«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Զա­տում

Զա­տում
20.03.2020 | 01:17
Կա­տար­վողն ընդ­գր­կե­լը գրե­թե անհ­նար է: Բո­լոր չա­փում­նե­րով՝ հոգևոր, մարդ­կա­յին տիե­զե­րա­բա­նա­կան, ինչ խոսք` նաև քա­ղա­քա­կան:
Նախ նկա­տենք, գո­նե հա­յոց հա­մար այս ար­հա­վիր­քը սկս­վեց պահ­քի շր­ջա­նում. ա­նի­մաստ է նշա­նա­յին հա­մա­կար­գը բա­ցա­պար­զե­լը։ Պահ­քը ԶԱ­ՏՈՒՄ է` մեր մարմ­նից դե­պի մեր Աստ­ված:
Նրանք, ով­քեր կյան­քի մեծ դպ­րոց­ներ, հոգևոր փոր­ձու­թյուն­ներ, կո­րուստ­ներ են ապ­րել, գի­տեն` ա­մեն բան բա­րու գոր­ծա­կից է: Նրանք, ով­քեր ա­մեն բա­նի վրա դնում են հոգևո­րի պրիզ­ման, հաս­կա­նում են՝ այդ բո­լոր կո­րուստ­նե­րը բա­րի էին, ո­րով­հետև որևէ մե­կի գլ­խից մազ չի ընկ­նում, ե­թե չի կա­մե­ցել Ա­մե­նա­կա­լը:
Իսկ ին­չու՞` զա­տում. ո­րով­հետև հո­ղի­նը հո­ղին կդառ­նա, լույ­սը կճա­ռա­գի դեպ եր­կիրք` իր բնա­կա­րան: Հո­ղը լույս չի դառ­նում:
«Ա­ռար­կա­յա­նանք»։ Հի­շենք ջր­հե­ղե­ղը. մարդ­կու­թյունն ա­հա­վոր շատ էր հե­ռա­ցել իր բնույ­թի ա­փե­րից, պետք է խեղդ­վեր: Հե­տո Աստ­ված ա­սաց` այլևս եր­բեք ջր­հե­ղեղ չի լի­նի։ Տե­ղյակ ենք, գի­տենք, դա­ժան է: ՈՒ որ­քան էլ ա­վե­լի դա­ժան է` մեղ­քե­րի հա­ջորդ հոս­քին պետք է տիե­զեր­քը դի­մագ­րա­վի կրա­կի մի­ջո­ցով, ո­րով­հետև մար­դը կր­կին հա­տե­լու է ա­րար­չա­կան սահ­մա­նը:
Հենց միայն մեր օ­րի­նա­կով տխուր, օ­րի­նա­չափ ու գրե­թե ող­բեր­գա­կան է այդ դի­տար­կու­մը: Հնա­մե­նի քրիս­տո­նյա ազ­գի գլ­խին կանգ­նում է մի իշ­խող, որն ի­րեն հա­մա­րում է «Քրիս­տոս», ո­րը ստի թա­գա­վո­րու­թյան դռ­ներն այն­քան ա­հար­կու է բա­ցում իր, աշ­խար­հի վրա, որ տարա­կու­սում ես` ինչ կլի­նի: Ա­վե­լին` ինքն ու­նի իր հզոր տե­սա­կը` խա­վա­րա­կա­նու­թյան ա­ռու­մով, ընդ ո­րում` խիստ ծա­վա­լա­յին, ո­րը փա­ռա­բա­նում է իր «ոս­կե հոր­թին»: Ի՞նչ ա­նի Աստ­ված:
ՈՒ սա ըն­դա­մե­նը «մեծ պա­տու­մի» մեկ ֆրագ­մենտն է: Սույն իշ­խո­ղի­կը ին­քը չի ի­րեն կեր­տել։ Կլո­նա­վոր­ման, գե­նո­մո­դի­ֆի­կաց­ման, կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րի այս մեծ ցան­ցում նա ըն­դա­մե­նը մի ա­վա­զա­հա­տիկ է, որ­տեղ մարդն ըն­դա­մե­նը փո­շի, փոր­ձան­մուշ է: Դեռ վա­ղուց, դեռ ա­րիա­ցի­նե­րի ժա­մա­նակ­նե­րից, երբ ատ­լանտ­նե­րը գի­տեին հա­վերժ մնա­լու, չմեռ­նե­լու «գաղտ­նիք­նե­րը», երբ նույն Հիտ­լե­րը, նույն մնա­ցյալք ար­շա­վախմ­բեր էին ու­ղար­կում Շամ­բա­լա՝ վերց­նե­լու գե­նո­մի հատ­կու­թյան կո­դե­րը, լր­ջա­գույն լա­բո­րա­տո­րիա­ներ և ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ փո­ղեր էին դնում այդ «հրաշ­քի» վրա, և ի վեր­ջո, չմո­ռա­նանք, որ հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­նե­րը ոչ այլ ինչ էին, ե­թե ոչ կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­ներ, որ­տեղ նա­ցիս­տա­կան Գեր­մա­նիան կա­տա­րում էր իր փոր­ձար­կում­նե­րը` մու­տա­ցիոն «կյան­քի ա­պա­հով­ման»:
Շատ բան չի փոխ­վել, պար­զա­պես հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­նե­րը դար­ձան շատ ա­վե­լի բաց, «բաց հա­սա­րա­կու­թյան հան­գույն», դար­ձան էլ ա­ռա­վել գլո­բա­լիս­տա­կան` «ժո­ղովր­դա­վա­րա­կան», եր­բեմն հե­ղա­փո­խա­կան, եր­բեմն` այլ ծխա­ծած­կույ­թով առ­լեց­ված:
Ե­թե ան­կեղծ, թվում էր` ջանք էր դր­վե­լու Ի­րան-Չի­նաս­տան-Ռու­սաս­տան-մենք աշ­խար­հագ­րա­կան տա­րածք­նե­րի, կո­դի, գե­նո­մի վրա. և լուրջ ջանք էր թափ­վե­լու` հե­ղա­փո­խու­թյամբ, ազ­գա­յին ար­ժեք­նե­րի, ստի, ա­նա­մո­թու­թյան, այ­լա­սեր­վա­ծու­թյան կո­դե­րով փո­խե­լու, ինչն էլ շատ ժա­մա­նակ կպա­հան­ջեր, հա­վատ­քի-ար­դար­ներն էլ որևէ կեպ ¥չնա­յած` է­լի ու դար­ձյալ ևա­մեն¤ կկա­րո­ղա­նան «կանգ» պար­տադ­րել այդ հա­մաշ­խար­հա­յին նոր հե­ղե­ղին:
Պարզ­վեց` այն­քան էլ ոչ. ըն­տր­վեց հեշտ` է­ժան ճա­նա­պար­հը. չկա մար­դը, չկան խն­դիր­նե­րը, չկան ու­րիշ­նե­րի տա­րածք­ներ, չկան այ­լոց ռե­սուրս­ներ` բո­լոր կար­գի, ա­մեն ին­չին կա­րող են տի­րա­նալ մեծ «մար­դա­կեր-ար­մա­գե­դո­նյան» խա­ղը սկ­սած­նե­րը, ո­րով­հետև և իս­կա­պես պն­դում ենք. նրանք ու­նեն այս վի­րու­սի վակ­ցի­նան, և ի­րենք կար­ծում են, որ կամ­քը ի­րենցն է և ոչ Աստ­ծու­նը:
Կամ­քը Աստ­ծունն է:
Եվ ա­պա` որ­քա­նով ճշգ­րիտ, կեն­սա­բա­նա­կան այդ գու­րու­նե­րին, ըստ ո­րոշ տվյալ­նե­րի, եր­բեք չի հա­ջող­վել հաս­նել հայ­կա­կան ի­րա­կան կո­դին. կոդն այդ, ըստ նույն ա­սա­ցող­նե­րի, ու­նի շատ յու­րօ­րի­նակ հատ­կու­թյուն` այն վե­րա­կանգ­նե­լու կա­րո­ղա­կա­նու­թյամբ է օժտ­ված, և Աստ­ված թույլ չի տա­լիս ա­սե­ղը խր­վի այն­տեղ` հյու­թը վերց­վի:
Պա­տու՞մ է` սի­րուն: Ով` ինչ­պես: Հա­մե­նայն դեպս, հա­վա­տա­ցո­ղին տր­վում է` մեկ:
Եր­կու. այն, ինչ Աստ­ված չի ու­զում մենք ու­նե­նանք, կկտ­րի, կզա­տի:
ՈՒ թող որ դա լի­նի մեղ­մո­րեն, մեր հո­ժա­րու­մով:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ