Կո­րո­նա­վի­րու­սը կեն­սա­բա­նա­կան պա­տե­րա՞զմ է

Կո­րո­նա­վի­րու­սը կեն­սա­բա­նա­կան պա­տե­րա՞զմ է
20.03.2020 | 02:32

Չա­րա­բաս­տիկ կո­րո­նա­վի­րուսն ինչ-որ նոր բան մտց­րեց մո­լո­րա­կի քա­ղա­քա­կան կյան­քի մեջ։ Եվ դա նկա­տե­լի է բո­լո­րին։ Բայց մենք այժմ չենք քն­նար­կի, թե որ­տե­ղից հայ­տն­վեց այդ կո­րո­նա­վի­րու­սը, ին­չու է այդ­քան ա­րագ տա­րած­վում։ Այս­տեղ ի­րենց խոս­քը պետք է ա­սեն մաս­նա­գետ­նե­րը, այդ թվում՝ միկ­րո­կեն­սա­բան­նե­րը և հա­մա­ճա­րա­կա­բան­նե­րը։ Մենք ա­ռա­ջար­կում ենք դի­տար­կել այն, թե ինչ­պես ո­մանք ո­րո­շե­ցին օգտ­վել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից ու լու­ծել նաև քա­ղա­քա­կան խն­դիր­ներ։

2020 թ. փետր­վա­րի 21-ին Ի­րա­նում հա­ջո­ղու­թյամբ և ա­ռանց մի­ջա­դե­պե­րի կա­յա­ցավ հեր­թա­կան խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյու­նը։ Բա­ցի այդ, հինգ նա­հան­գում կա­յա­ցավ նաև փոր­ձա­գետ­նե­րի ա­սամբ­լեա­յի մի­ջան­կյալ ընտ­րու­թյուն, որն Ի­րա­նում պա­կաս կարևոր չէ։ Բայց խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյան ար­դյունք­նե­րը դեռ վաղ է ամ­փո­փել. առն­վազն 11 ընտ­րա­տա­րած­քում պետք է քվեար­կու­թյան երկ­րորդ փու­լը կա­յա­նա, քա­նի որ այն­տեղ հաղ­թե­լու հա­մար թեկ­նա­ծու­նե­րից ոչ մեկն ընտ­րող­նե­րի ձայ­նե­րի անհ­րա­ժեշտ քա­նա­կը չի ստա­ցել։ Բայց ար­դեն պարզ է, թե­կուզ միայն Թեհ­րա­նում ընտ­րու­թյան ար­դյուն­քով, որ մայ­րա­քա­ղա­քում հաղ­թել է Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խա­կան ու­ժե­րի միու­թյու­նը։ Նրա ցու­ցա­կում ա­ռա­ջին տե­ղում է Թեհ­րա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ, հետևո­ղա­կան ա­վան­դա­պաշտ պահ­պա­նո­ղա­կան Մո­հա­մադ Բա­քեր Քա­լի­բա­ֆը, ո­րը նա­խա­գա­հի թեկ­նա­ծու էր ա­ռա­ջադր­ված 2017 թ. ընտ­րու­թյու­նում. նա հա­վա­քել է 1265287 ձայն։ Մուս­տա­ֆա Ա­ղա Միր­սա­լի­մը՝ 2017 թ. նա­խա­գա­հի պաշ­տո­նի 6 հա­վակ­նորդ­նե­րից մե­կը, 892318 ձայ­նով երկ­րորդ տե­ղում է։ Քրիս­տո­նյա հա­մայնքն ար­դեն գի­տի իր պատ­գա­մա­վոր­նե­րին. դրանք մեր հայ­րե­նա­կից­ներ Ա­րա Շահ­վեր­դյա­նը (Հյու­սիս) և Ռո­բերտ Բեգ­լա­րյանն են (Հա­րավ)։ Ի­րա­նի Սահ­մա­նադ­րու­թյամբ հենց հայ­կա­կան հա­մայնքն է խոր­հր­դա­րա­նում ներ­կա­յաց­նում ի­րան­ցի բո­լոր քրիս­տո­նյա­նե­րին։ Հայտ­նի են նաև զրա­դաշ­տա­կան­նե­րի, ա­սո­րի­նե­րի, հրեա­նե­րի պատ­գա­մա­վոր­նե­րը։
Բայց այդ ընտ­րու­թյան գլ­խա­վոր հարցն այն է, ի­հար­կե, թե այդ ընտ­րու­թյու­նում որ ու­ժերն են ստա­ցել գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյուն։ Օ­րի­նակ, Ի­րա­նի հարևան մի քա­նի եր­կր­նե­րի մայ­րա­քա­ղաք­նե­րում եր­կյու­ղում են, որ խոր­հր­դա­րա­նում ման­դատ­նե­րի մեծ մասն ի­րենց ձեռ­քում կկենտ­րո­նաց­նեն կոշտ պահ­պա­նո­ղա­կան շր­ջա­նակ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Ա­վե­լի վատ են տրա­մադր­ված ԱՄՆ-ը և Իս­րա­յե­լը, բայց դա ի­րենց հոգսն է։ Իսկ ի­րան­ցի­նե­րի հա­մար կարևոր է ոչ թե ի­րենց թշ­նա­մի­նե­րի կար­ծի­քը, այլ այն, թե պատ­գա­մա­վոր­ներն ինչ­պես կվե­րա­բեր­վեն ի­րենց քա­ղա­քա­կան պարտ­քին։ Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան բարձ­րա­գույն խոր­հր­դի (ԱԱԲԽ) քար­տու­ղար, փոխ­ծո­վա­կալ Ա­լի Շամ­խա­նին փետր­վա­րի 21-ի ե­րե­կո­յան հայ­տա­րա­րեց, որ այդ ընտ­րու­թյան գլ­խա­վոր հաղ­թողն Ի­րա­նի ժո­ղո­վուրդն է, և մնում է, որ նո­րըն­տիր խոր­հր­դա­րանն ար­դա­րաց­նի իր ժո­ղովր­դի վս­տա­հու­թյունն ու հույ­սե­րը։ Թեհ­րա­նի ար­քե­պիս­կո­պոս տեր Սե­պու­հը բարձր է գնա­հա­տել ընտ­րու­թյու­նը՝ ա­սե­լով, որ ընտ­րու­թյան անց­կաց­ման այդ­քան բարձր մա­կար­դա­կը ներ­կա ժա­մա­նա­կում Ի­րա­նի բարձր նվա­ճումն է։ Ի­րա­նի սահ­մա­նա­պահ զոր­քե­րի հրա­մա­նա­տար, ԻՀՊԿ բրի­գա­դա­յին գե­նե­րալ Ղա­սեմ Ռե­զա­յին ընտ­րու­թյունն ան­վա­նել է «Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան» «փա­փուկ ուժ»։
Ե՛վ խոր­հր­դա­րա­նի, և՛ փոր­ձա­գետ­նե­րի ա­սամբ­լեա­յի ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը կարևոր են, ինչ­պես կարևոր է նաև կոնկ­րետ պատ­գա­մա­վոր­նե­րի և փոր­ձա­գետ­նե­րի ա­նուն­ներն ի­մա­նա­լը։ Բայց ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի թշ­նա­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ուղղ­ված Ի­րա­նի և ա­ռան­ձին ի­րան­ցի­նե­րի դեմ (օ­րի­նակ՝ գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նը հուն­վա­րին) կան­խո­րո­շե­ցին Ի­րա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի ընտ­րու­թյու­նը։ Սա­կայն սպա­սենք, մինչև Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ի­րենք գնա­հա­տեն ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, հաս­կա­նա­լի է, թե ընտ­րու­թյուն­նե­րից ինչ էին ակն­կա­լում և՛ իշ­խա­նու­թյուն­նե­րը, և՛ ժո­ղո­վուր­դը։ Այդ ակն­կա­լիք­նե­րը գե­ղե­ցիկ է ձևա­կեր­պել պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Ա­միր Խա­թա­մին, ընդ ո­րում՝ դեռ փետր­վա­րի 19-ին. «Խոր­հր­դա­րա­նը մեզ հար­կա­վոր է, որ­պես­զի հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նանք պաշտ­պա­նե­լու Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան ար­ժա­նա­վոր ու վեհ կար­գա­վի­ճա­կը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում, ինչ­պես նաև վճ­ռա­կա­նո­րեն դի­մա­կա­յենք մեր երկ­րի թշ­նա­մի­նե­րի սպառ­նա­լիք­նե­րին»։ Ի­մա­նա­լով այդ ա­մե­նը, հան­գում ենք այն կար­ծի­քին, որ ողջ Ի­րանն է ցան­կա­նում խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր­նե­րի այն­պի­սի կազմ և այն­պի­սի փոր­ձա­գետ­ներ, ո­րոնք ի­րա­պես կօգ­նեն Ի­րա­նի զին­վո­րա­կան­նե­րին և անվ­տան­գու­թյան ու­ժե­րին՝ պաշտ­պա­նե­լու եր­կի­րը և ժո­ղովր­դին թշ­նա­մի­նե­րից ե­կող ցան­կա­ցած սպառ­նա­լիք­նե­րից։ Եվ մենք չենք կաս­կա­ծում, որ 2020 թ. փետր­վա­րի 21-ին ի­րան­ցի­ներն ընտ­րել են այն­պի­սի պատ­գա­մա­վոր­նե­րի ու փոր­ձա­գետ­նե­րի, ով­քեր հա­մա­պա­տաս­խա­նում են գե­նե­րալ Խա­թա­միի հն­չեց­րած չա­փա­նիշ­նե­րին։
Այ­նուա­մե­նայ­նիվ, ի­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րում գլ­խա­վորն այն է, որ հաղ­թա­նա­կել է ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը։ Ի­րա­նի դա­տա­կան իշ­խա­նու­թյան ղե­կա­վար խո­ջաթ օլ էս­լամ Սե­յեդ Էբ­րա­հիմ Ռա­յի­սին փետր­վա­րին 24-ին հայ­տա­րա­րել է. «Ընտ­րու­թյուն­նե­րում հաղ­թել է Ի­րա­նի մեծ ազ­գը, ոչ թե ա­ռան­ձին խմ­բակ­ցու­թյուն կամ կու­սակ­ցու­թյուն, և հի­մա ե­կել է ըն­տր­ված թեկ­նա­ծու­նե­րի հեր­թը ՝ մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու ժո­ղովր­դի խն­դիր­նե­րի լուծ­ման ուղ­ղու­թյամբ»։ Թող մեր շա­րադ­րան­քը տպա­վո­րու­թյուն չս­տեղ­ծի, թե ան­ցած ընտ­րու­թյուն­նե­րի կա­պակ­ցու­թյամբ ի­րան­ցի­ներն ի­րենք խն­դիր­ներ չեն տե­սել։ Մաս­նա­վո­րա­պես, նշ­վել է (թերևս ա­ռա­ջին ան­գամ) ընտ­րող­նե­րի բա­վա­կան ցածր մաս­նակ­ցու­թյու­նը (գրանց­ված ընտ­րող­նե­րի 42,57 %-ը)։ Մեր կար­ծի­քով, դա ու­նի ա­մե­նաօ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րը, և թվում է, թե չպետք է հապ­ճեպ հայ­տա­րա­րու­թյուն­ներ կամ են­թադ­րու­թյուն­ներ լի­նեն։ Բայց, ա՜յ քեզ զար­մանք, արևմտյան ու իս­րա­յե­լա­կան ԶԼՄ-նե­րում կր­կին նա­խադ­րյալ­ներ են տե­սել Ի­րա­նում «մո­տա­կա իշ­խա­նա­փո­խու­թյան» հա­մար։ Կա­րե­լի է ա­սել, որ այժմ Արևմուտ­քի, Իս­րա­յե­լի և ընդ­հան­րա­պես աշ­խար­հի հա­կաի­րա­նա­կան ու­ժե­րի հա­մար (ե­կեք չթաքց­նենք, որ այդ­պի­սիք կան և՛ Ռու­սաս­տա­նում, և՛ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ու Մի­ջին Ա­սիա­յում) «թևա­վոր» գնա­հա­տա­կան­ներ ու սահ­մա­նում­ներ են դար­ձել այս տի­պի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը. «Ի­րա­նա­կան հա­սա­րա­կու­թյու­նը պա­ռակտ­ված է, նրա­նում կան ճգ­նա­ժա­մա­յին լուրջ երևույթ­ներ՝ կապ­ված երկ­րի սո­ցիալ-քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան ար­դիա­կա­նաց­ման հե­ռան­կար­նե­րի հետ»։
Հի­մա պա­ռակտ­վա՞ծ է ար­դյոք ի­րա­նա­կան հա­սա­րա­կու­թյու­նը, և ե­թե ա­յո, ա­պա մի՞­թե այն­քան, որ Արև­մուտ­քը և Իս­րա­յե­լը, ինչ­պես նաև այլ եր­կր­նե­րից նրանց ձայ­նակ­ցող­նե­րը կր­կին ակ­տի­վո­րեն տար­փո­ղում են Ի­րա­նում «մո­տա­կա իշ­խա­նա­փո­խու­թյան» ան­խու­սա­փե­լիու­թյան մա­սին։ Ա­ռա­ջար­կում ենք մեր բա­ցատ­րու­թյու­նը, ո­րով­հետև Հա­յաս­տա­նում 2018 թ. դեկ­տեմ­բե­րի 9-ի խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյան ժա­մա­նակ ար­դեն բախ­վել ենք նման երևույ­թի։ Չէ՞ որ Հա­յաս­տա­նում էլ, չնա­յած հաղ­թած «հե­ղա­փո­խա­կան­նե­րի» էյ­ֆո­րիա­յին, ո­րոնց պաշտ­պա­նում էին և՛ ԱՄՆ-ի դես­պա­նա­տու­նը, և՛ «Սո­րո­սի հիմ­նադ­րա­մը», ընտ­րու­թյա­նը մաս­նակ­ցեց մո­տա­վո­րա­պես նույն­քան, գրանց­ված ընտ­րող­նե­րի թվի 50 %-ից բա­վա­կան քիչ մարդ։
Բայց սկզ­բում այն մա­սին, թե հենց Ի­րա­նում ինչ­պես էին բա­ցատ­րում ընտ­րու­թյան մաս­նակ­ցու­թյան նման ար­դյուն­քը։ Ի­րան­ցի քա­ղա­քա­գետ Ա­միր Թա­մե­րին «Asharq al Awsat» թեր­թում փետր­վա­րի 28-ին գրել է, որ միայն արևմտյան ԶԼՄ-ներն ու «փոր­ձա­գետ­ներն» են բա­ցա­հայտ հրճ­վանք ար­տա­հայ­տում ի­րան­ցի ընտ­րող­նե­րի ցածր մաս­նակ­ցու­թյան առն­չու­թյամբ, ո­րով­հետև Ի­րա­նի նկատ­մամբ թշ­նա­մա­բար տրա­մադր­ված հա­մաշ­խար­հա­յին շր­ջա­նակ­նե­րը «ջա­նում են ցույց տալ, թե իբր ցածր մաս­նակ­ցու­թյու­նը կապ­ված է այն բա­նի հետ, որ ի­րան­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը հիաս­թափ­ված է կա­ռա­վար­ման իս­լա­մա­կան հա­մա­կար­գից, թեև թվե­րի վեր­լու­ծու­թյու­նը ցույց է տա­լիս, որ ի­րան­ցի­նե­րի այն մա­սը, ո­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս քվեար­կում էր բա­րե­փո­խա­կան­նե­րի օգ­տին, հիաս­թափ­վել է հենց նրան­ցից, այդ պատ­ճա­ռով էլ չի մաս­նակ­ցել ընտ­րու­թյուն­նե­րին»։ Մենք հենց դա էլ նկա­տի ու­նենք, երբ ըն­թեր­ցող­նե­րին և լուրջ վեր­լու­ծա­բան­նե­րին ա­ռա­ջար­կում ենք հա­մե­մա­տել Հա­յաս­տա­նի 2018 թ. դեկ­տեմ­բե­րի ար­տա­հերթ և Ի­րա­նի 2020 թ. փետր­վա­րի 21-ի հեր­թա­կան խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, ո­րով­հետև Հա­յաս­տա­նում էլ քվեար­կու­թյան չգ­նա­ցին հիաս­թափ­ված ընտ­րող­նե­րը. դրանք այն քա­ղա­քա­ցի­ներն էին, ո­րոնք հա­մոզ­ված էին, որ գնա­լը և «հնե­րի» օգ­տին քվեար­կե­լը չլս­ված մեղք կլի­ներ, իսկ գնա­լը և «նո­րե­րի» օգ­տին քվեար­կե­լը դեմ կլի­ներ սե­փա­կան ի­դեալ­նե­րին և ա­ռողջ դա­տո­ղու­թյա­նը։ Այժմ տե­ղա­փոխ­վենք Ի­րան. Ա­մե­րի­կա­յի կող­մից «մի­ջու­կա­յին գոր­ծար­քի տա­պա­լու­մը պայ­մա­նա­կան բա­րե­փո­խա­կան­նե­րին ցույց տվեց, որ նա­խա­գահ Ռո­հա­նիի և ԱԳ նա­խա­րար Զա­րի­ֆի՝ ԱՄՆ-ի հետ բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­լու ու­ղե­գի­ծը, որ նրանք այդ­քան ող­ջու­նում էին, սնան­կու­թյուն, պատ­րանք, դա­տարկ թուղթ էր, ո­րով ա­մե­րի­կյան իշ­խա­նու­թյուն­նե­րը սրբ­վե­ցին ու այն նե­տե­ցին աղ­բարկ­ղը։ Այ­սինքն, ճիշտ էին Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ, ա­յա­թո­լա Խա­մե­նեին և ա­վան­դա­պաշտ պահ­պա­նո­ղա­կան­նե­րը, ո­րոնց Ի­րա­նում ան­վա­նում են նաև «սկզ­բուն­քա­յին­ներ» կամ «կոշտ գծի կողմ­նա­կից­ներ», ո­րոնք դեռ 2011-16 թթ. պն­դում էին, թե ԱՄՆ-ի ոչ միայն խոս­քին, այլև որևէ փաս­տաթղ­թի տակ դր­ված ստո­րագ­րու­թյա­նը ոչ մի դեպ­քում չի կա­րե­լի վս­տա­հել, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը մի ձեռ­քով ինչ-որ բան են ստո­րագ­րում, մյուս ձեռ­քով մար­դաս­պան­ներ ու­ղար­կում և այլն։ Հարց է ծա­գում. մի՞­թե 9-10 տա­րի ա­ռաջ ճիշտ չէին ա­յա­թո­լա Խա­մե­նեին և պահ­պա­նո­ղա­կան ավան­դա­պաշտ­նե­րը, ո­րոնք Ի­րա­նի հա­սա­րա­կու­թյա­նը հա­մո­զում էին, որ ԱՄՆ-ը ա­մեն ին­չում Իս­րա­յե­լի ու սիո­նիզ­մի շա­հե­րի տի­պիկ պաշտ­պանն է։
Պայ­մա­նա­կան բա­րե­փո­խա­կան­նե­րի կողմ­նա­կից­նե­րի հիաս­թա­փու­թյան գոր­ծոնն ու­ժե­ղա­ցավ, երբ սպան­վեց գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին՝ ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թյամբ։ Եվ ե­թե ինչ-որ մե­կը, կարևոր չէ՝ Արևմուտ­քում, թե Հա­յաս­տա­նում, Իս­րա­յե­լում, թե Ռու­սաս­տա­նում, սկ­սում է «հին եր­գե­րը չե­ղա­ծի», այ­սինքն՝ «ի­րա­նա­կան հա­սա­րա­կու­թյան պա­ռակտ­ման» մա­սին, ա­պա այդ­պի­սի­նե­րին խոր­հուրդ կտանք վեր­հի­շել այն մի­լիո­նա­վոր ի­րան­ցի­նե­րին, ո­րոնք ե­լել էին մաս­նակ­ցե­լու գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի ու նրա մար­տա­կան ըն­կեր­նե­րի թաղ­մա­նը, վեր­հի­շել տաս­նյակ­մի­լիո­նա­վոր այն ի­րան­ցի­նե­րին, ով­քեր ինչ-որ նոր զայ­րույ­թով փետր­վա­րի 10-ին և 11-ին դուրս էին գա­լիս հան­րա­հա­վաք­նե­րի ու եր­թե­րի՝ Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան 41-րդ տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ և ոչ պա­կաս զայ­րույ­թով հն­չեց­նում հա­կաա­մե­րի­կյան ու հա­կաիս­րա­յե­լա­կան կար­գա­խոս­ներ ու կո­չեր։ Ե­թե Ի­րա­նի ներ­սում հա­սա­րա­կու­թյան լուրջ պա­ռակ­տում լի­ներ, ա­պա գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի թաղ­մանն այդ­քան զանգ­վա­ծա­բար չէին մաս­նակ­ցի հա­սա­րակ ի­րան­ցի­նե­րը, Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան ոչ կլոր տա­րե­թի­վը (41-րդ) շատ ա­վե­լի քիչ մարդ­կանց ար­ձա­գան­քը կս­տա­նար։
Սա­կայն վե­րա­դառ­նանք քա­ղա­քա­գետ Ա­միր Թա­հե­րիի գնա­հա­տա­կան­նե­րին։ Նա հա­մա­ռո­տա­կի նշում է, որ, ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­ներն ամ­փո­փե­լու պա­հի դրու­թյամբ, խոր­հր­դա­րա­նի հա­ջորդ կազ­մի 290 ան­դամ­նե­րից 221-ն ի­րեն հա­մա­րում է սկզ­բուն­քա­յին­նե­րի կամ «կոշտ գծի» կողմ­նա­կից, իսկ 20-ը՝ բա­րե­փո­խա­կան­նե­րի։ 15 մարդ երկ­րի նախ­կին նա­խա­գահ Մահ­մուդ Ահ­մա­դի­նե­ժա­դի կողմ­նա­կից է, ո­րը նույն­պես ա­ռա­ջա­դի­մա­կան պահ­պա­նո­ղա­կան է։ 33 տեղ ու­նեն այն թեկ­նա­ծու­նե­րը, ո­րոնք կապ­ված չեն վե­րը նշ­ված­նե­րի հետ։ 11 տեղ դեռ զբա­ղեց­ված չէ, ո­րով­հետև այդ­քան ընտ­րա­տե­ղա­մա­սում ոչ մի թեկ­նա­ծու մե­ծա­մաս­նու­թյուն չի ստա­ցել. դրանց բախ­տը կվճռ­վի քվեար­կու­թյան երկ­րորդ փու­լում։ Ի­րա­նի նոր խոր­հր­դա­րանն ար­տա­ցո­լում է ու­ժե­րի ի­րա­կան հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը երկ­րի ղե­կա­վա­րու­թյան ներ­սում՝ պն­դում է Թա­հե­րին։ ԻՀՊԿ-ն ու­նի ա­մե­նա­մեծ խմ­բակ­ցու­թյու­նը՝ 123 մարդ։ ԻՀՊԿ-ի հետ սերտ կա­պեր ու­նե­ցող հոգևո­րա­կան­ներն ու­նեն 43 տեղ։ Այս­պի­սով, նույ­նիսկ ա­ռանց Ահ­մա­դի­նե­ժա­դի խմ­բակ­ցու­թյան, ԻՀՊԿ-ն ու նրա հետ դա­շին­քի մեջ գտն­վող կա­ռույց­նե­րը կու­նե­նան գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյուն։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ