Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփը պնդում է, թե Թուրքիան և սիրիացի քրդերը պատրաստ են խաղաղության համաձայնություն կնքել

Թրամփը պնդում է, թե Թուրքիան և սիրիացի քրդերը պատրաստ են խաղաղության համաձայնություն կնքել
25.03.2020 | 17:30

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նախկինում միշտ մերժել է սիրիացի քրդերի հետ խաղաղություն հաստատելու իր բոլոր առաջարկները, սակայն այժմ պատրաստ է անել դա: Fox News հեռուստաալիքին հարցազրույցում ԱՄՆ նախագահն ասել է. «Ես ասում էի քրդերի հետ համաձայնություն ստորագրիր, խաղաղություն կնքեք: Էրդողանը չէր ցանկանում անել: Քրդերը նույնպես չէին ուզում: Եվ արդյունքում իրենք սահմանեցին այսպես ասած անվտանգության գոտի, սա վերջերս է եղել՝ մի քանի ամիս առաջ:


Եվ այսպես իրենք սկսեցին պատերազմել, իրավիճակը շատ տհաճ էր, և այլ երկրներ խառնվեցին: Հիմա ես ասում եմ իրենց՝ ստորագրեք համաձայնությունը: Իրենք պատասխանում են՝ լավ, մենք կստորագրենք»:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ