«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

«Մեր հա­սա­րա­կու­թ­յա­նը տրա­մադ­րում են խա­ղա­ղու­թ­յան, իսկ Ադր­բե­ջա­նի հա­սա­րա­կու­թ­յա­նը 100 մլն դո­լա­րի ռազ­մա­կան օգ­նու­թ­յուն են ցու­ցա­բե­րում»

«Մեր հա­սա­րա­կու­թ­յա­նը տրա­մադ­րում են խա­ղա­ղու­թ­յան, իսկ Ադր­բե­ջա­նի հա­սա­րա­կու­թ­յա­նը 100 մլն դո­լա­րի ռազ­մա­կան օգ­նու­թ­յուն են ցու­ցա­բե­րում»
24.03.2020 | 00:45

Օ­րերս հայտ­նի դար­ձավ, որ ԱՄՆ-ը դա­դա­րեց­նում է Ար­ցա­խին ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու ծրա­գի­րը, ո­րի շր­ջա­նա­կում ի­րա­կա­նաց­վում էին ա­կա­նա­զերծ­ման աշ­խա­տանք­ներ։ Այս մա­սին տևա­կան ժա­մա­նակ վեր­լու­ծա­բան­նե­րը նա­խազ­գու­շաց­նում էին, սա­կայն Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն այդ ա­ռու­մով քայ­լեր այդ­պես էլ չձեռ­նար­կե­ցին։ Փո­խա­րե­նը ԱՄՆ-ը ո­րո­շել է Ար­ցա­խում բա­վա­կան ու­շագ­րավ մեկ այլ ծրագ­րի ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րել. բնակ­չու­թյա­նը խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաստ­ման» հա­մար ֆի­նան­սա­կան օգ­նու­թյուն կտ­րա­մադր­վի Ար­ցա­խին։ Այս առն­չու­թյամբ քա­ղա­քա­գետ ՍՈՒ­ՐԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻՆ մի քա­նի հարց ուղ­ղե­ցինք։

-Ի՞նչն էր պատ­ճա­ռը, որ ԱՄՆ-ը դա­դա­րեց­րեց ա­կա­նա­զերծ­ման հա­մար տրա­մադր­վող ա­ջակ­ցու­թյու­նը։
-Այդ ծրագ­րի դա­դա­րեց­ման մա­սին ա­վե­լի վաղ խո­սակ­ցու­թյուն­ներ կա­յին, դա նո­րու­թյուն չէր։ Թրամ­փի վար­չա­կազ­մի հա­մար ար­տա­քին օգ­նու­թյուն­ներն ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն չեն, 40 տո­կո­սով նա կր­ճա­տել է այլ պե­տու­թյուն­նե­րին տրա­մադր­վող օգ­նու­թյու­նը։ Ա­սել է՝ միայն Ար­ցա­խի դեպ­քում չի ԱՄՆ-ն այդ­պի­սի մո­տե­ցում որ­դեգ­րել, օ­րի­նակ, Պա­կիս­տա­նին 1 մլրդ դո­լա­րով ևս կր­ճա­տել է օգ­նու­թյու­նը, բայց իր հա­մար ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող պե­տու­թյուն­նե­րի հա­մար այդ ֆի­նան­սա­վո­րումն ա­վե­լաց­րել է։
-Այ­սինքն, այս պա­հին Ար­ցախն ԱՄՆ-ի հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում չէ՞։
-Բնա­կա­նա­բար՝ ոչ։ Ար­ցա­խի ա­ռու­մով խն­դի­րը ոչ թե օգ­նու­թյան ծա­վալն է, այլ ԱՄՆ-ը, լի­նե­լով հա­մաշ­խար­հա­յին գեր­տե­րու­թյուն, ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն էր ցու­ցա­բե­րում մի պե­տու­թյան, որն ի­րա­վա­կան ա­ռու­մով, փաս­տա­ցի աշ­խար­հը չի ճա­նա­չել։ Ար­ցա­խին ԱՄՆ-ն ու­ղիղ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն էր ցու­ցա­բե­րում, ո­րով վեր­ջին տա­րի­նե­րին ի­րա­կա­նաց­վել են տար­բեր ծրագ­րեր, այդ թվում լուծ­վել է Ստե­փա­նա­կեր­տի խմե­լու ջրի խն­դի­րը։ Մեր լոբ­բիստ­նե­րի ծանր, եր­կա­րատև աշ­խա­տան­քի ար­դյուն­քում էինք հա­սել այս ֆի­նան­սա­կան օգ­նու­թյա­նը։ Հի­մա ԱՄՆ-ի անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը ո­րո­շում է կա­յաց­րել այս ծրա­գիրն Ար­ցա­խում սա­ռեց­նել։
-Դրա փո­խա­րեն ԱՄՆ-ը ո­րո­շել է բնակ­չու­թյա­նը խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաստ­ման ծրագ­րին ֆի­նաս­նա­վո­րում հատ­կաց­նել։ Սա ի՞նչ է են­թադ­րում։
-Այս հա­մա­տեքս­տում շատ կարևոր է հաս­կա­նալ, թե ինչ է կա­տար­վում ար­ցա­խյան բա­նակ­ցու­թյուն­նե­րում։ Բա­վա­կան լուրջ տե­ղա­շար­ժեր կան այս գոր­ծըն­թա­ցում, ու էա­կան է, որ ԱՄՆ-ը ոչ թե զրո­յաց­նում է ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյու­նը, այլ ծրա­գիրն է փո­խում։ Սա ներ­քին սպառ­ման հա­մար է նաև, փորձ է ար­վում վար­չա­կազ­մի կող­մից փա­փուկ բարձ դնել կոնգ­րե­սա­կան­նե­րի գլ­խի տակ, քա­նի որ վեր­ջին­ներս են ակ­տիվ պայ­քա­րում այս օգ­նու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար։ Սա նաև փա­փուկ բարձ է հայ­կա­կան հա­մայն­քի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հա­մար, բայց կար­ծում եմ, սա նրանք հաս­կա­նում են։
-Սա­կայն կար­ծես Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար դա այն­քան էլ ա­նըն­դու­նե­լի ծրա­գիր չէ, քա­նի որ Փա­շի­նյա­նը դեռ ա­միս­ներ ա­ռաջ էր խո­սում ժո­ղո­վուրդ­նե­րին խա­ղա­ղու­թյան տրա­մադր­ման մա­սին։ Հի­մա ԱՄՆ-ը կոնկ­րետ մեզ այդ­պի­սի ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րում, ի՞նչ վտանգ կա դրա­նում։
-Հա­մա­ձայն եմ, որ գու­ցե այս ծրա­գի­րը մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար ըն­դու­նե­լի է, բայց կա մի շատ կարևոր նր­բու­թյուն։ Խա­ղա­ղու­թյան են նա­խա­պատ­րաս­տում միայն Ար­ցա­խի ժո­ղովր­դին, իսկ Ադր­բե­ջա­նի ժո­ղո­վուր­դը բա­ցար­ձակ չի նա­խա­պատ­րաստ­վում խա­ղա­ղու­թյան։ Ա­վե­լին, նման ծրագ­րեր ԱՄՆ-ն Ադր­բե­ջա­նում չի ի­րա­կա­նաց­նում։ Մեկ այլ օ­րի­նակ ևս. երբ ՀՀ-ում ԱՄՆ նախ­կին դես­պանն ա­վար­տում էր իր դի­վա­նա­գի­տա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը, այն­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց, ո­րը բա­ցար­ձակ չէր բխում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ժո­ղո­վուրդ­նե­րի շա­հե­րից։ Այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն, սա­կայն, չգի­տես ին­չու, չա­րեց Ադր­բե­ջա­նում ԱՄՆ դես­պա­նը։ Այն­պես որ, սա շատ վտան­գա­վոր մի­տում է, ո­րի դե­մը պետք է առ­նել։
-Դուք տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյուն տես­նու՞մ եք Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­միս­ներ ա­ռաջ հայ­տա­րա­րած ժո­ղո­վուրդ­նե­րին խա­ղա­ղու­թյան տրա­մադ­րե­լու հայ­տա­րա­րու­թյան և այս ծրագ­րի կյան­քի կոչ­ման մեջ։
-Ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան կր­ճատ­ման հան­գա­ման­քը միայն փոխ­կա­պակց­ված չէ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյան նման դիր­քո­րոշ­ման հետ, մի­գու­ցե դա ազ­դող գոր­ծոն­նե­րից էր։ Երկ­րոր­դեմ. ԱՄՆ-ը կր­ճա­տում է ար­տա­քին ֆի­նան­սա­վո­րում­նե­րը, թի­րա­խում լի­նե­լու էր նաև Ար­ցա­խին տրա­մադր­վող օգ­նու­թյու­նը, ո­րի դեմ ակ­տիվ աշ­խա­տում էին ադր­բե­ջան­ցի և թուրք լոբ­բիստ­նե­րը, Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը։ Այս հար­ցում չա­փա­զանց կարևոր է հաս­կա­նալ, որ Ար­ցա­խին տր­վում է այդ մար­դա­սի­րա­կան ծրա­գի­րը, բայց Ադր­բե­ջա­նին վեր­ջին 2 տար­վա ըն­թաց­քում տր­վել է շուրջ 100 մլն դո­լա­րի ռազ­մա­կան օգ­նու­թյուն։ Այ­սինքն, մեր հա­սա­րա­կու­թյա­նը տրա­մադ­րում են խա­ղա­ղու­թյան, իսկ Ադր­բե­ջա­նի հա­սա­րա­կու­թյա­նը 100 մլն դո­լա­րի ռազ­մա­կան օգ­նու­թյուն են ցու­ցա­բե­րում։
-Սա Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի թե­րաց­ման մա­սի՞ն Է վկա­յում։
-Սա բո­լոր նրանց թե­րա­ցումն է, ով­քեր այս ուղ­ղու­թյամբ պա­տաս­խա­նա­տու են, ով­քեր պի­տի աշ­խա­տեն ԱՄՆ անվ­տան­գու­թյան խոր­հր­դի, պետ­դե­պար­տա­մեն­տի, Պեն­տա­գո­նի, Սպի­տակ տան հետ։
Զրույցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 84809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ