Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Այս տա­նը շա­րու­նա­կում է կերտ­վել հայ լու­սան­կար­չու­թ­յան պատ­մու­թ­յու­նը

Այս տա­նը շա­րու­նա­կում է կերտ­վել  հայ լու­սան­կար­չու­թ­յան պատ­մու­թ­յու­նը
13.03.2020 | 03:30

«Անդ­րա­նիկ Քո­չա­րի ան­վան լու­սան­կար­չա­կան թան­գա­րան». ե­ռա­լե­զու այս ցու­ցա­նա­կը կա­րե­լի է տես­նել՝ մո­տե­նա­լով Ա­վետ Ա­վե­տի­սյան 19 հաս­ցեում գտն­վող երկ­հար­կա­նի տա­նը: Այս­տեղ է իր ըն­տա­նի­քի հետ բնակ­վում ան­վա­նի լու­սան­կար­չի որ­դին՝ լու­սան­կա­րիչ, գե­ղան­կա­րիչ ՎԱ­ՀԱՆ ՔՈ­ՉԱ­ՐԸ: Թան­գա­րա­նի է վե­րած­վել տան հյու­րա­սե­նյա­կը: Տա­րած­քը փոքր է, ցու­ցան­մուշ­ներն այս­տեղ շատ չեն: Ներ­կա­յաց­ված են 14 հե­ղի­նակ` 5-6 աշ­խա­տանք­նե­րով: Աշ­խար­հի հայ լու­սան­կա­րիչ­ներն են` Ֆրան­սիա­յից, Կա­նա­դա­յից, Բրա­զի­լիա­յից, Թուր­քիա­յից, Վրաս­տա­նից, ԱՄՆ-ից, Ե­գիպ­տո­սից և այլ եր­կր­նե­րից:

Անդ­րա­նիկ Քո­չա­րի աշ­խա­տանք­ներն ու հա­վա­քա­ծուն պահ­վում են տան նկու­ղում: Մո­տա­վո­րա­պես 15 հա­զար նյութ կա՝ տպագր­ված լու­սան­կար­ներ, չտ­պագր­ված ժա­պա­վեն­ներ, թվայ­նաց­ված աշ­խա­տանք­ներ, տա­րաբ­նույթ ի­րեր: Վա­հան Քո­չա­րի տե­ղե­կաց­մամբ՝ պատ­կե­րաս­րա­հի աշ­խա­տակ­ցու­հին՝ Քրիս­տեն, կա­մա­վո­րու­թյան սկզ­բուն­քով ֆոն­դա­վո­րում է նյու­թե­րը, թվայ­նաց­նում: Վա­հան Քո­չա­րը չի կորց­նում հույ­սը, որ դրանք մի օր ի­րենց տեղն ու դե­րը կու­նե­նան, դուրս կգան նկու­ղից, կպատ­մեն լու­սան­կար­չու­թյան պատ­մու­թյու­նը, կերկ­խո­սեն սե­րունդ­նե­րի հետ՝ վեր հա­նե­լով ա­նուն­ներ, ժա­մա­նա­կագ­րու­թյուն, դր­վագ­ներ, հա­վեր­ժա­ցած ակն­թարթ­ներ: Սա­կայն մեր երկ­րում լու­սան­կար­չա­կան թան­գա­րան ու­նե­նա­լու բո­լոր ջան­քերն ի դերև են ե­ղել: Այդ են վկա­յում պաշ­տո­նյա­նե­րի զուր խոս­տում­ներն ու մեր­ժո­ղա­կան նա­մակ­նե­րը: Իսկ մեր­ժում­նե­րի պատ­մու­թյու­նը սկս­վում է դեռևս խոր­հր­դա­յին տա­րի­նե­րից:
Գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յում աշ­խա­տե­լու տա­րի­նե­րին Անդ­րա­նիկ Քո­չա­րը եր­կար պայ­քա­րել է, որ լու­սան­կար­չի հաս­տիք բա­ցեն: «Մի քիչ էլ համ­բե­րիր, քեզ լուս­նի վրա լա­բո­րա­տո­րիա կտամ»,- լու­սան­կար­չի հա­մա­ռու­թյանն ի պա­տաս­խան՝ ա­սել է Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նը: Մեր զրու­ցա­կի­ցը ցա­վով փաս­տում է, որ լու­սան­կար­չու­թյու­նը չի գնա­հատ­վում մինչ օրս, ին­չը, ըստ նրա, կապ­ված է մեր մեն­թա­լի­տե­տի հետ:
Տպագ­րու­թյան է պատ­րաստ Վա­հան Քո­չա­րի կազ­մած «Հայ լու­սան­կա­րիչ­ներ» գր­քի չորս­հա­տո­րյա­կը, ո­րը ստեղծ­վել է Անդ­րա­նիկ Քո­չա­րի թո­ղած ժա­ռան­գու­թյան հի­ման վրա: Ժա­մա­նա­կին գր­քի ա­ռա­ջին հա­տո­րը, որ­տեղ ներ­կա­յաց­ված են 500 հայ լու­սան­կար­չի կեն­սագ­րա­կան տվյալ­ներն ու մոտ հի­սուն լու­սան­կար­չի աշ­խա­տանք­նե­րը, հրա­տա­րակ­վել է Անդ­րա­նիկ Մար­գա­րյա­նի հո­վա­նա­վո­րու­թյամբ: Վա­հան Քո­չա­րը նշում է, որ ան­մի­ջա­պես լու­ծում է տր­վել խնդ­րին: Հա­ջորդ քայ­լը թան­գա­րանն էր լի­նե­լու: Նրա մա­հից հե­տո դի­մել է Տա­րոն Մար­գա­րյա­նին: «Մի օր զան­գե­ցին քա­ղա­քա­պե­տա­րա­նից, կան­չե­ցին ըն­դու­նե­լու­թյան: Մտա­ծե­ցի թան­գա­րա­նի հար­ցը լուծ­վում է: Տա­րոն Մար­գա­րյա­նը կրծ­քիս մե­դալ փակց­րեց, ա­սա­ցի՝ սա տա­լիս եք, որ թան­գա­րա­նը չտա՞ք: Թան­գա­րա­նի հար­ցը լու­ծեիք, որ հաս­կա­նա­յի, թե ին­չի հա­մար եք պարգևատ­րում»,- պատ­մեց լու­սան­կա­րի­չը:
Նոր Հա­յաս­տա­նում նույն­պես լու­սան­կար­չա­կան թան­գա­րան ու­նե­նա­լու խնդ­րան­քը մերժ­վել է: «Վար­չա­պե­տի խոր­հր­դա­կան­նե­րից մե­կի մոտ եմ գնա­ցել, կես ժամ զրու­ցե­լուց հե­տո ա­սաց՝ պետք է անց­նեք ինք­նա­ֆի­նան­սա­վոր­ման: Ես ա­սա­ցի` ու­րեմն դուք ընդ­հան­րա­պես բան չհաս­կա­ցաք, ե­կել եմ այս­տեղ, ո­րով­հետև մինչ օրս ինք­նա­ֆի­նան­սա­վոր­մամբ եմ աշ­խա­տել: Դրա­նից հե­տո տան մի հատ­վա­ծը վե­րա­ծե­ցի թան­գա­րա­նի»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը: Թան­գա­րան այ­ցե­լում են և՛ Հա­յաս­տա­նից, և՛ դր­սից: Մուտ­քը անվ­ճար է: Բաց է շա­բաթ, կի­րա­կի, եր­կու­շա­բի օ­րե­րին, ժա­մը 11-17-ը: Վար­պե­տը կա­տա­կում է՝ թան­գա­րա­նի տնօ­րե­նը թոռ­նիկս է: Տաս­նա­մյա թոռ­նի­կի ա­նու­նը Վա­հան է, կրտ­սեր Վա­հան Քո­չարն է:
Հարց­նում եմ՝ նյու­թե­րի ո՞ր մասն է ցու­ցադր­վել: Պա­տաս­խա­նում է՝ անն­շան մա­սը: Որ­տե՞ղ ցու­ցադր­վի: 2019-ին Տաթև Մնա­ցա­կա­նյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ Հա­յաս­տա­նում անց­կաց­վել է ա­ռա­ջին լու­սան­կար­չա­կան մի­ջազ­գա­յին ֆո­րու­մը, ո­րի շր­ջա­նա­կում 39 լու­սան­կար­չա­կան ցու­ցա­հան­դես է կազ­մա­կերպ­վել: Դրան­ցից հին­գում ներ­կա­յաց­վել են լու­սան­կար­ներ Անդ­րա­նիկ Քո­չա­րի հա­վա­քա­ծուից: Վեր­ջին ցու­ցա­հան­դե­սը նա­խա­գա­հի նս­տա­վայ­րում է ե­ղել: Ներ­կա­յաց­վել են աշ­խար­հի հայ խո­շո­րա­գույն լու­սան­կա­րիչ­նե­րի աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնք պատ­կե­րել են օ­տա­րազ­գի ա­ռա­ջին դեմ­քե­րի, ա­սենք, Վլա­դի­միր Մու­սա­յե­լյա­նը, ո­րը ե­ղել է Բրեժնևի անձ­նա­կան լու­սան­կա­րի­չը: Հայր-որ­դի-թոռ­ներ Բո­յա­ջյան­նե­րը ե­ղել են Ե­թով­պիա­յի պա­լա­տա­կան լու­սան­կա­րիչ­նե­րը: Հայր և դուստր Նալ­չա­յան­նե­րը նկա­րել են ԱՄՆ նա­խա­գահ­նե­րին: Այդ գոր­ծե­րը հի­մա նկու­ղում են:
Մաս­նա­գետ­նե­րը վկա­յում են, որ Եվ­րո­պա­յում, ԱՄՆ-ում լու­սան­կար­չու­թյու­նը բա­վա­կա­նին լուրջ ար­վեստ է հա­մար­վում: Հայ լու­սան­կա­րիչ­նե­րը նույն­պես ներ­կա­յա­նում են թե՛ մեզ մոտ, թե՛ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում, բայց ան­հա­տա­կան մա­կար­դա­կով: Պե­տա­կան մո­տե­ցում չկա խնդ­րին: Իսկ խնդ­րի լուծ­ման հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից մե­կը, ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պնդ­մամբ, հայ լու­սան­կար­չու­թյան թան­գա­րա­նի հիմ­նումն է: «Ազգ» օ­րա­թեր­թում Ա­լեք­սանդր Թոփ­չյա­նը, ար­ձա­գան­քե­լով «Ի­րա­տե­սի» «Ոչ թե տե­ղանքն է դեր խա­ղում, այլ ա­նու­նը» (23.01.2018 թ.) հոդ­վա­ծին, որ­տեղ աս­վում է, որ Ա­րա Գյու­լե­րի ան­վան լու­սան­կար­չու­թյան թան­գա­րա­նի տա­րած­քի հար­ցը «բա­նակ­ցու­թյուն­նե­րի» օ­րա­կար­գում է, զար­մանք է հայտ­նում` ին­չու՞ Ա­րա Գյու­լե­րի ա­նու­նով թան­գա­րան, այն դեպ­քում, երբ Երևա­նում գոր­ծել է Անդ­րա­նիկ Քո­չա­րը և լու­սան­կար­չու­թյան հա­մար ա­րել այն, ին­չը չի կա­րող ա­նել Գյու­լե­րը Թուր­քիա­յում, ա­ռա­վել ևս, որ նա այն­տեղ իր թան­գա­րանն էլ ու­նի, աշ­խար­հի բո­լոր կո­չում­ներն էլ: Հոդ­վա­ծի վեր­նա­գիրն է «Ա­պե­րախ­տու­թյուն»:
Վա­հան Քո­չա­րի հա­մար, սա­կայն, կարևո­րը ան­վա­նու­մը չէ, այլ հայ լու­սան­կար­չու­թյան թան­գա­րա­նի գո­յու­թյու­նը, որ կու­նե­նա մշ­տա­կան ցու­ցադ­րու­թյան բա­ժին, հա­վա­քա­տե­ղի կլի­նի լու­սան­կա­րիչ­նե­րի հա­մար, դահ­լի­ճի առ­կա­յու­թյու­նը կլու­ծի նաև ցու­ցադ­րու­թյան խն­դի­րը:
Վա­հան Քո­չա­րը թան­գա­րա­նին է նվի­րե­լու իր հոր հա­վա­քա­ծուն ՝ 15 հա­զար նյութ, ո­րոն­ցից մոտ 200-ը՝ շր­ջա­նակ­ված:
Այս տա­նը շա­րու­նա­կում է կերտ­վել հայ լու­սան­կար­չու­թյան պատ­մու­թյու­նը: Անդ­րա­նիկ Քո­չա­րի թո­ղած ժա­ռան­գու­թյու­նը որ­դին ոչ միայն պահ­պա­նում է, այլև հա­մալ­րում, գր­քեր կազ­մում:
Նշենք, որ «Հայ լու­սան­կա­րիչ­ներ» 450-է­ջա­նոց գիրքն ար­դեն 1300 էջ է, 4 ու կես հա­զա­րից ա­վե­լի լու­սան­կար­ներ կան` սկ­սած 1858-ից (լու­սան­կար­չու­թյու­նը ծնունդ է ա­ռել 1839-ին): Տպագ­րու­թյան հա­մար մի­ջոց­ներ չկան: ՈՒ­զում է, որ անգ­լե­րեն լի­նեն գր­քե­րը: «Հայ լու­սան­կա­րիչ­ներ» գիր­քը ե­րեք մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դե­սում ներ­կա­յաց­վել է և ե­րե­քից էլ նույն բանն են ա­սել, որ հայ­կա­կան տա­ղա­վա­րի ա­մե­նա­հե­տաքր­քիր գր­քե­րից մեկն է, բայց դի­տորդ­նե­րը հարց­րել են՝ կա՞ այլ լեզ­վով, որ կա­րո­ղա­նան կար­դալ գր­քում զե­տեղ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րը:
Ի­րա­կա­նում, ինչ­պես Վա­հան Քո­չարն է ա­սում, «Հայ լու­սան­կա­րիչ­ներ» ժո­ղո­վա­ծուն անս­պառ է, պար­զա­պես կան ար­դեն կազ­մած հա­տոր­ներ:
Նշենք, որ Անդ­րա­նիկ Քո­չա­րը հայ­րե­նա­դարձ­վել է 1947-ին Ե­գիպ­տո­սի Ա­լեք­սանդ­րիա քա­ղա­քից՝ Հա­յաս­տա­նում դնե­լով գե­ղար­վես­տա­կան լու­սան­կար­չու­թյան հիմ­քը: 1948-ին, հայ­րե­նիք գա­լուց մեկ տա­րի անց, նա Երևա­նում բա­ցել է իր ա­ռա­ջին ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սը:
1962 թվա­կա­նին հիմ­նադ­րել է «Երևան» ֆո­տոա­կում­բը և տա­սը տա­րի ա­նընդ­մեջ ղե­կա­վա­րել այն:
Քո­չա­րը լու­սան­կա­րել է բազ­մա­թիվ դի­ման­կար­ներ, բնան­կար­ներ, ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­ներ, կեն­դա­նի­ներ, ե­րե­խա­նե­րի նկար­ներ, նա­տյուր­մորտ­ներ, կոմ­պո­զի­ցիա­ներ: Ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դես­ներ է ու­նե­ցել Երևա­նում, Ռի­գա­յում, Լե­նինգ­րա­դում, Մոսկ­վա­յում, Լիտ­վա­յում, Բուլ­ղա­րիա­յում, ՈՒկ­րաի­նա­յում, Ֆրան­սիա­յում, Սա­լո­նի­կում, Լոն­դո­նում: Մա­հա­ցել է եր­կա­րատև հի­վան­դու­թյու­նից հե­տո՝ 1984 թվա­կա­նի մար­տի 29-ին, Երևա­նում:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
  • Հայր և որդի Քոչարները
  • Արմին Վեգներ
Դիտվել է՝ 8664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ