Փաշինյանական բառարանը համալրվել է նոր արտահայտությամբ՝ «կոշիկներ լիզելով»
17.03.2020 | 00:13
«Ասֆալտին ծեփելու», «թաթիկները կտրելու» ու «վզներից բռնելու» փաշինյանական բառարանը համալրվել է նոր արտահայտությամբ՝ «կոշիկներ լիզելով»։ Նա համառորեն չի ուզում հասկանալ՝ ինքը «Հայկական ժամանակի» խմբագիրը չէ, հրապարակային ելույթներն էլ խմբագրականներ չեն, որ ինչ ասես ու ինչպես ասես գրի ու ներկայացնի։ Հետաձգված հանրաքվեի քարոզարշավի ժամանակ արդեն երկու տարի երկիրը ղեկավարող Փաշինյանը խոսում էր նախկիններից, պայքարում նրանց ստվերի դեմ։ Մատ թափ տալիս, թե «վզակոթերիդ կտանք»։ Փաշինյանի «անզուգական» բառապաշարը, անկեղծ ասած, զարմանալի չէ, տարակուսելի է սակայն, որ նմանատիպ արտահայտություններին ծափահարողներ ու դրանով հիացողներ կան։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարին զուգահեռ իշխանությունները լավ կանեն մի պայքար էլ գռեհկաբանության նկատմամբ սկսեն։ Ի՞նչ պետք է սովորեն երեխաներն ու երիտասարդները Փաշինյանի բառապաշարից, ի՞նչ հետևություններ պետք է անեն, որ երկրի թիվ մեկ դեմքը կարող է գոռգոռալով կոշիկներ լիզելու մասի՞ն խոսել ու ասել, թե «դրանց էլ ա դուր եկել օտարերկրյա կոշիկների համը, վարչապետի թիկունքում՝ ստեղ-ընդեղ կոշիկներ են լիզել օտարերկրացիների ու էդ լիզելու համար ա, որ վզակոթերին տալով, տվել եմ, հանել եմ գործից ու ճիշտ եմ արել»:
Աշխարհի գրեթե բոլոր երկրների ղեկավարներն էլ քարոզարշավների են մասնակցում, հրապարակային խոսք են ասում, ելույթներ ունենում։ Այո, նրանք նույնպես երբեմն վրդովված են խոսում, մատ են թափ տալիս, բայց նման բառապաշարով չեն փորձում մարդկանց սիրտը մտնել։ Հասարակությանը կերակրելու համար պետք են հաց ու տեսարաններ, իսկ երբ հաց չի լինում, տեսարանով պետք է լրացնել բոլոր բացերը, ինչն էլ այս պահին անում է իշխանությունն ի դեմս Փաշինյանի ու նրա՝ կիսագողական, գռեհիկ բառամթերքով։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
- Փաշինյանը, երևի, ատում է Շուշին
- Իշխանությունը վատն է, որովհետև ընդիմությունն էլ է վատը
- ԱԺ-ում ասմունքի ցերեկույթ կամ օլիմպիադա կազմակերպեք
- Ազատ տեղաշարժի իրավունքն ու ատելության մթնոլորտը
- «Լուսավոր Հայաստանը» վստահ է՝ «Իմ քայլում» բավականին «հականիկոլական» պատգամավորներ կան
- Վաղարշակ Հարությունյանը սարսափո՞ւմ է լրագրողներից
- Ծափերի խորհրդարանն ու գորգ մաշեցնողները
- Բանից բեխաբար փոխնախարարն, օրինակ, ելակի տեսակավորման գործը կարող է համակարգել
- Հայաստանը շարունակվում է սեղմվել ու փոքրանալ նույնիսկ պատերազմից հետո. Վազգեն Մանուկյան
- Շուշին Ալիևների համար, հաստատ, դժբախտ ու դժգույն քաղաք չէ
- Նիկոլը կարո՞ղ է դուռը շրխկացնել ու դուրս գալ, իհարկե չի կարող. Վազգեն Մանուկյան
- Ոչ ոքի «խաթրին» չկպչող արտգործնախարարը
- Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հնարավոր է, Մարիա Կարապետյանը փոխարինի
- Իմքայլականներն ընդունում են՝ մանդատը Փաշինյանն է նվիրել
- Ոչ միայն Փաշինյանը, այլև պատգամավորներն են միջամտում դատական գործերին
- «Հայրենիքն օրհասական վիճակից փրկելու համար ենք Փաշինյանին հորդորում հրաժարական տալ»
Մեկնաբանություններ