«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արգելվել են միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները

Արգելվել են միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները
25.03.2020 | 17:19

Հայաստանում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ ընդունած որոշման մեջ փոփոխություններ է կատարել, հայտնում է կառավարության պաշտոնական կայքէջը: Չեն սահմանափակվում նաև հետևյալ տնտեսական գործունեության տեսակները` թաղանթանյութի արտադրություն, թղթի և ստվարաթղթի արտադրություն, ալիքավոր թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարայի արտադրություն, գրասենյակային թղթե պիտույքների արտադրություն, թղթե և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրություն, այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն՝ բացառապես փոստային նամականիշների, դրոշմանիշների մասով, փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն, սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրություն, թերթերի տպագրություն, արդյունաբերական գազերի արտադրություն, այլ հիմնային օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում, կրի, գիպսի և գաջի արտադրություն, ալյումինի արտադրություն, թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում, մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս, թերթերի հրատարակություն, իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով, կրոնական ծեսեր (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ:
Արգելվում են ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ