«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Քաղաքացիները կարող են տանից դուրս գալ միայն ձևաթղթով

Քաղաքացիները կարող են տանից դուրս գալ միայն ձևաթղթով
25.03.2020 | 17:15

Հայաստանի ողջ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 24-ին` ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը` 23:59-ը, սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ:


Դուրս կարելի է գալ նաև օրական մեկ անգամ միայնակ` սպորտով զբաղվելու համար: Անձնական մեքենաներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի, ներառյալ վարորդի տեղափոխումը: Ցանկացած անձ տնից դուրս գալուց առաջ պարտավոր է լրացնել արտակարգ դրության տեղաշարժի թերթիկ:
Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը հրավիրված ասուլիսին տեղեկացրեց` թերթիկը տպած կարգավիճակում ունենալը պարտադիր չէ. «Անպայման պետք է սահմանվի անձի անուն-ազգանունը, ելքի ժամը, հասցեն, որտեղից մարդը դուրս է գալիս` բնակության կամ գտնվելու վայրի, այցելության հասցեն, որտեղ է դուրս գալիս, նաև պետք է նշվի ժամը, երբ է դուրս գալու և երբ է վերադառնալու: Այս թերթիկը յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա: Թե ինչպես կիրականացվի, որտեղ կտեղակայվեն համապատասան հսկող մեքենաները, շրջիկ խմբեր կլինեն, ոստիկանապետը կորոշի, այդուհանդերձ ոստիկանությունն իրավասու է մոտենալ, քաղաքացիներից պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, արտակարգ դրության ժամանակ տեղաշարժման թերթիկ, անհրաժեշտության դեպքում կարող է քաղաքացուն էլ հորդորել վերադառնալ տուն, վերադառնալ մշտական բնակության վայր կամ կիրառել պատասխանատվության միջոցներ, որոնք օրենքով արդեն սահմանված են: Ոստիկանությունն է ամբողջ հսկողությունը իրականացնելու», - մանրամասնեց Քրմոյանը:
Բոլոր քաղաքացիների մոտ պարտադիր է նաև անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությունը: Հանրային տրանսպորտը կշարունակի գործել նույն գրաֆիկով. «Չեմ կարծում, որ մեր քաղաքացիներն աչալուրջ չեն լինի և չեն ենթարկվի, բայց ոստիկանությունն ունի բավականաչափ մեծ գործիքակազմ ներգործության միջոցների, որը կարող է կիրառվել այս դեպքում: Նաև տեղեկացնեմ, որ ուժի մեջ են մտել Ազգային ժողովի ընդունած վարչական և քրեական օրենսգրքերում փոփոխությունները, մասնավորապես առնվազն բացի այլ ներգործության միջոցներից, մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտելու և տեղաշարժի կանոնները խախտելու համար նախատեսված է առնվազն վարչական պատասխանատվություն` 100000- 200 000 դրամի չափով, իսկ եթե այդ խախտման հետևանքով տեղի է ունեցել նաև այլ անձի վարակում, կարող է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության հարց քննարկվել:


Հուսով եմ, որ մեր քաղաքացիներն աչալուրջ կգտնվեն և այս կանոնները չեն խախտի: Եվ ուզում եմ օգտվելով առիթից նաև ներկայացնել, որ այս սահմանափակումները որևէ կերպ չեն վերաբերելու այն թույլատրված խմբերին, որոնք սահմանված են փոխվարչապետի որոշմամբ` մեր բուժաշխատողները, մեր ոստիկանները, մեր ԱԻՆ աշխատակիցները, ինչու չէ նաև սննդի արտադրությամբ զբաղված, բոլոր թույլատրված գործունեության տեսակներով զբաղվող անձինք համապատասխան ստուգման առկայության դեպքում ազատ տեղաշարժվելու են իրենց աշխատանքի վայր», - ասաց նա:


Արտակարգ դրության օրերին պարետի որոշմամբ սահմանափակվել է հանրային ծառայության գործունեությունը, չեն աշխատելու նաև պետական մարմինների սպասարկման գրասենյակները, քաղաքացիներն անհետաձգելի խնդիրներ ունենալու դեպքում կարող են դիմել նախարարությունների ֆեյսբուքյան էջերին, զանգել թեժ գծերին:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ