան 100-150 մի­լիոն դո­լար ու ա­վե­լի կո­րուստ­նե­րին ոչ բո­լոր ըն­կե­րու­թյուն­նե­րը կա­րող են դի­մա­նալ, նավ­թի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում կա­րող է կա­ռուց­վածք փոխ­վել: Խա­ղի ամ­բողջ ի­մաս­տը շու­կա­յի ձևա­չա­փի փո­փո­խու­թյունն է՝ Ռու­սաս­տա­նը մեծ խաղ է սկ­սել՝ մեծ ռիս­կե­րով, բայց ռու­սա­կան ա­սաց­ված­քը հու­շում է՝ խա­ղը ար­ժի ար­դյուն­քին: Իսկ Հա­յաս­տա­նու՞մ: Հա­յաս­տա­նում դեռ հետևանք­նե­րը չեն զգաց­վում: Ե­թե շու­կան չկար­գա­վոր­վի, հետևանք­ներ լի­նե­լու են: Ա­ռա­ջին հա­յաց­քից՝ քա­նի որ Հա­յաս­տա­նը նավ­թամ­թերք ներ­մու­ծող է, գնի նվա­զու­մը ձեռն­տու է: Բայց Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը սերտ կապ­ված է Ռու­սաս­տա­նի տն­տե­սու­թյան հետ, և ռուբ­լու ան­կու­մը կր­ճա­տե­լու է տրանս­ֆերտ­նե­րը: Նավ­թի ցածր գի­նը ինչ-որ պա­հից հան­գեց­նե­լու է մե­տաղ­նե­րի գնանկ­ման, որ բա­ցա­սա­բար է անդ­րա­դառ­նա­լու Հա­յաս­տա­նի ար­տա­հան­ման վրա, ո­րի հիմ­նա­կան մա­սը պղն­ձի և մո­լիբ­դե­նի խտա­նյութն է: Ի՞նչ կա­նի Ադր­բե­ջա­նը: Վար­չա­պետ Ա­լի Ա­սա­դո­վի հրա­վի­րած խոր­հր­դակ­ցու­թյու­նում կա­ռա­վա­րու­թյու­նը խոս­տա­ցել է թույլ չտալ գնե­րի ար­հես­տա­կան բարձ­րա­ցում և խիստ մի­ջոց­ներ կի­րա­ռել ան­հիմն դե­ֆի­ցի­տի դեմ։ Իշ­խա­նու­թյու­նը խոս­տա­նում է, որ ար­ժույ­թի շու­կա­յում կա­յու­նու­թյուն պահ­պա­նե­լու և սղա­ճը զս­պե­լու հա­մար Կենտ­րո­նա­կան բան­կը բա­վա­րար ռե­զերվ­ներ ու­նի: Փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ նավ­թի գնե­րի ան­կու­մը եվ­րա­սիա­կան ամ­բողջ տա­րած­քում կփո­խի տն­տե­սա­կան կան­խա­տե­սում­նե­րը։ Նավթ ար­դյու­նա­հա­նող Ադր­բե­ջա­նը, Ղա­զախս­տա­նը և Ռու­սաս­տա­նը պատ­րաստ­վում են բյու­ջե­տա­յին կր­ճա­տում­նե­րի, ազ­գա­յին ար­ժույ­թի անկ­ման և հնա­րա­վոր ռե­ցե­սիա­յի։ Ադր­բե­ջանն ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ բարձ­րաց­րել էր թո­շակ­նե­րը և սո­ցիա­լա­կան ծախ­սե­րը՝ նպա­տակ ու­նե­նա­լով նվա­զեց­նել սղա­ճի հետևանք­նե­րը և ա­ճող դժ­գո­հու­թյուն­նե­րը։
Նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևն ա­սել էր, թե ծախ­սե­րը կփակ­վեն հար­կա­յին բա­րե­փո­խում­նե­րով, մի­ջոց­նե­րի մի մա­սը կս­տաց­վի ա­վե­լի բարձր մաք­սավ­ճար­նե­րից, ա­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կե­րով, նաև ակն­կա­լե­լով զբո­սաշր­ջու­թյան աճ։ Այս ե­կա­մուտ­նե­րը կա­րող են չլի­նել կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով։ Ըստ Ար­ժույ­թի մի­ջազ­գա­յին հիմ­նադ­րա­մի՝ Ադր­բե­ջա­նի բյու­ջեի հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է, որ նավ­թի մեկ բա­րե­լի գի­նը կազ­մի 53 դո­լար։ Ե­թե չկր­ճատ­վեն սո­ցիա­լա­կան ծախ­սե­րը, ո­րոնց ուղղ­վում է բյու­ջեի 65 տո­կո­սը, խնա­յո­ղու­թյուն­նե­րի միակ ճա­նա­պար­հը մնում են ներդ­րու­մա­յին մի­ջոց­նե­րը և ռազ­մա­կան ծախ­սե­րը։ Ռազ­մա­կան ծախ­սե­րը կր­ճա­տե­լը հեշտ չէ, իսկ ներդ­րու­մա­յին մի­ջոց­ներն այս տա­րի քիչ են։ Մա­նա­թի փո­խար­ժե­քը պա­հե­լու հա­մար Կենտ­րո­նա­կան բան­կը մի քա­նի ամս­վա ռե­զերվ­ներ ու­նի։ Հա­մե­նայն դեպս՝ Իլ­համ Ա­լիևն ար­դեն հան­դի­պել է Թուրք­մենս­տա­նի նա­խա­գահ Գուր­բան­գու­լի Բեր­դի­մու­հա­մե­դո­վին: Հա­յաս­տա­նի Կենտ­րո­նա­կան բան­կը «ու­շա­դիր հետևում է կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով տե­ղի ու­նե­ցող հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան զար­գա­ցում­նե­րին, և այս պա­հի գնա­հա­տա­կան­նե­րի հա­մա­ձայն ակն­կալ­վում է, որ այդ ազ­դե­ցու­թյուն­նե­րը թե հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան, և թե Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան վրա կլի­նեն կար­ճա­ժամ­կետ»։
Երևան, Աս­տա­ֆյան, փո­շի…
ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը գտավ ձևը պաշ­տո­նա­վա­րե­լու մինչև 2036-ը:
Ար­դար ու ժո­ղովր­դա­վա­րա­կան ընտ­րու­թյուն­նե­րով Վլա­դի­միր Պու­տի­նը կա­րող է մնալ օ­րի­նա­կան իշ­խա­նու­թյուն 2024-ից հե­տո 6+6 տա­րի: ՌԴ-ն փո­խում է Սահ­մա­նադ­րու­թյու­նը, նա­խա­գա­հի նախ­կին ժամ­կետ­նե­րը զրո­յա­նում են: Կդի­մա­նա՞ այդ­քան նրան Ռու­սաս­տա­նը: 2036-ին Վլա­դի­միր Վլա­դի­մի­րո­վի­չը կլի­նի 84 տա­րե­կան: Պետ­դու­մա­յում նախ­կին ժամ­կետ­նե­րի զրո­յաց­ման ա­ռա­ջարկն ա­րել է ա­ռա­ջին կին տիե­զե­րագ­նա­ցը՝ «Ե­դի­նա­յա Ռո­սիա­յի» պատ­գա­մա­վոր Վա­լեն­տի­նա Տե­րեշ­կո­վան, փաս­տա­ցի՝ տիե­զե­րա­կան փո­փո­խու­թյուն է ՌԴ Սահ­մա­նադ­րու­թյան մեջ, ո­րին ռուս ժո­ղո­վուր­դը չի կա­րող չհա­մա­ձայ­նել, ա­ռա­վել ևս՝ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը: Պա­տա­հա­կան չէր, որ Պու­տի­նը հեր­քել էր Պետ­խոր­հր­դի նա­խա­գահ լի­նե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը: Ա­մեն ինչ գնում է իր ըն­թաց­քով: Ե­թե չլի­նեն ֆորս մա­ժոր­ներ: Մեկ էլ «սադ­րիչ­ներ», որ ար­դեն պտտ­վում են Կրեմ­լի շուրջ­բո­լո­րը «ՈՉ»-ի պաս­տառ­նե­րով: Ապ­րի­լի 22-ին Ռու­սաս­տա­նը Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վե է ա­նե­լու, ու, բնա­կա­նա­բար, «Ա­յո» է ա­սե­լու սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րին:
Երևան, Աս­տա­ֆյան, փո­շի…
Նոր տե­սա­կի կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծումն աշ­խար­հում հա­մա­վա­րա­կի բնույթ է ստա­ցել՝ Ժնևում հայ­տա­րա­րեց Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար Թեդ­րոս Ադ­հա­նոմ Գեբ­րե­յե­սու­սը: «Ա­ռա­ջի­կա օ­րե­րին և շա­բաթ­նե­րին ակն­կալ­վում է, որ կո­րո­նա­վի­րու­սով հա­մակ­ված եր­կր­նե­րի, վա­րակ­ված­նե­րի և մա­հա­ցու­թյան դեպ­քե­րի թի­վը կա­վե­լա­նա: COVID19 կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է բնու­թագր­վել որ­պես հա­մա­վա­րակ»,- ա­սել է Գեբ­րե­յե­սու­սը:
Բայց նա մեզ հա­մար հե­ղի­նա­կու­թյուն չէ: Փաս­տա­ցի: Մենք ու­նենք հա­մա­դար­ման՝ թու-թու, և Ար­սեն Թո­րո­սյան, որ ա­մեն ինչ գի­տի: Երբ աշ­խար­հում ար­դեն պան­դե­միա է հայ­տա­րար­վում, երբ Էջ­միած­նում հար­սա­նի­քի ժա­մա­նակ ի հայտ են գա­լիս 3 կո­րո­նա­վի­րու­սա­կիր­ներ, պարզ­վում է, որ մեկն էլ նշանդ­րե­քի է մաս­նակ­ցել, ստա­նում ենք 100-ից ա­վե­լի մարդ­կանց շր­ջա­նակ, որ հնա­րա­վոր վի­րու­սա­կիր են: Բայց դա նույ­նիսկ Էջ­միած­նի քա­ղա­քա­պե­տի հա­մար հիմք չէ ման­կա­պար­տեզ ու դպ­րոց փա­կե­լու, քա­նի չի ե­ղել ԿԳՄՍ նա­խա­րա­րի հրա­հան­գը: Իսկ նա­խա­րա­րը սպա­սում է վար­չա­պե­տի հրա­հան­գին: Իսկ վար­չա­պե­տը քա­րո­զար­շա­վում է: ՈՒ՝ քա­րո­զար­շավն ընդ­հա­տե­լու պատ­ճառ չի տես­նում: Ո­րով­հետև Ար­սեն Թո­րո­սյանն ա­սում է. «Ե­րեկ հաս­տատ­ված նոր կո­րո­նա­վի­րու­սով 3 նոր ան­ձանց սերտ շփ­ման ամ­բողջ շր­ջա­նա­կը հայտ­նա­բեր­ված և մե­կու­սաց­ված է։ Մե­կու­սաց­ված են թվով 57 անձ»: Իսկ վար­չա­պե­տը չի մտա­ծում, որ 57 ան­ձը ամ­բող­ջա­կան շր­ջա­նա­կը չէ: Իսկ վար­չա­պե­տը չի մտա­ծում իր հայ­րե­նա­կից­նե­րին կոչ ա­նել այս օ­րե­րին խու­սա­փել նշանդ­րեք-հար­սա­նիք-ծնունդ-կնունք հա­վաք­նե­րից, ո­րով­հետև այդ պա­րա­գա­յում ստիպ­ված է պա­տաս­խա­նել հար­ցին՝ իսկ քա­րո­զար­շա­վը վտան­գա­վոր չէ՞: Չէ, ի­հար­կե, վտան­գա­վոր չէ: Չէ որ կո­րո­նա­վի­րու­սը պան­դե­միա է ողջ աշ­խար­հում, իսկ Հա­յաս­տա­նը գլո­բու­սից դուրս է, Հա­յաս­տա­նի հարևա­նը Ի­րա­նը չէ, Վրաս­տա­նը չէ, Ադր­բե­ջա­նը չէ, որ­տեղ կո­րո­նա­վի­րու­սը թափ է հա­վա­քում: Հետևանք­նե­րի մա­սին մտա­ծե­լու փո­խա­րեն պատ­ճառ­նե­րը կան­խե­լու ի­մաստ­նու­թյուն ու ժա­մա­նակ ՀՀ իշ­խա­նու­թյու­նը, փաս­տո­րեն, չու­նի: Կամ ի­րեն ա­վե­լի հզոր է հա­մա­րում Չի­նաս­տա­նից, ԱՄՆ-ից, Ի­տա­լիա­յից, Գեր­մա­նիա­յից ու վս­տահ է, որ ինչ-որ կո­րո­նա­վի­րուս իր հա­մար խո­չըն­դոտ չէ: Իսկ ա­վե­լի ստույգ՝ պար­զա­պես ան­զոր է գտ­նել ու մե­կու­սաց­նել բո­լոր հնա­րա­վոր վի­րու­սա­կիր­նե­րին:
Երևան, Աս­տա­ֆյան, փո­շի…
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ հան­րաք­վե՞ն: Իսկ հան­րաք­վեի «ա­յո»-ն ի­մաստ կու­նե­նա, երբ վեր­ջա­պես դա­դա­րեն փորփ­րել ան­ցյալն ու մտա­ծեն ա­պա­գա­յի մա­սին: Ոչ թե հռ­չա­կագ­րե­րի մա­կար­դա­կով, այլ գոր­ծե­րի: Հա­յաս­տա­նի ան­ցյա­լը դարձ­նել ա­պա­գա, մեղմ ա­սած, ան­հե­թե­թու­թյուն է: 2020-ի ապ­րի­լի 6-ին աշ­խար­հը չի վեր­ջա­նա­լու, ոչ էլ սկս­վե­լու է: Քա­րո­զար­շա­վը փաս­տա­ցի վե­րած­վել է 2018-2020-ին իշ­խա­նու­թյան պատ­մու­թյան գո­վազ­դի, իսկ պետք է լի­ներ պե­տու­թյան ու ժո­ղովր­դի հա­մար, ե­թե, իս­կա­պես խն­դի­րը դա­տա­կան ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳԻ փո­փո­խու­թյուն­ներն են: Հան­րաք­վեն հի­մա՝ իր քա­րո­զար­շա­վով, դառ­նում է ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րի շր­ջա­նում կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման վտանգ: Ծնունդդ շնոր­հա­վոր, Ե­ղի­շե Չա­րենց՝ ուր­բաթ, 13-ին: ՈՒ՝ չա­սես, որ չա­սեմ՝ դո­փում են, դո­փում են ձիե­րը…
Դիտվել է՝ 8547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ