Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը G20-ին կոչ է արել պատերազմական իրավիճակին հատուկ ծրագիր ընդունել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը G20-ին կոչ է արել պատերազմական իրավիճակին հատուկ ծրագիր ընդունել
25.03.2020 | 17:28

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է «Մեծ քսանյակ»-ի պետությունների ղեկավարներին՝ հորդորելով ընդունել պատերազմական իրավիճակին հատուկ ծրագիր, որը կորոնավիրուսի համավարակը հաղթահարել փորձող զարգացող երկրների բիզնեսին, աշխատավորներին և տնային տնտեսություններին մի քանի տրիլիոն դոլարի ծավալով խթանիչ փաթեթների հատկացում կներառի, գրում է The Guardian պարբերականը։ G20 ղեկավարներին ուղղված նամակում գլխավոր քարտուղարը նշել է, որ այս երկրները կազմում են համաշխարհային համախառն ներքին արտադրանքի 85 տոկոսը, ուստի G20-ի պետությունների շահերից է բխում ճգնաժամի հաղթահարման հարցում այդ երկրներին օգնելը: «Պետք է համակարգենք բոլոր ռեսուրսները և պայմաններ ստեղծենք զարգացող երկրների համար իրենց տարածաշրջաններում և տնտեսություններում համաճարակի հաղթահարման հավասար իրավունքներ ապահովելու համար»,- նշել է գլխավոր քարտուղարը։ Գուտերեշը զգուշացրել է նաև, որ այս պարտավորության իրականացման ցանկացած թերացում կհանգեցնի ապոկալիպտիկ մասշտաբի համավարակի, որն իր ազդեցությունը կունենա յուրաքանչյուրի վրա։

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ