Դու մե­նակ չես՝ փո­ղերդ բեր

Դու մե­նակ չես՝ փո­ղերդ բեր
20.03.2020 | 02:09
Իշ­խա­նու­թյան սի­րե­լի կար­գա­խո­սը՝ «Մե­նակ չես»-ը, նաև կո­րո­նա­վի­րու­սի օ­րե­րին է ակ­տուալ: Բնավ նկա­տի չու­նեմ, թե եր­կիրն ան­թե­րիին մոտ կա­ռա­վա­րե­լու խոս­տում տված­նե­րը ՀՀ ա­մեն մի քա­ղա­քա­ցու յու­րա­հա­տուկ ձևով են սի­րում, գուր­գու­րում, փա­ղաք­շում ու վս­տա­հեց­նում՝ խն­դի­րը բո­լո­րինս է, ցա­վը՝ մե­կը: Ա­սածս այն է, որ օր­հա­սա­կան պա­հե­րին իշ­խա­նու­թյուն­նե­րը, սո­վո­րա­բար, կա­րի­քի, անհ­րա­ժեշ­տու­թյան, հա­ճախ ի­րենց չա­րա­ծի ա­նու­նը փա­թե­թա­վո­րում են «ժո­ղո­վուրդ» ան­վամբ ու հա­նուն բո­լո­րիս միաս­նա­կա­նու­թյան՝ հոր­դո­րում օգ­նել պե­տու­թյա­նը, ազ­գին, հա­մայն մարդ­կու­թյանն ու Եր­կիր մո­լո­րա­կին:
Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված 120-ից ա­վե­լի մարդ կա, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, սա­կայն, նոր է հի­շել, գլ­խի ըն­կել, որ բժշ­կա­կան անձ­նա­կազ­մի խրա­խուս­ման, բժշ­կա­կան պա­րա­գա­նե­րի և սար­քա­վո­րում­նե­րի ձեռք­բեր­ման, ինչ­պես նաև բժշ­կա­կան կենտ­րոն­նե­րի շեն­քա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման հա­մար հա­վե­լյալ գու­մար է անհ­րա­ժեշտ: Կա­ռա­վա­րու­թյու­նում խնդ­րի լուծ­ման «ա­մե­նաի­դեա­լա­կան» տար­բե­րա­կը, երևի թե, միան­գա­մից են գտել ու ո­րո­շել՝ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նում հա­շիվ բա­ցել, որ մար­դիկ բժշ­կա­կան դի­մակ­նե­րի, ձեռ­նոց­նե­րի ձեռքբեր­ման, ինչ­պես նաև բու­ժաշ­խա­տող­նե­րին խրա­խու­սե­լու հա­մար գու­մար հա­վա­քեն: Ժո­ղո­վուրդն այժմ էլ պետք է մտա­ծի՝ ինչ­պես օգ­նի պե­տու­թյա­նը, որ նա դի­մակ հայ­թայ­թի, հե­տո դրա բիզ­նե­սի մե­նաշ­նոր­հը բաշ­խի հա­վա­տար­մու­թյան եր­դում տված օ­լի­գարխ­նե­րից (հա­զար ան­գամ նե­րո­ղու­թյուն՝ խո­շոր գոր­ծա­րար­նե­րից) մե­կին, որ նա էլ հն­գա­պա­տիկ թանկ վա­ճա­ռի հենց այն նույն հպարտ քա­ղա­քա­ցուն, որ «Ընդ­դեմ կո­րո­նա­վի­րու­սի» սր­տաճմ­լիկ դրա­մա­հա­վա­քու­թյան շր­ջա­նա­կում ինչ-որ գու­մար էր տրա­մադ­րել պե­տու­թյա­նը: Ցավն այն է, որ իմ կող­քին ապ­րող ու «քայլ ա­րած» մար­դը հա­ճախ չի գի­տակ­ցում, որ պե­տու­թյանն ա­ռա­ջին օ­ժան­դա­կո­ղը ոչ թե ին­քը պետք է լի­նի, այլ հենց այն «խո­շոր գոր­ծա­րա­րը», ո­րի բիզ­նե­սի հա­մար պե­տու­թյու­նը ար­տո­նյալ պայ­ման­ներ է ստեղ­ծում: Վար­չա­պե­տի բա­ռա­պա­շա­րով ա­սած՝ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գը «վզ­նե­րից չի բռ­նում», «պադ­վալ­նե­րից չի հա­նում», «աս­ֆալտ­նե­րին չի ծե­փում» այն գոր­ծա­րար­նե­րին, ո­րոնք, ա­ռի­թից օգտ­վե­լով, երկ­րին գնաճ են «պարգևում»: «Հարս­նա­ցու հյու­սի­սից» հայտ­նի ֆիլ­մից մի դր­վագ հի­շե­ցի՝ «հենց նեղն են ընկ­նում` Սե­րոբ, հա­սի»: Նույնն էլ՝ իշ­խա­նու­թյուն­նե­րի դեպ­քում. հենց փո­ղի կա­րիք է լի­նում, մարդ­կանց մե­նակ չլի­նե­լու մա­սին են հի­շեց­նում ու ա­սում՝ հա­սեք, փր­կեք: Ա­յո, այս օ­րե­րին զօ­րու­գի­շեր աշ­խա­տող, հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նող, ա­մե­նա­տար­բեր մարդ­կանց հետ շփ­վող բժիշկ­նե­րին պետք է վար­ձատ­րել ար­ժա­նա­պատ­վո­րեն, աշ­խա­տա­վար­ձը մի քա­նի ան­գամ գե­րա­զան­ցող պարգևավ­ճար սահ­մա­նել նրանց հա­մար, պե­տա­կան մա­կար­դա­կով շնոր­հա­կա­լու­թյուն ա­սել, բայց դրա հա­մար ես ու «իմ հարևան անգ­րա­գետ Պո­ղո­սը» գու­մար չպետք է տանք: Գու­մար պետք է վճա­րեն Պո­ղո­սին անգ­րա­գետ ան­վա­նող պատ­գա­մա­վո­րը, գոր­ծա­դի­րի նրա գոր­ծըն­կեր նա­խա­րարն ու բո­լոր նրանք, որ ա­մեն ա­միս կամ ե­ռամ­սյա­կը մեկ բա­վա­կան յու­ղա­լի պարգևավ­ճար­ներ են ստա­նում: Աստ­ղա­բաշ­խա­կան թվեր ստա­նա­լուց զատ՝ քայ­լե­լով իշ­խա­նու­թյան հա­սած­նե­րը պետք է վեր կանգ­նեն սե­փա­կան ամ­բի­ցիա­նե­րից ու գործ­նա­կա­նում ա­պա­ցու­ցեն՝ տար­բեր­վում են նախ­կին­նե­րից, ժո­ղովր­դի հետ են ու ե­կել են ծա­ռա­յե­լու, տք­նե­լու, չար­չար­վե­լու, եր­կիր պա­հե­լու: Այդ­պես չեն վար­վի, ու­րեմն որևէ մե­կը հաշտ չէ իր խոս­քի ու մտ­քի հետ: Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյա­նը, ո­րը, լրագ­րող­նե­րիս հեգ­նե­լով, խոր­հուրդ էր տա­լիս իր պարգևավ­ճար­նե­րը յուա­նով հաշ­վել, այժմ թե­կուզ յուա­նով հան­գա­նա­կու­թյուն կա­րող է ա­նել՝ ծա­ծուկ, ա­ռանց բարձ­րա­ձայ­նե­լու, ոչ թե հետևի իր գոր­ծըն­կեր, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի օ­րի­նա­կին ու Facebook-ում հրա­պա­րա­կի, թե 100 հա­զար դրամ է փո­խան­ցել բաց­ված հաշ­վե­հա­մա­րին: «Աջ ձեռ­քը չպետք է ի­մա­նա, թե ինչ է ա­նում ձա­խը», ու ե­թե բա­րի գործ եք ա­նում, մի՛ շտա­պեք դրա մա­սին բարձ­րա­ձայ­նել, ա­վե­լին՝ դա բա­րի գործ չէ, դա ձեր պար­տա­կա­նու­թյունն է: Ոչ թե հաշ­վե­հա­մար պետք է բա­ցեիք, այլ բո­լո­րիդ մի քա­նի տաս­նյակ հա­զար դո­լա­րա­նոց պարգևավ­ճար­նե­րով լու­ծեիք այն հար­ցե­րը, ո­րոնք առ­կա են: Այդ ժա­մա­նակ, խոս­տա­նում եմ, ես ան­ձամբ կնա­խա­ձեռ­նեմ ձեզ պարգևավ­ճա­րի ար­ժա­նաց­նե­լու գոր­ծըն­թա­ցը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ