Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Երևանի արտադրամասում գրանցված կորոնավիրուսի դեպքը անկառավարելի զարգացում է ունեցել

Նիկոլ Փաշինյան. Երևանի արտադրամասում գրանցված կորոնավիրուսի դեպքը անկառավարելի զարգացում է ունեցել
25.03.2020 | 17:29

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին՝ կապված կորոնավիրուսի համավարակի և երկրում արտակարգ դրության հետ։


Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 249 դեպք՝ 14 դեպք ավելի, որոնցից երկուսը բուժվել են։ «Պացիենտների մեծ մասը գտնվում է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: Նրանց մեծ մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որևէ բժշկական միջամտության և նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների»,- նշեց վարչապետը։
Վարչապետի տեղեկացմամբ՝ 868 մեկուսացված քաղաքացիներ կան, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում։ «Հույս ունեմ՝ նրանք բոլորը ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման պայմանները: Ինչ վերաբերվում է վարակի տարածման աշխարհագրությանը, այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր ունենք մայրաքաղաք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում»,- նշեց նա։
Փաշինյանը նշեց նաև, որ Երևանի արտադրամասում գրանցված կորոնավիրուսի դեպքն անկառավարելի զարգացում է ունեցել. վարակի դեպքեր են արձանագրվել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում: Նրա խոսքով՝ Կառավարության գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի և Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը, աշխատանքներ էր տարվում Երևանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար։


«Մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ Երևանի արտադրամասի ճյուղը հնարավոր է՝ մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր ենք արձանագրել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում, ինչը մեզ հանգեցրեց եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառենք»,- նշեց վարչապետը։

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ